Հայտնի վրաց քաղաքագետ Մամուկա Արեշիձեն ասել է, որ Վրաստանի համար ոչ մի գործնական նշանակություն չունի, թե ով կհաղթի ,այսպես կոչված, ինքնահռչակ Աբխազիայի նախագահական ընտրություններում:”Եթե մենք ինքներս չղեկավարվենք Աբխազիայի նկատմամբ նոր մոտեցումներով և գաղափարներով, չսկսենք գործել կառուցողական և ձեռքից բաց թողնենք նախաձեռնությունը, ապա հարցը, թե ով կդառնա Աբխազիայի նախագահ, Վրաստանի համար արդիական չի լինի”,-ասել է Արեշիձեն: …