ԵՐԵՎԱՆ-ՉԷՐԵԲՈՒՆԻ Օգո 26,2011 00:00 Այս տարի Էրեբունի-Երեւան տոնակատարությունը կհամատեղվի հանրապետության անկախության 20-ամյակի հետ եւ կնշվի սեպտեմբերի 21-ին: Առանձին միջոցառում չի լինի:
ԿԵՂԾ «ՆՈՅ» Օգո 26,2011 00:00 WikiLeaks կայքն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գինու, կոնյակի եւ օղու կոմբինատին: Ըստ կայքի` «Նոյ» գործարանն օգտագործել է «Արարատ» պիտակը, որն օգտագործելու իրավունք ունի միայն գինու, բայց ոչ կոնյակի համար: «Ֆիրման սկսել է կասկածելի ծագման նմանատիպ կոնյակ արտադրել»,-նշված է հրապարակման մեջ:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Օգո 26,2011 00:00 «Օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով` որոշ լրատվամիջոցներ նշել են, որ միջադեպին իբր առնչություն են ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի որդիները: Հայտնում ենք, որ հիշյալ անձինք նշված միջադեպին որեւէ առնչություն չեն ունեցել եւ չէին կարող ունենալ, քանի որ այդ օրը հանրապետությունում չեն եղել»,-գրել է ոստիկանությունը:
ՈՒԺԱՅԻՆ ԲԱՆԴԱ Օգո 26,2011 00:00 «Վերլուծությունները չեն բացառում, որ մի քանի ավազակային հարձակում իրականացրած խմբավորման մեջ ներառված են իրավապահ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ: Այնպիսի հմտություններ են դրսեւորում, որ ենթադրում ենք` նախկին հատուկ ջոկատների, հատուկ խմբավորումների անդամներ են»,-երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` խոսելով զինված բանդայի մասին, որը թալանում է նախկին պաշտոնյաների բնակարանները:
ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ Օգո 26,2011 00:00 «Հայաստանի զարգացման համար կարեւոր է միասնությունը: Ֆրանսիայի իմ փոքրիկ ռեստորանում մենք հայրենակիցներով հավաքվում ենք, ես երգում եմ նրանց համար: Այս փոքրիկ անկյունն ինձ համար շատ կարեւոր է, քանի որ ես կարողանում եմ պահպանել իմ հայրենակիցների հետ շփումը»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆրանսահայ երգիչ Մարտեն Յորգանցը: Նա նաեւ նշել է. «Յուրաքանչյուր երկրի համար անկախությունը …
ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է Օգո 26,2011 00:00 Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանը հետաքրքիր բնավորություն ունի. նա դատի է տալիս բոլոր նրանց, ովքեր իրեն որեւէ թթու խոսք են ասում: Չկարողանալով բնակիչների` իր հասցեին արված որակումների «դեմն առնել»` գյուղապետը նրանց «բերանը փակում» է դատական հայցերով: Սա էր պատճառը, որ Լեռնապատի բնակիչներն անցած հինգշաբթի հավաքվել էին կառավարության դիմաց` խնդրելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` …
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ Օգո 26,2011 00:00 Հայաստանում ներկայումս գործարկվող գյուղտեխնիկայի ճշգրիտ քանակի մասին տվյալներ չկան: Խորհրդային միության փլուզումից հետո կոլտնտեսությունների մեխանիզատորային պարկում ընդգրկված մեքենաներն ու սարքավորումները վաճառվեցին: Սկզբում նոր սեփականատերերը դրանք օգտագործում էին սեփական հողերի մշակման համար ու վարձով վարում նաեւ հարեւանների հողերը: Տարիների ընթացքում մաշվածության աստիճանն այնքան մեծացավ, որ գյուղտեխնիկայի մի մասն ուղղակի շարքից դուրս եկավ: Մոտավոր հաշվարկներով հանրապետությունում այժմ …
ՀԱՎԱՏԻ ԿՈՐՈՒՍՏ Օգո 26,2011 00:00 Հանրակրթությանը վերաբերող Լոռու մարզի օգոստոսյան համաժողովին ներկա էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով ոչ միայն ելույթ ունեցողի դերում էր, այլեւ մասնակցում էր հարց ու պատասխանին: Աշոտյանը նախ հարկ համարեց նշել, որ պարզ ճակատով է կանգնած հանրության առաջ, ապա խոսեց իր առջեւ բացված 2 ճանապարհների մասին: «1-ին` ոչինչ չանել եւ թողնել ամեն ինչ այնպես, ինչպես …
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՑՈՐԴՆ Է Օգո 26,2011 00:00 Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որի ժամանակ քննարկվել է նաեւ նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ս.Սարգսյանը ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է ոչ …
ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆ Օգո 26,2011 00:00 Հետաքրքիր երկիր ու ազգ ենք. այնքան ենք սիրահարված Գարեգին անվանը, որ առանց նրա չենք պատկերացնում մեր գոյությունը, առաջընթացն ու ժողովրդավարությունը: Կարծես քիչ էր, որ ունենք Գարեգին Բ-ի նման կաթողիկոս, որին այդպես էլ չենք կարողանում աթոռազուրկ անել, որովհետեւ Աստծո փոխանորդն է երկրի վրա ու նրա նշանակածը, չենք կարողանում նաեւ ազատվել Գարեգին Ազարյանից, որն էլ ոչ թե …
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից