ԿԱՐԿՈՒՏ ԵՎ ԱՆՁՐԵՎ`ԱՊԱՐԱՆՈՒՄ Օգո 19,2011 11:34 Օգոստոսի 18-ին`ժամը 15.30- ի սահմաններում Արագածոտնի մարզի Ապա֊րան քաղաքում, Սարալանջ և Լուսագյուղ գյուղերում տեղացել է հորդառատ անձրև և կարկուտ, ինչից վնաս֊վել են գյուղատնտեսական մշակա֊բույ֊սերի ցանքատարածքներ և այգիներ, անձրևաջրերը ողողել են գյու֊ղամիջյան ճանապարհներ: Տարածքը ՄԵՎԱՆԾ ՊՈԱԿԻ-ի կողմից չի վերահսկվում:
ՀԱԿ-Իշխանություն հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին Օգո 19,2011 11:29 Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության պատվիրակությունների միջեւ օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել նախնական պայմանավորվածություն` հաջորդ հանդիպումը ուրբաթ` օգոստոսի 19-ին անցկացնելու վերաբերյալ: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ վերջնական պայմանավորվածություն հանդիպման օրվա մասին ձեռք կբերվի պատվիրակությունների ղեկավարների միջև: Այսօր պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն …
Ավտովթար Սեբաստիա համայնքում (լուսանկարներ, տեսանյութ) Օգո 19,2011 11:01 Oգոստոսի 18-ինավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Վանցյան եւ Վարուժանի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Աուդի մակնիշի 34 OՍ 333 համարանիշի, Սուզուկի մակնիշի 26 ՕՍ 033 համարանիշի եւ ՎԱԶ 21-06 մակնիշի 29 ԼՕ 105 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր …
Ժողովուրդ. ՊԵԿ հետաքննություն է սկսել Օգո 19,2011 10:49 ՀՀ պետեկամուտների կոմիտեն ծառայողական քննություն է սկսել Ժողովուրդ օրաթերթի երեկվա համարում տպագրված «Մաքսատանը «լեւի» կտրոն են տպում» հրապարակման առնչությամբ: Հիշեցնենք, որ ըստ մեր հրապարակման` հունիսի 27-ին հայ-վրացական սահմանը մարդատար միկրոավտոբուսով հատելուց հետո ՀՀ քաղաքացուց պահանջել էին վճարել 9500 դրամ` չբացատրելով, թե ինչի համար: Ձեւակերպումը կատարվել է խախտումներով. ուղեւորատար մեքենան նշվել է որպես բեռնատար, չի արձանագրվել …
ՀԺ. Ոստիկանի դիակ բուսաբանական այգում Օգո 19,2011 10:47 Երեկ երեկոյան Երևանի բուսաբանական այգում դիակ է հայտնաբերվել: ,Հայկական Ժամանակիե թղթակիցը զանգահարել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի քրեական հետախուզության գծով տեղակալ Վալերի Բաղյանին:-Պարոն Բաղյան, ճի՞շտ է, որ մահացածը ոստիկանության աշխատող է եղել:-Դիակ գտել ենք, բայց վերջնականապես հստակ չէ, որ ոստիկանության աշխատողի դիակ է:-Անձի ինքնությունը դեռ հայտնի չէ՞:-Այո, հայտնի չէ:-Այսինքն, անձը հաստատող փաստաթուղթ չի՞ հայտնաբերվել:-Չէ, …
Առավոտ.Երրորդը Օգո 19,2011 10:43 Թերթը գրում է, որ Արամ Գրիգորյանը Հայաստանի դատախազներից երրորդն է, ով դիմել է ինքնասպանության վերջին 13 տարվա ընթացքում Արամ Կարապետյանից եւ Վլադիմիր Նազարյանից հետո: Արամ Կարապետյանը ինքնասպանության դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանելուց հետո, նրա աշխատասենյակում, իսկ Վլադիմիր Նազարյանն` իրենց տանը, կախվելու միջոցով, թողնելով գրություն, չմեղադրել որեւէ մեկին. հոգնել է, չի ուզում ապրել: Այդ …
ՀԺ. Ջան բալես, բալես Օգո 19,2011 10:40 ՀՀ դատավորների թեկնածուների նորացված ցուցակը, որ պաշտոնական փաստաթուղթ է և Սերժ Սարգսյանի կողմից հաստատվել է նախորդ ամիս, էկզոտիկ մի նմուշ է և շատ բան է պատմում Հայաստանում հաստատված իրողությունների մասին: Դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, որը ներկայումս աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում` որպես քննիչ: …
Իրավունք. Հեղափոխություն վերեվից Օգո 19,2011 10:38 Անսպասելիորեն երեկ միանգամից երկու վերլուծաբան՝ քաղաքական մեկնաբան Անուշ Լևոնյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, օգտագործեցին «հեղափոխություն վերևից» բառակապակցությունը։ Երկուսն էլ շեշտում են, որ տվյալ դեպքում երկխոսությունը՝ որպես այդպիսին կարևոր չէ, կարևորը գործընթացն է, որի միջոցով ՀԱԿ-ին բերելու են խորհրդարան, և եթե ՀԱԿ-ը համաձայնվի օգտագործել խորհրդարանական ամբիոնը, ապա դա կնշանակի, որ Հայաստանում ձևավորվում է …
Ժողովուրդ. Քոչարյանը մեսիջ է ուղարկել Սերժ Սարգսյանին Օգո 19,2011 10:32 “Ժողովուրդ” օրաթերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր մերձավորներից մեկի միջոցով հստակ “մեսիջ” է ուղարկել Սերժ Սարգսյանին: Քոչարյանը փոխանցել է, որ ինքը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն: Նախկին նախագահի բանագնացն ասել է, որ երկու փաստ կստիպի փոխել որոշումը. մեկ` եթե Սերժ Սարգսյանը որեւէ փաստաթուղթ ստորագրի Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ երկրորդ` եթե Սերժ Սարգսյանը …
Հրապարակ. Վանուշ Խանամիրյանը՝ վատառողջ Օգո 19,2011 10:27 ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը 10 օր առաջ սրտանոթային համակարգի հետ լուրջ խնդիր է ունեցել, և նրան տեղափոխել են 3-րդ հիվանդանոց: Երեկ մեր թղթակիցը զրուցել է Խանամիրյանի հետ, որին արդեն տուն են տեղափոխել.”Տրոմբ ունեի, հիմա արդեն դուրս եմ գրվել, բայց դեռ շատ թույլ եմ, վաղը նորից ինձ հիվանդանոց պիտի տանեն ու ոտից գլուխ ստուգեն: Թույլ-թույլ …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
10 Հունվար 10:28 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականները Փաշինյանի ներկայությամբ քաշքշել են իրար․ ՔՊ նիստը ավարտվել է վեճով
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 23:47 Ծառերը ընկել են տների վրա, օդը աղտոտված է. դերասանուհին՝ ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի մասին
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից