ԽԱԲԿԱՆՔ Օգո 16,2011 00:00 «Ռադիկալ» օրաթերթը հաղորդում է, որ Արարատի լանջերին շուրջ 10 միլիոն ծառեր են տնկվել: «Եվրոպայի ամենաբարձր լեռը համարվող Աղրը Դաղըի (Արարատ)` Իգդիրին նայող հատվածն ամբողջությամբ կանաչապատում ենք: Ցրտադիմացկուն տարբեր ծառեր ու բույսեր են տնկվել 2500մ բարձրության վրա»,-իրենք իրենց հույս են տվել թուրքերը:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ Օգո 16,2011 00:00 Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանում սպանության կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անցած շաբաթվա վերջին ձերբակալվել են 22-ամյա Զ-ն եւ Հայաստանի քաղաքացի 30-ամյա Ա-յանը, քանի որ նրանք հուլիսի 25-ին Շլիսելբուրգ քաղաքում գանգուղեղային փակ վնասվածքով, գլխուղեղի ջարդվածքով, կողերի սալջարդերով հոսպիտալացված 50-ամյա քաղաքացու (որը օգոստոսի 4-ին մահացել է) բնակարանում ծեծել են նրան, այնուհետեւ ծեծը շարունակել …
ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՆ Օգո 16,2011 00:00 Ներկայումս Տավուշի մարզի առեւտրի կետերում խոզի մսի կիլոգրամը վաճառվում է 3500 դրամով: Մինչդեռ գյուղացիները մսավաճառներին խոզի միսը 2700 դրամով են հանձնում: Վերավաճառողները մեծ օգուտներ են քաղում նաեւ այլ գյուղամթերքների, մասնավորապես բանջարեղենի իրացումից: Գյուղատնտեսական մարզում գյուղացին հնարավորություն չունի իրացնել իր արտադրանքը, օգուտը մեծամասամբ առեւտրականներն են քաղում:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ
ՆԱԽԻՐԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ Օգո 16,2011 00:00 Մինչ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ընտանիքով գտնվում է արտերկրում (իջեւանցիների խոսքերով` Ֆրանսիայում), քաղաքի «փոքր կենտրոնում» զբոսնում են կովերը: Օգոստոսի 14-ի երեկոյան` ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, կովերը ներխուժել էին Իջեւանի քաղաքապետարանի շենքի դիմացի սրճարան: Անասուններն անգամ դնչները մոտեցրել էին սրճարանի սեղաններին: Մատուցողուհին տարածքից քշել է 7 կովերին:
ՍԿՍԵ՛Ք ԷԼԻՏԱՐՆԵՐԻՑ Օգո 16,2011 00:00 Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով դադարեցնել կրպակների ապամոնտաժումը:«Հարգելի՛ պարոն քաղաքապետ. Ձեր կայացրած վերջին որոշումը, ըստ որի ապամոնտաժվել եւ դեռ ապամոնտաժվելու են Երեւան քաղաքում գործող եւ չգործող հազարավոր կրպակներ, երկրում հերթական սոցիալական լարվածությունն է առաջացնում: Կրպակների ապամոնտաժումն ուղեկցվում է ոստիկանական տեռորով, թաղապետարանների որոշ աշխատակիցների գռեհիկ …
ԿՅԱԺ ԷԴՈՅԻ ԼԱՊՇԱՆ Օգո 16,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանը հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերին:Վարչական շրջանի ղեկավարը, կրպակատերերին ներկայացնելով խնդրի առնչությամբ քաղաքապետարանի մոտեցումներն ու դիրքորոշումը, ընդգծել է, որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված պայմանագրային ժամկետներն ավարտված եւ ապօրինի գործող կամ լքյալ կրպակները: Ընդ որում, շեշտվել է, որ անկախ կրպակների կարգավիճակից, …
ԴՈԼԱՐԻ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶԴԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ Օգո 16,2011 00:00 Վերջին շաբաթներին ողջ աշխարհն ուշիուշով հետեւում է համաշխարհային շուկաներում տատանումներին: Անկում են ապրում բորսայական ինդեքսները` լինեն դրանք տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ֆինանսական, թե վառելիքի շուկաները: Աճում է միայն ոսկու գինը: Ներդրողները սպասողական կեցվածք են ընդունում: ԱՄՆ տնտեսությունում կատարվող բացասական երեւույթները եւ ներդրումների ծավալի զգալի կրճատումն այսպես է բնութագրել աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը` Դյուքի համալսարանի պրոֆեսոր Դեն …
ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Օգո 16,2011 00:00 Արտահերթ, թե հերթական` առայժմ հայտնի չէ, բայց ընտրություններին սկսում են նախապատրաստվել բոլոր քաղաքական միավորները, որոնք մասնակցելու են ընտրական գործընթացին, այդ թվում ՀՅԴ-ն: Հիշեցնենք, որ հատկապես Շիրակի մարզում այս կուսակցության վիճակն այնքան էլ նախանձելի չէր: Լուծարված է ՀՅԴ` Շիրակի մարզային կառույցը, եւ քաղաքական այս ուժը կենդանության նշաններ միայն նոր-նոր է սկսում ցուցաբերել: ՀՅԴ` Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները …
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ Օգո 16,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով մի քանի օր շարունակ Երեւանի տարբեր փողոցներում ապամոնտաժվում էին կրպակներ: Հատկապես Փափազյան փողոցում գտնվող կրպակները մեկ օրվա մեջ տարհանվեցին: Կրպակատերերը համառ պայքար տարան իրենց մի կտոր հացից չզրկելու համար: Անգամ ոստիկանության, կարմիրբերետավորների եւ ժողովրդի միջեւ բախում տեղի ունեցավ, ինչի հետեւանքով քաղաքացիներից ոմանք վատացան, իսկ ոմանք քերծվածքներ ստացան: Շաբաթ օրը կրպակատերերը …
ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐ` ԵՂԲԱՅՐԸ, ՀԱՅՐԸ, ՈՐԴԻՆ Օգո 16,2011 00:00 Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանն այն պատգամավորներից է, որի անվան առաջ հանգիստ դնում են գործարար բառն ու այդպիսով աչք փակում Սահմանադրության վրա, որն արգելում է գործարարին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ու թող Ղուկասյանն իր կենսագրության մեջ ինչքան ուզում է նշի, թե 2003թ-ից, ինչ առաջին անգամ դարձավ ԱԺ պատգամավոր, նա այլեւս Երեւանի աղի կոմբինատի …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին