Այսօր “Քաղաքացիական ազգային նախաձեռնություն”-ում (ՔԱՆ), հանրային քննարկման ընթացքում, որտեղ ներկա էին Ստեփան Սաֆարյանը, Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը եւ կրպակատերերը, պարզվեց, որ նրանցից մեկին` Աշոտ Հովհաննիսյանին, օրերս մոտեցել են անհայտ անձինք` ներկայանալով որպես քաղաքապետարանի ներկայացուցիչներ, եւ ասել, որ քանդի կրպակը: Երբ Աշոտ Հովհաննիսյանը պահանջել է նրանցից համապատասխան փաստաթուղթ, ասել են.”Դա քաղաքապետի բանավոր հրամանն է”, եւ …