armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների իրավական ապահովման մարմինների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ տնտեսական դատարանի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները: