ԷՋՄԻԱԾՆԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ Սեպ 13,2011 00:00 Երեկ ավտովթարի հետեւանքով մահացել է Էջմիածնի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային 20-ամյա Վահրամ Գագիկի Խաչատուրովը, իսկ 20-ամյա կրտսեր սերժանտ Ռաֆայել Արթուրի Ալոյանն անրակի կոտրվածքով տեղափոխվել է հոսպիտալ: Ի դեպ, պարտադիր ժամկետային զինծառայողները զորամասը ժամը 03:00-ին ինքնակամ լքել են:Mercedes E 230 մակնիշի 20 ՕՏ 929 համարանիշի մեքենայով նրանք բախվել են Երեւանի Մյասնիկյանի պողոտայի մայթեզրի ծառին, …
ԴԱՐԱԿԻ «ԴՈՒԲԻՆԿԱՆ» ՉԻ ՀԱՆՈՒՄ Սեպ 13,2011 00:00 Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Ղարաքեշիշյանը` Քոթոն, «Ժողովուրդ»-ին ասաց, որ եթե իր թիմակիցներն ու կուսակցությունը որոշեն, որ քաղաքապետի հաջորդ ընտրություններին իր թեկնածությունը պետք է առաջադրվի, ապա ինքը կառաջնորդվի այդ որոշմամբ:-Պարո՛ն Ղարաքեշիշյան, քաղաքում փողոցները քանդված են եւ հատկապես Սունդուկյան-Չարենց փողոցում հսկայական փոսեր են փորված, որոնք երկար ժամանակ է` չեն լցվում (մենք եւս լուսանկարել ենք …
ԿՄԵԿՆԵՆ Սեպ 13,2011 00:00 Վաղը կայանալու է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի առաջին աշխատանքային նիստը, որին մասնակցելու են նաեւ հայկական պատվիրակության անդամները: Այս անգամ Եվրանեսթի աշխատանքներին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ներկայացուցչական կազմով. Փարիզ են մեկնելու պատվիրակության 9 անդամներ:
500 ՀԱԶԱՐ Սեպ 13,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը սեպտեմբերի 9-ի հանրահավաքից գերազանց տպավորություն է ստացել: «Ինձ համար Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքները բաց երկնքի տակ կազմակերպած քաղաքագիտության բարձրակարգ դասախոսություններ են: Հպարտանում եմ մեր ժողովրդի վճռականությամբ, իրենց առաքելության բարձր գիտակցությամբ, քաղաքական առաջնորդների նկատմամբ ցուցադրվող խորին հարգանքով… Ապշեցուցիչ է: Վստահ եմ` նման ընդդիմություն աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի: …
ՓԱԿՎԵՑ ԲԻԶՆԵՍԸ Սեպ 13,2011 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ինքնալուծարման շեմին է հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ «Էկթրաք-սերվիս» ՍՊԸ-ն: Էլեկտրական ցանցերի եւ ենթակայանների կառուցմամբ, վերանորոգմամբ ու սպասարկմամբ զբաղվող այս ընկերությունը ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում զբաղեցնում է 72-րդ տեղը: Սեպտեմբերի 1-ից այս ընկերության աշխատակիցներին աշխատանքից ազատման դիմում են գրել տվել, ու հիմա ընկերությունը լուծարվում է: Այս կապակցությամբ …
ԼՈՒՐՋ ՄԱՐԴ Է Սեպ 13,2011 00:00 Ճի՞շտ է, որ Դուք Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո լուրջ խնդիրներ ունեք գործող իշխանության հետ, այդ թվում եւ ֆինանսական: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը բավականին անակնկալ պատասխան տվեց. «Լավ է~, լուրջ բաներ խոսե՛ք, դրա համա՞ր եք զանգել: Ես տնեց անլուրջ հարցերի չեմ պատասխանում»: Հարցին, թե ընդհանրապես ինչ հարցի եք պատասխանում, եւ որոնք …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 13,2011 00:00 ԶԳՈՒՇԱՑԵԼ Է WikiLeaks-ը գաղտնազերծել է հայ առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007թ-ի հանդիպումը, որի ընթացքում պատրիարքը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Պատրիարքը նաեւ նշել է. «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, …
ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ՉԵՆ Սեպ 13,2011 00:00 Հայաստանի ներքաղաքական անցուդարձի մասին WikiLeaks-ի հրապարակումներից հետո լարվել են կոալիցիոն կուսակցությունների հարաբերությունները: Իհարկե, մինչ այդ էլ կոալիցիայի ներսում հարաբերությունները լավագույն ցանկության դեպքում անգամ չէր կարելի կոչել բարիդրացիական. նրանցից յուրաքանչյուրը միշտ էլ չարախնդացել է գործընկերների սխալների վրա ու հրճվել անհաջողություններով: Սակայն հիմա իրավիճակը բոլորովին այլ է: WikiLeaks-յան բացահայտումները, որոնց արդյունքում երեւան եկավ կոալիցիայի ողջ ներքին խոհանոցը, …
ՎԵՐՋ ԲՈՅԿՈՏԻՆ Սեպ 13,2011 00:00 Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստի ընթացքում, ըստ news.am-ի, որոշում է կայացվել, որ խորհրդարանական խմբակցությունը մասնակցելու է Ազգային Ժողովի` սեպտեմբերի 13-ին մեկնարկող աշնանային նստաշրջանին: Հիշեցնենք, որ 2011-ի փետրվարին իշխող կուսակցությունների` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո «Ժառանգություն» խմբակցությունն առկախել էր իր մասնակցությունը խորհրդարանի լիագումար նիստերին, սակայն ակտիվորեն մասնակցում էր հանձնաժողովների աշխատանքին:
ՉԻ ԳՐԱՆՑՈՒՄ Սեպ 13,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եւ անշարժ գույքի պետական կադաստրի Չարենցավանի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Այվազյանի հարաբերությունները բավական լարված են: Գագիկ Այվազյանը, որն, ի դեպ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հորեղբորորդին է, պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում կադաստրում Շահգալդյանի գործարքների, նրա կողմից վաճառված տարածքների պետական գրանցման ուղղությամբ: Ասում են՝ Այվազյանը չի գրանցում, մինչեւ չի ստուգում վերջին …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին