Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կանցկացվի “ՀայՖեստ-2011″ 9-րդ միջազգային թատերական փառատոնը:”ՀայՖեստ” փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին կմասնակցեն 30 թատերախումբ` 18 երկրից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն:Փառատոնի շրջանակներում կցուցադրվի “Tango de soledad” (“Մենության տանգոն”) 3D ներկայացումը` Բիլլի Քոուի բեմադրությամբ: