ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ Սեպ 16,2011 00:00 ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունելության կապակցությամբ, ուսումնասիրելով ՀՀ առաջին ԳԽ Եւ ԱԺ գումարումների ցանկը, հայտնաբերեցինք հետաքրքիր ու երբեմն էլ մոռացված դեմքերի, որոնք եւս հնարավոր է` մասնակցեն ԱԺ-ի կազմակերպած ընդունելությանը: Եւ այսպես, ՀՀ առաջին ԳԽ պատգամավոր են եղել նաեւ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՊՆ փոխնախարար …
ՆԱ ՎԱՐԴԱՆԻԿԸ ՉԷ Սեպ 16,2011 00:00 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս տարօրինակ մի սովորություն է ձեռք բերել: Մասնավորապես, նա վերցնում է իր բջջային հեռախոսը եւ ձեւացնում, թե ինքը չէ: «Ժողովուրդ»-ը մի քանի անգամ զանգահարեց նրան, սակայն քաղաքապետը «պարոն Ղուկասյան» բառերը լսելուց հետո համբերատար կամ քրիստոնեական հեզությամբ ասաց` «սխալվել եք, աղջի՛կ ջան»: Նշենք, որ Վարդան Ղուկասյանին մի քանի օր շարունակ զանգահարում էինք …
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՈՎ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ Սեպ 16,2011 00:00 «Վիկիլիքս»-ի հերթական փաստաթուղթը, որը թվագրված է 2010-ի դեկտեմբերի 17-ին, բացահայտում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է թուրքական կողմին, թե հայ-թուրքական արձանագրությունների առումով ԱԺ ձայները կապահովի: Համաձայն փաստաթղթի` ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանը սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում Մոսկվայում հանդիպել է թուրքական պառլամենտի իր գործընկերոջ` Մեհմեդ Ալի Շահինի հետ: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը շատ կառուցողական վերաբերմունք է դրսեւորել …
ՑՈՒՅՑ ԿՏԱՆՔ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ Սեպ 16,2011 00:00 «Էդ բենզալցակայանը ես տալիս եմ խոսողներին, թող գան, վերցնեն: Էդ բենզալցակայանը չի էլ աշխատում: Հետո` բենզալցակայանը 96-97 թվականին էր բիզնես, ոչ թե հիմա: Թող մեկը հինգ-վեց ամիս աշխատացնի, իմանա` բիզնե՞ս ա, թե՞ չէ: Խոսում են էլի»,-ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես պատասխանեց իրեն եւ բանակի մյուս …
Սեպ 16,2011 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի համայնքային բյուջեից 700 մլն դրամ է տրամադրվել Հրազդանի կիրճում «Ֆլորենցիա» ռեստորանի մոտով անցնող ճանապարհն ասֆալտապատելու համար: Հիշեցնենք, որ այս ռեստորանը պատկանում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով, փաստորեն, համայնքային բյուջեն օգտագործում է իր ռեստորանի մոտով անցնող ճանապարհները բարեկարգելու համար: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն «աբսուրդ» որակեց այդ փաստը: Ըստ Սարդարյանի՝ քաղաքապետարանը …
Սեպ 16,2011 00:00 Անկախության 20-ամյակի կապակցությամբ առաջիկայում բավականին թվով պաշտոնյաներ` հատկապես զինվորականները, լուրջ խրախուսանքների են արժանանալու: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը հայկական բանակի մի քանի գեներալ-մայորների շնորհելու է գեներալ-լեյտենանտի կոչումներ: Սպասվում է, որ գեներալ-լեյտենանտ կդառնան ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար Մարտին Կարապետյանը: Իսկ որոշ զինվորականներ պարգեւատրվելուց հետո հրաժեշտ կտան իրենց պաշտոններին
Սեպ 16,2011 00:00 «Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավեր չի ստացել»,-«Ժողովուրդ»-ին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ՀԱԿ առաջնորդը մասնակցելու է սեպտեմբերի 19-ին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի անունից ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ ընդունելությանը: Պարզվում է, որ Ազգային Ժողովը ՀՀ առաջին ԳԽ եւ բոլոր գումարումների ԱԺ պատգամավորների հրավիրատոմսերը չի ուղարկել հրավիրյալներին: Հովիկ Աբրահամյանը որոշել է հրավիրատոմսերը թողնել …
ՓՈԽԱԴԱՐՁ Է Սեպ 16,2011 00:00 Նախատոնական այս օրերին, երբ բոլորը փորձում են ամփոփել անցած տարիների մեր ձեռքբերումներն ու կորուստները, վերջինների շարքում արժե առանձնացնել հասարակության հավատի ու վստահության կորուստը պետության երկու կարեւորագույն հիմնասյուների` ոստիկանության եւ զինված ուժերի նկատմամբ: Տարօրինակ զուգադիպությամբ, իսկ գուցե օրինաչափորեն, այդ երկու կառույցների ղեկավարներն էլ երեկ հանդես եկան հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ հայտարարություններով, որոնց բովանդակությունը լավագույնս բացահայտում …
ԱՊԱԳԱ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ Սեպ 16,2011 00:00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի վաղաժամ մահից հետո Սերժ Սարգսյանն արդեն կայացրել է որոշումը ԿԸՀ ապագա ղեկավարի մասով: Թեեւ սկզբում նշվում էր, որ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը կլինի ԿԸՀ հաջորդ նախագահը, սակայն Բախչագուլյանը երեկ կեսօրին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ԿԸՀ նախագահ չի լինելու: «Ժողովուրդ»-ի` ՀՀ Վճռաբեկ դատարանին մոտ կանգնած աղբյուրներն …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին