Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ինքն իրեն Հոկ 24,2011 23:20 Բաքվի մոտ գտնվող Մուշֆիգ ավանի տարածքում տեղակայված հրաձգարանի ուսումնավարժական կենտրոնում ընթացող վարժանքների ժամանակ Ադրբեջանի ներքին զորքերի 19-ամյա զինվոր Էլխան Ալիեւը կրակել է ինքն իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը” վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ներքին զորքերի մամուլի ծառայության ղեկավար Թարանա Մեմմեդովան հաստատել է փաստը: Նրա խոսքով” դեպքը տեղի է ունեցել անվտանգության կանոնները խախտելու արդյունքում: Զինվորն ուսից ծանր վիրավորվել …
Լեզվակռիվ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների միջև Հոկ 24,2011 23:10 Բրյուսելում ընթացող ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողվի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նյարդերը տեղի են տվել և վերջինս դիմելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի ասել է, որ Քեմերոնը կորցրել է շատ հարմար պահ ձայնը կտրելու և որ իրենք արդեն հոգնել են Բրիտանիայի վարչապետի խորհուրդներից, որոնք վերաբերվում են Եվրագոտու երկրների` ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ձևերին ու ճանապարհներին: …
Լրագրողները նկարահանել են Նիկոլա Սարկոզիի նորածին դստերը (Տեսանյութ) (ՖՈՏՈՇԱՐՔ) Հոկ 24,2011 22:29 Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տիկին Կարլա Բրունին այսօր դուրս է գրվել Փարիզի “”Լե Մյուտտ“” ծննդատնից և փորձել են լրագրողների աչքից աննկատ նստել իրենց համար նախատեսված մեքենան: ԶԼՄ ների ներկայացուցիչներին այնուամենայնիվ հաջողվել է որսալ այդ պահը: Հիշեցնենք, որ նորածնին ծնողները տվել են Ջուլիա անունը: Այս մասին հաղորդում է France Presse ը:
Թունիսում իշխանության են գալիս իսլամիստները Հոկ 24,2011 22:07 Թունիսի տարբեր ընտրական տեղամասերի տվյալների համաձայն` իսլամական “”Ալ–Նահդա“” կուսակցությունը պահպանում է իր առաջնային դիրքերը, և արդեն շատ քչերն են կասկածում, որ այն հաղթանակ կտանի Թունիսի պատմության մեջ առաջին ազատ ընտրություններում: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Համաձայնել է հանձնել իշխանությունը Հոկ 24,2011 19:02 Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` երկրում իշխանությունը հանձնելու բանաձեւը,- հաղորդում է Reuters-ը: Եմենյան SABA գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահը պատրաստակամություն է հայտնել բանակցությունների սեղանի շուրջ նստել ընդդիմության ներկայացուցիչների հետ եւ հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ:Ավելի վաղ Եմենի նախագահը երեք անգամ պատրաստակամություն էր հայտնել հանձնել իշխանությունը, սակայն վերջին պահին …
Ալժիրը չի հանձնի Քադաֆիի ընտանիքին Հոկ 24,2011 18:10 Ալժիրի կառավարությունը չի պատրաստվում իր տարածքում գտնվող Մուամար Քադաֆիի ընտանիքի անդամներին հանձնել Լիբիայի նոր իշխանություններին: Բացի այդ, Ալժիրի իշխանությունները չեն պատրաստվում քննարկել Քադաֆիի հարազատների ճակատագիրը ոչ մի երկրի հետ, բացի ՄԱԿ-ից: Ալժիրում համոզված են, որ Լիբիայի զոհված առաջնորդի հարազատների ճակատագիրը կարող է որոշվել միայն միջազգային մակարդակում` ՄԱԿ-ի շրջանակներում: Աղբյուրը նշել է, որ Քադաֆիի կինը, նրա դուստրը եւ …
ԱՐՄԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՀՈՐ ՆԱՄԱԿԸ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ Հոկ 24,2011 17:49 Հարգելի պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում, քանի որ իմ տղային` Արման Դալլաքյանին, ՀՀ ոստիկանությունում մահվան դուռն են հասցրել: Նրան սեպտեմբերի 25-ին ձերբակալել են որպես հայտնի բանդայի անդամ, բայց ոչ մի ապացույց չունեն, որ նա այդ խմբի հետ առնչություն ունի: Այնպես են ծեծել որդուս, որ մինչեւ հիմա պառկած է: Նրան ոչ բուժում են, ոչ տեսակցություն են …
Արդարացրել են 30 տարի բանտում անցկացրած մեղադրյալին Հոկ 24,2011 17:44 ԱՄՆ Լուիզիանա նահանգի դատարանը որոշում է կայացրել անհապաղ ազատ արձակել բռնաբարության մեղադրանքով 30 տարի բանտում անցկացրած տղամարդուն,-հաղորդում է Associated Press-ը:50-ամյա Ջեյմսը անմեղ է ճանաչվել այն բանից հետո, երբ գերժամանակակից ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է, որ նա չի գործել իրեն վերագրված հանցագործությունը:Նշենք, որ1981-ին Ջեյմսը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց համաներման իրավունքի:
Դ. Մեդվեդեվ. ԼՂ հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով Հոկ 24,2011 17:23 Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը։Մեդվեդեւը վստահություն է հայտնել, որ հակամարտության արդար լուծմանը կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով.”Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մտադիր է նաեւ հետագայում նպաստել բանակցային գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության ուղիղ շփումներին”։
Թայլադում ջրհեղեղների վնասի չափը 16 մլրդ դոլարի է հասել Հոկ 24,2011 17:16 Թայլանդում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 358-ի: 110.000 մարդ մնացել է անօթեւան, իսկ այս պահի դրությամբ ջրհեղեղը շարունակվում է Թայլանդի 76 նահանգներից 26-ումԱղետի հետեւանքով ավերվել են 14.000 ձեռնարկություններ եւ ճանապարհներ:Թայլանդում ջրհեղեղից ստացված վնասի չափը կարող է անցնել 16 միլիարդ դոլարից:
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից