Օբամային մերժեցին Հոկ 12,2011 12:16 ԱՄՆ Կոնգրեսի սենատորները դեմ են քվեարկել նախագահ Բարաք Օբամայի` գործազրկության դեմ պայքարի ծրագրին, որը նախատեսում էր հարկային արտոնություններ բնակչության եւ ենթակառուցվածքների վերականգնման համար,- հաղորդում է Assotiated Press-ը: 447 մլրդ դոլար արժողությամբ ծրագիրն ընդունելու համար նախագահի նախաձեռնության օգտին պետք է քվեարկեին 100 սենատորներից 60-ը, սակայն արդյունքում 48 սենատոր դեմ է քվեարկել: Օբամայի ծրագիրը մասնավորապես նախատեսում էր …
Ձորն է ընկել ադրբեջանցի զինծառայողների փոխադրամիջոցը. Մեկ զոհ Հոկ 12,2011 12:09 Երեկ գիշեր Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ձորն է ընկել զորավարժություններից վերադարձող ադրբեջանցի զինծառայողների զինվորական փոխադրամիջոցը,-գրում է Trand -ը ։ Արդյունքում զոհվել է 1 եւ վիրավորվել 9 զինծառայող։ Վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Զոհվածը 1992 թվականին ծնված Աղամիրզա Միրզաևն է։
Պուտին. Տիմոշենկոն անձամբ ոչինչ չի ստորագրել Հոկ 12,2011 12:03 ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վտանգավոր է համարում Տիմոշենկոյի կողմից իր երկրի հետ կնքված գազային համաձայնագրերը կասկածի տակ առնելը,- հաղորդում Utro.ru -ն:Պուտինը նաեւ նշել է, որ Տիմոշենկոն անձամբ ոչինչ էլ չի ստորագրել, եւ ինքն ընդհանրապես չի հասկանում, թե ինչու են նախկին վարչապետին 7 տարով ազատազրկման դատապարտել:
Իրանը հերքում է ԱՄՆ -ի մեղադրանքները Հոկ 12,2011 11:54 Իրանը հերքում է Վաշինգտոնում Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանատներում պայթյուններ նախապատրաստելու եւ սաաուդյան դեսպանի վրա մահափորձ կատարելու մասին ԱՄՆ՝ իրեն ուղղված մեղադրանքները: “Սա Ամերիկայում պատրաստված երգիծական շոու է,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստին ,գրում է Reuters-ը: Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն իր հերթին ասել է, որ Թեհրանը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար: …
Ձերբակալվել է 17-ամյա Ռուսաստանի քաղաքացի Հոկ 12,2011 11:47 Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել ՌԴ 17-ամյա մի քաղաքացու, որը ս/թ փետրվարի 17-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Հետախուզվողը կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հերթական դիտարկումը հայ-ադրբեջանական շփման գծում Հոկ 12,2011 11:21 Վաղը ԵԱՀԿ առաքելությունը հերթական պլանային դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:Դիտարկումն անցկացվելու է Թովուզի շրջանում։ Ադրբեջանական կողմից դա իրականացնելու են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա)։Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անթալ Խերդիչը …
Թմրանյութ օգտագործելու կասկածանքով 5 գյումրեցի է բերման ենթարկվել Հոկ 12,2011 11:06 Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 29-ին թմրանյութ պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Ձորաղբյուր գյուղում գտնվող մի հողամասի տնակից բերման էին ենթարկել 5 տղամարդու: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, տնակում կատարված տեղազննության ժամանակ, սեղանի վրա հայտնաբերվել են տարբեր չափերի օգտագործված և չօգտագործված ներարկիչներ, որոնց մի մասի մեջ եղել են պինդ նյութեր, մետաղյա աման, որի մեջ եղել է կերակրի …
Տան վրա նռնակ են նետել Հոկ 12,2011 11:00 Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել մի կին և հայտնել, որ իր տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է նետել տան շեմին, ինչի հետևանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմը և մուտքի դռան ստորին մասը: Հանգամանքները պարզվում են: …
Հիլարի քլինթոնին մեծ քաղաքականությունը հոգնեցրել է Հոկ 12,2011 10:55 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը որոշել է հեռանալ մեծ քաղաքականությունից։ Հիլարի Քլինթոնն ասել է, որ ինքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ցանկանում է հեռանալ իր պաշտոնից։Ավելի վաղ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ կշարունակի պաշտոնավարել, եթե Օբաման հաղթանակ տանի գալիք նախագահական ընտրություններում։
ԱՄՆ ներկայացուցիչը Բաքվում կքննարկի ԼՂ հակամարտության լուծման հարցը Հոկ 12,2011 10:50 ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության ու մարդու իրավունքների գծով տեղակալ Ուիլյամ Բերնսը ռազմավարական համագործակցության ամրապնդման նպատակով այս շաբաթ կայցելի Բաքու:Այս մասին հայտարարել է Մեթյու Բրայզան:Դեսպանի խոսքերով, հանդիպման համար առաջին տեղում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: “Նա գաղափարներ ունի, որը զարգացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ միասին”,- նշել է Բրայզան:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին