ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿԻՆԸ ՃՆՇՈ՞ՒՄ Է Հոկ 29,2011 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Գոհար Փափազյանը պատմեց, որ իր աղջիկը 4 ամիս աշխատել է Երեւանի «Մագամ» սրճարանում, սակայն նրան ընդամենը 7000 դրամ են վճարել: Սրճարանի տնօրենն էլ ասել է. «Ուր ուզում եք, գնացեք բողոքեք, ես ձեզ գումար չեմ տալու»: Տիկին Գոհարը շատ վրդովված էր, ասաց, որ չի ցանկանում` իր աղջիկն այս գործին խառնվի, ինքն է ուզում …
ԽԱՂԱՄՈԼ ԲՅՈՒՋԵ Հոկ 29,2011 00:00 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը դրական է գնահատել ազգային վիճակախաղ ներդնելու վերաբերյալ կառավարության որոշումը. «Շատ եվրոպական երկրներում ընդունված փորձ է: Կարծում եմ` մեզ մոտ դա դրական հետեւանքներ կունենա: Մի կողմից շատ ավելի կազմակերպված կլինի, մյուս կողմից էլ պետական բյուջեի համալրում կունենանք»:
ՄԱՆՐԱՆՈՒՄ Է Հոկ 29,2011 00:00 Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզ այցելության շրջանակում եղել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինու գործարանում, որտեղ մասնակցել է գործարանի հնեցման մառանի հիմնարկեքի արարողությանը: Այսպես որ գնա, Սարգսյանը կարող է սկսել մասնակցել նաեւ «չուլանների» եւ, ասենք, կոմունալ այլ տիպի «օբյեկտների» հիմնարկեքներին:
15 ՏԱՐԻ Հոկ 29,2011 00:00 Երեկ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատաքննությունը մտել է եզրափակիչ փուլ, եւ դատարանում մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբի համար պահանջել է պատժի առավելագույն ժամկետը` տասնհինգ տարի: Սա, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, անակնկալ է եղել Սերոբի համար, քանի որ նա այլայլվել է` տեսնելով, որ դատախազությունը մեղադրանքը չի վերաորակավորել: Հիշեցնենք՝ ըստ դռնփակ նիստից սպրդած տեղեկատվության` մեղադրողներին դատարանում …
ԿԱՐԵՆԻ ԿԱԴՐԵՐԸ Հոկ 29,2011 00:00 Երեկ` Կարեն Կարապետյանի հրաժարականի պաշտոնական հայտարարության օրը, Երեւանի քաղաքապետարանում անհանգիստ վիճակ էր: Հատկապես անհանգիստ էին Կարապետյանի հետ «Հայռուսգազարդ»-ից Երեւանի քաղաքապետարան տեղափոխված կադրերը` մեկ-երկու վարչության պետերը, աշխատակազմի որոշ աշխատակիցներ, այդ թվում նրա բարեկամ, Բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը եւ այլք: Նշենք, որ Կարեն Կարապետյանի հետ «Հայռուսգազարդ»-ից քաղաքապետարան էր տեղափոխվել ընկերության նախկին ֆինանսական տնօրեն Վահագն Առաքելյանը, ով …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 29,2011 00:00 ԷԼ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է«Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստներ Վարդգես Գասպարիին եւ Լալա Ասլիկյանին բողոքի ակցիային մասնակցելու համար բերման ենթարկելու փաստի հետ կապված` ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում ոչինչ անել, քանի որ իրենք որեւէ դիմում չեն ստացել: Միեւնույն ժամանակ Անդրեասյանը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքը բողոքի ակցիաներն արգելել է, որովհետեւ …
ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷԼ ԿՄՈՒԲԱՐԱՔՎԵՆ Հոկ 29,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը բավական բազմամարդ էր եւ առանձնանում էր իր էներգետիկայով: Հանրահավաքի հենց սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ժամանակին սպարապետ Վազգեն Սարգսյանի մեկ կոչով 500 մահապարտ հավաքվեց, եւ այդ մահապարտները փոխեցին Արցախի պատերազմի ելքը: «Իսկ 500 ազատապարտները փոխելու են Հայաստանի իրավիճակն ու ապահովելու են …
ՀԱՍՏԱՏԵՑԻՆ Հոկ 29,2011 00:00 Խորհրդարանական բրիֆինգներին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատել են լուրերը, որ վերջերս նախագահականում Սերժ Սարգսյանը հանդիպել է կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հետ: Սակայն ե՛ւ Սահակյանը, ե՛ւ Զոհրաբյանը հայտարարեցին, թե քննարկվել են օրինագծեր: «Օրինակ` «Ընդերքի մասին» օրենքը»,-ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քննարկվել են բացառապես հարկային փաթեթին եւ պետական …
ԿՐԿԻՆ ՉԷԻՆ ԵԿԵԼ Հոկ 29,2011 00:00 Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները կրկին չէին ներկայացել խորհրդարանական ճեպազրույցներին: Սա ուշագրավ է այն առումով, որ ԱԺ վերջին ճեպազրույցների ժամանակ նրանք եկել էին, սակայն լրագրողները որեւէ հարց չէին ուղղել նրանց, ինչից էլ ՕԵԿ-ականները նեղացել էին: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ՕԵԿ պատգամավորների մի մասն ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ երեկ …
ՉԻ ՄԻԱՆԱ ՀՀԿ-ԻՆ Հոկ 29,2011 00:00 Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով տարածված լուրերի մասին, թե պատրաստվում է միանալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նշեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Ես նման մտադրություն չունեմ»,-ամփոփեց Հարությունյանը:
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
22 Հունվար 18:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք ռեստորան, հետո ինձ մարդա 20․000 փոխանցում են, պե՞տք է հայտարարագրեմ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից