ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դեկ 01,2011 00:00 ԲՀԿ-ում չեն բացառում, որ վերջին շրջանում տարբեր ԲՀԿ-ականների ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե պատահական էր արդյոք փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո են սկսել ձերբակալությունները, ընդ որում՝ թմրանյութ իրացնելու մեղադրանքով, ասաց. «Նման երեւույթներ նկատելի են: Մենք այս պահին հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը: …
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՊԻՏԻ ՎՍՏԱՀԵՆ Դեկ 01,2011 00:00 Հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 1992 թվականից ՀՀ ոստիկանության Հրազդան քաղաքի էներգաբլոկի պահպանության ջոկատի աշխատակից Մխիթար Ալումյանը ենթարկվել է ճնշումների եւ անգամ հեռացվել աշխատանքից այն պատճառով, որ ղեկավարությունից խնդրել է իր հավելյալ աշխատանքի դիմաց խոստացված գումարը` հաշմանդամ երեխայի առողջական խնդիրները լուծելու համար: Այսօր, սակայն, Ալումյանի ղեկավարները հեռացված են աշխատանքից, ուստի վերջինս որոշել է կրկին …
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԵՐԳԻ Դեկ 01,2011 00:00 Քչերին է հայտնի, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քաղաքական կարիերա սկսելուց առաջ երաժիշտ է եղել եւ բլյուզ նվագել: Youtube-ում հայտնված տեսահոլովակներում հնչող ստեղծագործությունների հեղինակը հենց ինքը` Բագրատյանն է: Նա այժմ մեկ տասնյակից ավելի երգերի հեղինակ է եւ պատրաստվում է մոտ ապագահում թողարկել իր ալբոմը: Արդեն իրականացվել է դրանց գործիքավորումը: Բագրատյանը կերգի նվագախմբի ուղեկցությամբ:
ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ Դեկ 01,2011 00:00 ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանրազնին «քննության» տակ է դրել ՃՈ հետագա գործունեությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս ոստիկանությունում քննարկվել է տարբերակ, համաձայն որի` ՃՈ բաժնի գործունեությունը կարող է կարգավորվել տարածքային ոստիկանության բաժինների պետերի կողմից: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` ավելացնելով, որ այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է …
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՇ Դեկ 01,2011 00:00 Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի է ունենալու հայ գործարարների ավանդական ճաշկերույթը, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համար Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց նվիրատվությունները կանեն Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարները: Նկատենք, որ ամեն տարի ճաշկերույթը տեղի էր ունենում մինչեւ լոսանջելեսյան հեռուստամարաթոնը, սակայն այս տարի այդ կարգը խախտվեց, եւ ճաշկերույթը կկայանա դրամահավաքից մոտ մեկ շաբաթ անց:«Ժողովուրդ»-ի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 01,2011 00:00 ՍԱՀԱԴԱՇՏԸ ԿԲԱՑՎԻԴեկտեմբերի 1-ին կբացվի Կարապի լճի սահադաշտը: Մեկնարկը կտրվի ժամը 16-ին՝ մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։Սահադաշտը կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 16։30-ը եւ 18։00-ից 23։00-ն: Սահադաշտի տոմսի արժեքը նույնն է` սեփական չմուշկներով այցելության դեպքում 500, չմուշկներ տրամադրելու դեպքում՝ 1000 դրամ։ ԽԵՂԱԹՅՈՒՐԵ՞Լ ԵՆՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նախօրեին մի շարք սկանդալային հայտարարություններ …
ՀՀԿ-Ի ՇՏԱԲԸ ԳՈՐԾՈՒՄ Է Դեկ 01,2011 00:00 Ինչպես հայտնի դարձավ՝ նոյեմբերի 29-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել 2011 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների շտաբի անդրանիկ նիստը, որին, իհարկե, հանրապետականները գերադասում են այլ անուն տալ: Եւ այսպես. մասնակցել են ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանը, շտաբի պետի տեղակալ եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի …
ԱՆՆԱԽԱԴԵՊ Դեկ 01,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գնահատականը, թե արդյոք ԱԺ կանոնակարգով նախատեսված է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ հիմնական զեկուցող չլինի: Հիշեցնենք, որ խոսքը «Բնապահպանության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» նախագծի վերաբերյալ է, որի քննարկումն անցավ առանց բնապահպանության նախարարի: Պարոն Հարությունյանն ասաց. «Նման բան կանոնակարգում նախատեսված չէ, որ հիմնական …
ՆԻՍՏ ԵՆ ԱՐԵԼ Դեկ 01,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսում երեկ տեղի է ունեցել քաղխորհրդի հերթական նիստը: Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկացանք, որ նիստում քննարկվել են վերջին հանրահավաքի արդյունքները, Սերժ Սարգսյանի հեռացման հիմքերի հռչակագրի քարոզման ու տարածման հնարավորությունները, Կոնգրեսի մարզային կառույցների ակտիվացման ծրագրերը: Կոնգրեսի նիստում անդրադարձ է եղել դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ անցկացվելիք երթի նախապատրաստական աշխատանքներին:
ԴԻՏՈՐԴ ԵՆ Դեկ 01,2011 00:00 Այսօր ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնելու են ՌԴ՝ ԵԽԽՎ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների կազմում հետեւելու ՌԴ Պետական Դումայի ընտրություններին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` որպես դիտորդ ՌԴ են մեկնելու ՀՀԿ-ականներ Էդուարդ Շարմազանովը, Արտակ Դավթյանը, Հերմինե Նաղդալյանը, Դավիթ Հարությունյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը: Ավելին, ՀՀ պատգամավորներից Շարմազանովը դիտորդական առաքելություն է անելու Սանկտ-Պետերբուրգում, իսկ մյուսները՝ Մոսկվայի …
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
28 Հուլիս 13:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ՆԳՆ-ի հետ «կռվի մեջ է»․ վարորդական վկայականի թեմա
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16