Ամենամեծ ցանկության դեպքում այսօր դժվար է գտնել մի ցուցանիշ, որը կփաստի, թե Հայաստանն իրապես է առաջընթաց գրանցում: Անգամ եթե Հայաստանում գրանցվել են ինչ-ինչ որոշակի դրական տեղաշարժեր, ապա հարեւան երկրների ցուցանիշների համեմատությամբ զրոյական նշանակություն ունեն, որովհետեւ, ինչպես ասվում է հայտնի հեքիաթում. «Որտեղի՞ց կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչեւ քու ձին չորս ոտը կփոխի՝ մին, երկու, երեք, …