Թուրքիայի տնտեսությունն աշխարհում ամենամեծ աճն է ունեցել Հուն 30,2011 15:30 Այս տարվա առաջին եռամսյակին Թուրքիայի տնտեսությունն ամենամեծ աճն է ունեցել ողջ աշխարհում։ Թուրքիայի վիճակագրական վարչության տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակին Թուրքիայի տնտեսությունը գրանցել է 11 տոկոսանոց աճ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Արգենտինան՝ 9.9 տոկոս, ապա գալիս են Չինաստանը՝ 9.7 տոկոս, Էստոնիան՝ 8.5 տոկոս, Սինգապուրը՝ 8.3 տոկոս, Հնդկաստանը՝ 7.8 տոկոս, Հոնգ Կոնգը՝ 7.2 տոկոս, Լիտվան՝ 6.9 …
Միջազգային ամառային դպրոց Ծաղկաձորում Հուն 30,2011 15:17 Հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորում կմեկնարկի “Բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում գնահատման համակարգի բարեփոխումներ” ծրագրի շրջանակներում “Բոլոնիան 2010 հետո` ուսանողների դերն ու ներգրավվածությունը գործընթացում” թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը, որին մասնակցում են շուրջ 15 երկրների ուսանող- ներկայացուցիչներ: Դպրոցի բացման պաշտոնական արարողությանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Դ. Մեդվեդեվը շնորհավորել է Ս. Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ Հուն 30,2011 14:59 Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահին, որում, մասնավորապես, ասված է.”Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղով: Հանրապետության կայուն և աստիճանական զարգացումը, իրապես, Ձեզ հեղինակավոր քաղաքական …
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Հուն 30,2011 14:44 Հունիսի 29-ին՝ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել,որ դեղորայքային թունավորման նախանշաններով “Սրբ. Գր.Լուսավորիչ” բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչ, 1964թ.-ին ծնված Դանիել Սարգսյանը:Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հայաստանը զիջումների չի գնալու Հուն 30,2011 14:24 Հայաստանն արդեն զիջումների գնալու սահմանը հատել է”,-այսօր “Արցախ” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ Գառնիկ Իսագուլյանի, այն միտքը, որ Հայաստանը գնալով զիջումների Ադրբեջանը եւս կգնա, սխալ տեսակետ է: Հայաստանն արդեն իսկ զիջումների գնացել է նրանով, որ մինչ օրս չի ճանաչել ԼՂ անկախությունը, բայց դրան ի պատասխան` Ադրբեջանն էլ ավելի …
Կրիաները փակել են Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի թռիչքուղին Հուն 30,2011 14:19 Նյու-Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվել այն բանից հետո, երբ մոտ 150 կրիա ծածկել է թռիչքուղին,- գրում է NY Times-ը:Թռիչքներն հետաձգվել են միջինը կես ժամով, մինչ աշխատակիցները հեռացրել են կենդանիներին ու տեղափոխել առավել անվտանգ վայր: Թռիչքուղին գտնվում է Յամայկա ծոցի մոտ, որտեղից պարբերաբար երկկենցաղները դուրս են գալիս ցամաք:”Մեր օդանավակայանը շրջապատված է ջրով …
Հայաստանը կունենա՞քաղբանտարկյալի օր Հուն 30,2011 14:09 Հովիկ Վասիլյան եւ Ներսես Ներսիսյան զույգից միայն Վասիլյանն առողջական խնդիրների պատճառով չներկայացավ ասւլիսին:Նրան փոխարինեց Սուրեն Մելիքյանը: “Դե ֆակտո” մամուլի ակումբում րոպեներ առաջ ասուլիս տվեցին նախկին քաղբանտարկյալները:”Հանուն հայրենիքի” հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Ներսիսյանն անդրադարձավ կազմակերպության ստեղծմանը: Armlur.am-ի հարցին, թե 71 քաղբանտարկյալից քանիսն է Հայաստանում, Սուրեն Մելիքյանը պատասխանեց. “Ընդամենը 11-ը, որոնցից մեկը կին է` Քնարիկ Խաչատրյան”:”Քանի …
ՇՐՋԱՆՑԵԼ Է ՆՇԱՆՆԵՐԸ եվ ընկել է փոսը Հուն 30,2011 13:58 Հունիսի 29-ին`ժամը 23.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհից ավտոմեքենա է ընկել մոտ 20-25մ խորության փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված համգամանքներում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ,1966թ.-ին ծնված Գագիկ Մարգարյանը “Անի” տաքսի ծառայությանը պատկանող “ՎԱԶ 21010” մակնիշի Տ 10836 պետհամարանիշի ավտոմեքենայով անցել է …
Բացօթյա առեվտրով զբաղվողը դիմել է Աղվան Հովսեփյանին քր. գործ հարուցելու համար Հուն 30,2011 13:45 Երեկ «Ժողովուրդ»-ը քաղաքացի Գայանե Հովհաննիսյանից մի նամակ է ստացել, որից տեղեկացանք, որ տիկինը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` խնդրելով դատախազին «Ժողովուրդ»-ի հունիսի 28-ին հրապարակած «Քաղաքապետարանի ներկայացուցիչն իրեն «լկտի» ձեւով է պահում» հոդվածի հիման վրա քրգործ հարուցել: Տիկին Հովհաննիսյանը նշում է, որ այդ նույն խնդրանքով դիմել է նաեւ ոստիկանությանը եւ այլ համապատասխան մարմինների: …
ԱՄՆ սենատում քննարկվում է երկրի արտաքին պարտքի հարցը Հուն 30,2011 13:38 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Սենատի դեմոկրատ անդամների հետ, երկրի շարունակական աճող պարտքի խնդիրը քննարկելու նպատակով:Պարտքի չափերի սահմանման շուրջ քննարկումները մինչ այս ձախողվել էին այն բանից հետո, երբ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից վարվող քննարկումների ընթացքում հանրապետական մասնակիցները լքել էին սրահը: Միացյալ Նահանգների արտաքին պարտքը, որն այս պահին գերազանցում է 14 տրիլիոն դոլարը, շարունակելու է …
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
04 Փետրվար 11:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ամբողջ ավտոբուս ինձ ստիպում էր, որ իջնեի, քանի որ չէի վճարել․ քաղաքացի
12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան