ԳՆԱՀԱՏՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՐԸ Հուն 24,2011 00:00 Օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նշեց իր 70-ամյակը: Հոբելյանական երեկոյի ժամանակ դերասանուհին արժանացավ բազում շնորհավորանքների եւ հաճոյախոսությունների թե՛ կոլեգաների, թե՛ իր արվեստը գնահատողների կողմից: Հայ թատերարվեստում ունեցած վաստակի համար նրան պարգեւատրեցին նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: «Մարդն ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ հիշողություն ունի»,-իր շնորհակալական խոսքում …
ԸՆԴԴԵՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ Հուն 24,2011 00:00 Հունիսի 24-ին` ժամը 19:00-ին, Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա «Armenoids» խմբի առաջին մենահամերգը վերամիավորվելուց հետո: Պրոգրեսիվ ֆոլկ ներկայացնող այս խումբը հանդես կգա թմրամիջոցների դեմ պայքարի օրվա կապակցությամբ: «Թմրամոլությունը նոր արատ չէ, այն գոյություն ունի երկար ժամանակ: Սակայն վերջին շրջանում այն մեծ հարված է հասցնում մարդկային ֆունդամենտալ արժեքներին»,-նշեց խմբի հիմնադիրներից Էդգար Ռոստոմյանը:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է Հուն 24,2011 00:00 Իրանում ձերբակալվել է երկրի ԱԳՆ ադմինիստրատիվ եւ ֆինանսական հարցերով փոխնախարար Մուհամադ Շարիֆ Մալեկզադեն: Այս մասին հաղորդում է FARS գործակալությունը: Մալեկզադեն այդ պաշտոնում մնացել է մի քանի օր` հունիսի 18-ից 21-ը եւ անհայտ պատճառներով հրաժարական տվել:
ՆԻՀԱՐԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՄՏՔԵՐՈՎ Հուն 24,2011 00:00 ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի գիտնականները պնդում են, որ նիհարելու գործում մարդուն կարող է օգնել սեփական ուղեղը: Անհրաժեշտ է միայն, որ մարդ ուտելիս մտածի առողջության համար վնասակար սննդի մասին: Այս պնդումն ապացուցելու համար գիտնականները ստեղծել են երկու խումբ, որոնց տվել են կաթնային կոկտեյլ: Առաջին խմբի մասնակիցներին ասել են, որ կոկտեյլը համեղ եւ անվտանգ է, երկրորդ խմբին` տհաճ, …
ՍԱՅԹԱՔԵԼ Է Հուն 24,2011 00:00 «Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները պատահաբար գլխով հարվածել է ցանկապատին ու վնասվածք ստացել»,-փոխանցում է Itar Tass-ը: Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի գիտահետազոտական ինստիտուտում: Նախագահը սայթաքել է ու գլուխը խփել ցանկապատին: Արդյունքում Կիրշները ստացել է քերծվածք ու հեմատոմա, ինչի պատճառով շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Ապահովության համար բժիշկները նախագահին խորհուրդ են տվել աշխատանքային օրն անցկացնել …
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ Հուն 24,2011 00:00 Ճապոնիայի հյուսիս-արեւելքում մի քանի րոպե ընդմիջումով տեղի է ունեցել երկու ուժեղ երկրաշարժ` 6.8 եւ 6.7 մագնիտուդ հզորությամբ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է նույն շրջանում, ուր մարտի 11-ին տեղի էին ունեցել տասնյակ հազարավոր կյանքեր խլած հզոր երկրաշարժը եւ ցունամին: Էպիկենտրոնը եղել է Հոնսյու կղզուց դեպի հյուսիս-արեւելք: Սկզբում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն հետագայում տագնապը մարել է: …
ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՊՐՈՑ Է ԵՐԳՉԻ ՀԱՄԱՐ Հուն 24,2011 00:00 Երգիչ Դավիթ Թուջարյանը, ով իր բեմական կարիերայի սկզբում հանդես էր գալիս Սասունցի Դավիթ կեղծանվամբ, օրեր առաջ թողարկել է նոր ձայնասկավառակ, որտեղ գերակշռում են 6/8 ժանրի երգերը: Երգիչը, 10 տարի աշխատելով ակումբներում, հիմա այնտեղ այլեւս չի աշխատում: «Ակումբներում այլեւս չեմ աշխատում, որովհետեւ արդեն հոգնել եմ: Ինչպես ցանկացած կատարող, այնպես էլ ես ձգտում եմ ավելի բարձր տեղերում …
ՀԱՐԿԵՐԸ ՏԱՆՈՒԼ Է ՏՎԵԼ Հուն 24,2011 00:00 Lragir.am-ի տեղեկություններով` Արարատի մարզի գյուղերից մեկում գյուղապետը բնակիչներից հավաքել է հողի հարկերը, գույքահարկերը եւ հավաքագրած 3 մլն դրամը համայնքի բյուջե մուտք անելու փոխարեն մտել է մոտակա խաղատուն եւ տանուլ տվել ամբողջ գումարը:Այժմ նա համապատասխան մարմիններին փորձում է համոզել, թե գյուղացիները փող չունեն, եւ ջանում է հավաքել միայն գյուղացիների վարձավճարները: Նշենք նաեւ, որ նույն հարթության վրա …
ՌԵԿՏՈՐԸ ԳՆԱՑ Հուն 24,2011 00:00 Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը լուծարվել է: Ռեկտորը ղեկավարել է 5 տարի, եւ հիմա նոր մրցույթ պետք է հայտարարվի: Գրիգորյանը ներկայումս նշանակվել է բուհի ժամանակավոր ռեկտորի պաշտոնում: Նա պատրաստվում է նոր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել: Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՐԴԱՆԻԿԻՆ Հուն 24,2011 00:00 Մինասի որմնանկարները տարիներ շարունակ գտնվել են բացարձակ անտարբերության ներքո: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` հունիսի 23-ին, այդ մասին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` անդրադառնալով Գյումրիում կազմակերպվող բողոքի ակցիաներին:Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ` Մինասի 2 որմնանկարները` «Երկանք» ու «Թել մանողները», կտեղադրվեն «Զվարթնոց» օդանավակայանում: «Երկանք» որմնանկարը ներկայումս գտնվում է Գյումրու «Էլեկտրատեխնիկական գործարան»-ի նախկին ճաշարանի շենքում, իսկ «Թել մանողները» որմնանկարը` …
07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
10 Մարտ 11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
10 Մարտ 13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը