ՀԱԶԻՎՀԱԶ Դեկ 09,2011 00:00 ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին հազիվ է հաջողվում քվորում ապահովել. եթե ՀՀ 2012թ. պետական բյուջեն ԱԺ-ն ընդունեց` հազիվ հաղթահարելով քվորումի համար անցողիկ շեմը, ապա «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն անցավ մի քանի անգամ քվեարկության դնելուց հետո: Ամեն անգամ Նիկոյանը դա պատճառաբանում էր սարքավորումների վատ աշխատանքով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 09,2011 00:00 ԱՆՕԳՈՒՏ ԷՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: 2012 թվականին հիմնադրամը «Խոսրովի անտառ» ու «Շիկահող» պետական արգելոցներին, ինչպես նաեւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին տրամադրելու է շուրջ 243 հազ. եվրո: Հանդիպման ժամանակ Արամ Հարությունյանն առաջարկել է 2012թ. Երեւանում կազմակերպել պոտենցիալ դոնորների հավաք: Մինչեւ 2020թ. նախատեսվում է Կովկասի …
ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՁԳՏՈՒՄ` Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ Դեկ 09,2011 00:00 Նախորդ շաբաթ ռուսաստանյան հանրությանը կողք կողքի ներկայացավ Պուտին-Մեդվեդեւ զույգը` հաջորդ 5-10 տարիների համար ռուսաստանցիների քվեն ստանալու ակնկալիքով: Թե ինչ «երեսով», վկայում են ինչպես զանգվածային բողոքի ցույցերն ու երկրի քաղաքական ընդդիմության ձերբակալությունները, այնպես էլ «Եդինայա Ռոսիա»-ի պաշտոնապես նվազած վարկանիշը: Այնուամենայնիվ, կասկածից վեր էր, որ նույնիսկ Ռուսաստանի նման, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական երկրի նախագահ-վարչապետ զույգն իր հասարակությանը …
ԳՈՐԾԸ ԴՈՓՈՒՄ Է Դեկ 09,2011 00:00 Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետն անընդհատ երկարաձգվում է, սակայն որեւէ առաջընթաց չի նկատվում: Այդ կարծիքին է նրա փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս նախաքննություն է կատարվում. «Թե ինչ գործողություններ են կատարում, չգիտենք, ես բողոքարկել եմ, բայց իրենք ասում են, որ անհրաժեշտ քննչական գործողություններ են …
«ՊՐՈԹԵԶՆ» ԸՆԿԱՎ Դեկ 09,2011 00:00 Մարսելում ընթացող ԵԺԿ նիստին ուշագրավ միջադեպ է գրանցվել. ԵԺԿ կրծքանշանը տալու համար այդ կուսակցության նախագահ Վ.Մարթենսը բեմ է հրավիրել Սերժ Սարգսյանին: Այդ պահին Մարթենսի բերանից ընկել է արհեստական ատամնաշարը, եւ նա հազիվ է կարողացել այն ձեռքով պահել: Ի դեպ, այդ կադրերը ֆիքսել են նաեւ տեսախցիկները:
ՄԻԱԿ ԹԻՐԱԽԸ Դեկ 09,2011 00:00 ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն «Առաջին լրատվական»-ին իր հրաժարականից հետո մեկուկես տարի անց տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՀՀՇ-ն Սերժ Սարգսյանի գրպանում է հայտնվել: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, անդրադառնալով այդ հայտարարություններին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդամենը ասաց. «Որեւէ պրոյեկտ, որեւէ ուժ մեզ չի կարող շեղել պայքարի մեր թիրախից, իսկ մենք ունենք միայն մեկ …
ՄԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԷԼ Դեկ 09,2011 00:00 Այսօր ԱԺ երիտասարդական խորհրդարանն Ազգային Ժողովի նիստերի դահլիճում կգումարի արտահերթ նիստ: Երիտասարդները չեն ցանկանում ոչնչով հետ մնալ «իսկական» պատգամավոր հայրերից: ԱԺ պատգամավորների որդիները կամ օգնականները գիտեն, որ դեկտեմբեր ամսին միշտ արտահերթեր են լինում, դրա համար իրենք էլ են անում: Մնում է մեկը մյուսին «հայվան» ասի, ու ամեն ինչ տեղը կընկնի:
ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Դեկ 09,2011 00:00 Քանի որ վերջին օրերին «Հայփոստ»-ի բաժանմունքները հարձակման են ենթարկվում, «Հայփոստ» ընկերության եւ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության միջեւ բանակցություններ են սկսվել` ապագայում համագործակցելու վերաբերյալ: «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ընդունել ենք «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, խոսել ենք իրենց հետ ու հիմա սպասում ենք իրենց պատասխանին: Այսօր պետք է ասեն` «Հայփոստ»-ը համաձա՞յն է սկսել ոստիկանների միջոցով տարածքները վերահսկելու գործը, …
ԽԻՍՏ ՕՊԵՐԱՏԻՎ Դեկ 09,2011 00:00 ՀԱԿ համակիր, արձակագիր Արմեն Օհանյանը, որը երեկ առավոտյան իր բնակարանից բերման էր ենթարկվել ԱԱԾ ոստիկանության 6-րդ վարչության յոթ աշխատակիցների կողմից, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ գործը, ինչի համար իրեն հրավիրել են, առնչություն չունի իր հետ: ԱԱԾ քննիչը հայտնել է, որ Օհանյանը հրավիրված է որպես վկա, քանի որ իր ընկերներից մեկի անունն է շոշափվում այդ գործով: Արմենը առանց …
«ՄԵՆՔ ԷԼ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» Դեկ 09,2011 00:00 Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում ԱԺ ընտրություններին մեծամասնական կարգով իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել «Պրեսս Ստենդ» ընկերության սեփականատեր Արման Սահակյանը: Թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւս առաջադրելու է իր թեկնածությունը:-Բոլորն էլ կարող են առաջադրվել, դրանում որեւէ զարմանալի, արտառոց բան չեմ տեսնում: …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին