ՉԻՆԱԿԱՆ ՓՈՂԵՐՈՎ Հուն 21,2011 00:00 Առողջապահության նախարարությունն ամփոփում է չինական դրամաշնորհի շրջանակներում շտապօգնության պարկի թարմացման աշխատանքները: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը հայտնեց, որ այս պահին Հայաստան է ներկրվել 20 ռեանիմոբիլ եւ 68 գծային մեքենա: Հուսանք, որ շուտով մարդիկ շտապօգնությանը ահազանգելիս ստիպված չեն լինի մեքենայով գնալ բժիշկների հետեւից:
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ Հուն 21,2011 00:00 Պարզվում է` Հայաստանում հակակարկտային կայաններ տեղադրում է ոչ միայն պետությունը, այլեւ մասնավոր անձինք: Շիրակի մարզում տեղակայված նման կայան ունի «Բարվա» ՍՊԸ-ն: Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր առաջին դեմքի` Արմեն Երիցյանի մակարդակով, որքան մեզ հայտնի է, պայքարում է մասնավոր հակակարկտային կայանների դեմ` փաստարկելով, թե մասնավոր անձինք իրավասու չեն մթնոլորտի վրա ներգործել: Այսինքն` ամեն մարդ չի կարող անձրեւ …
ՀՀՇ-Ի ՆԱԽԿԻՆԸ Հուն 21,2011 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ շաբաթ օրը նախկին քաղբանտարկյալները ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նշելու են քաղբանտարկյալների ազատ արձակումը: Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն քաղբանտարկյալները, այլեւ՝ Կոնգրեսի անդամ կուսակցությունների ղեկավարները: Փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ միջոցառմանը չեն մասնակցել ՀՀՇ-ից հեռացած նախկին քաղբանտարկյալները, չի եղել Կոնգրեսը լքած Կարապետ Ռուբինյանը, ինչպես նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանն …
ՉԻ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ… Հուն 21,2011 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի ցանկանում ընդգրկվել Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նպատակով կոալիցիոն պատվիրակության մեջ: Քանի որ Սերժ Սարգսյանն ասել էր՝ եթե Կոնգրեսը պատրաստ է շարունակել երկխոսությունը հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ, Սահակյանին հարցրինք՝ ինքը լինելո՞ւ է կոալիցիայի ներկայացուցիչների թվում: «Ինքս չէի ուզի, …
ԱԳՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ ՉԿԱ Հուն 21,2011 00:00 Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը երեկ, պատասխանելով armlur.am-ի հարցին, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քանի ադրբեջանագետ ունենք, որ պատասխանի ադրբեջանցիների հակահայկական քարոզչությանը, նա պատասխանեց. «Ոչ մի ադրբեջանագետ չկա: Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, որպես հասարակական կառույց` օգնել մեր պետական կառույցներին հակահարված տալ թուրքական, ադրբեջանական զրպարտություններին: Հարցի քննարկումը դեռեւս ընթացքի մեջ է, եւ մենք սպասում …
ՔԱՅԼԵՐ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ Հուն 21,2011 00:00 «Ժողովուրդ»-ն արդեն անդրադարձել էր արդարադատության նախարարության կազմած հրապարակման ոչ ենթակա փաստաթղթին` «Դատավորների կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական կամ նյութական օրենքի նորմերի խախտումներ թույլ տալու վերաբերյալ»: Ըստ ամենայնի, այդ փաստաթուղթը կազմվել է, որպեսզի հնարավոր լինի ընդհանուր պատկերացում կազմել, թե որ դատավորի հետ ինչպես պետք է վարվել: Մեր ձեռքի տակ գտնվող այդ փաստաթղթի միջոցով արդարադատության նախարարի կողմից դատավորների …
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍՊԱՆԱԾ ՕՊԵՐԸ ԿԽՐԱԽՈՒՍՎԻ Հուն 21,2011 00:00 Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ 30-ամյա հանցագործին հրազենով սպանած ոստիկանն անպայման կխրախուսվի:-Պարո՛ն Նազարյան, հունիսի 14-ին Երեւանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի հետ փոխհրաձգության հետեւանքով գլխի շրջանում ստացած կրակոցից մահացավ 30-ամյա Արմեն Ենգիբարյանը: Հնարավոր չէ՞ր չսպանել նրան:-Կրակոցը էնպես չի եղել, որ լինի մահացու, եղել է վնասազերծելու նպատակով: Ո՞նց եք մտածում, …
Հուն 21,2011 00:00 Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով առաջին դատաքննությունը նշանակվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ հուլիսի 5-ին, այսինքն՝ ՀՀ Սահմանադրության ընդունման օրը, որը ՀՀ-ում համարվում է ոչ աշխատանքային: Ալավերդիում գործող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարզապես այնքան անփույթ է գործել, որ չի նկատել այդ փաստը: Դատարանը առաջիկայում կփոխի դատաքննության օրը: Իսկ …
Հուն 21,2011 00:00 Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը նորընծա ՀՀԿ-ականներին կուսակցության անդամատոմս է հանձնել: Ընդ որում, կուսակցական տոմսերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի շիրիմի մոտ: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ է այցելում Գարեգին Նժդեհի գերեզմանին: Մեր աղբյուրները հակված են կարծելու, որ ՀՀԿ-ում նախնական որոշում է կայացվել, որ Տիգրան Սարգսյանն ակտիվորեն …
Հուն 21,2011 00:00 Երեկ քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր արտահերթ ընտրությունների պահուստային կամ ոչ պահուստային տարբերակներից մեկը: Ըստ վերջինի` արտահերթ ընտրությունների թեման փակելու համար, ոչ առանց հանրապետականների դրդման, ՀՅԴ-ն կամ այլ խմբակցություններ դեմ կքվեարկեն «Աղբահանության մասին» օրենքի նախագծին` այդպիսով ցրելով ԱԺ անգործության հիմքերը: Մյուս տարբերակի համաձայն` այդ օրինագիծը դեռ կթողնեն օրակարգում, որ մանեւրելու տեղ ունենան: Թեեւ ՀՀԿ-ամերձ մեր …
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
11:23 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշոլդ քաշի, գեղացին եկել մեզ ասումա գնա ծայրամասում ապրի. քաղաքացին` թանկացումների մասին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան