Հոսնի Մուբարաքի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել Հուն 20,2011 19:08 Եգիպտոսի նախկին նախագահը հիվանդ է քաղցկեղով,-հայտնում է Reuters գործակալությունը՝ Վերջին օրերին եգիպտական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ նախկին նախագահի առողջական վիճակը մեծաքանակ մետաստազների պատճառով շատ է վատացել։Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Մուբարաքն օնկոլոգիական հիվանդությամբ չի տառապում եւ որ նրա վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ Մուբարաք եւ իր ընտանիքի անդամները մեղադրվում են մի …
Երրորդ հանրապետության 20-րդ տարում մշակույթի նախարարը ստում է: Հուն 20,2011 18:35 Հունիսի 17-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետարանից ոչ մի դիմում չի ստացել, որում Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերականգնելու վերաբերյալ Գյումրին պատրաստակամություն հայտնած լինի: Այսօր ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրիից բերել էր Հասմիկ Պողոսյանի՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նամակին 2010-ի դեկտեմբերի 29-ի պատասխանը, որտեղ նախարարը պատրաստակամություն է հայտնում Մինաս Ավետիսյանի որմնանկարների …
Օբամայի ընտանիքում երրորդ երեխա ունենալու մասին թեման փակված է Հուն 20,2011 18:14 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայրության օրվան նվիրված ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չի ակնկալում երրորդ անգամ հայր դառնալ:”Դուք այնպես եք ինձ հարցնում, կարծես դա իմ որոշումը պետք է լինի: Իրականում դա ընդհանրապես իմ որոշելու հարցը չէ,- ասել է ԱՄՆ նախագահը,-ինչպես ասում է իմ կին Միշելը` այդ դու չէ, որ քո մեջ ապագա երեխային …
Ապօրինի ծառահատում Հուն 20,2011 17:55 Հունիսի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի եւ բնապահպանության տեսչության աշխատակիցները ապօրինի անտառահատման դեպքերը կանխելու նպատակով շրջագայություն կատարելու ժամանակ Եղեգնուտ գյուղում, Մ. Ավետիքյանի վարած “ԶԻԼ-131” մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայում հայտնաբերել են առանց համապատասխան փաստաթղթերի 9 խմ փայտանյութ եւ մինչև 1 մ երկարությամբ կոճղեր:Մ. Ավետիքյանը հայտնել է, որ նշված փայտանյութը հունիսի 18-ին բենզասղոցով հատել է Եղեգնուտի …
Ջոլին այժմ էլ այցելել է աֆրիկացի փախստականներին Հուն 20,2011 17:50 Ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին կիրակի օրն այցելել է իտալական Լամպեդուզա կղզի, որտեղ աֆրիկյան երկրներում սկսված հեղափոխություններից եւ հակակառավարական ելույթներից հետո տասնյակ հազարներով փախստականներ են ժամանել,-հաղորդում է BBC-ն: ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչում ունեցող Անջելինա Ջոլին այստեղ է ժամանել Թուրքիայից, որտեղ այցելում էր Սիրիայից այնտեղ անցած հազարավոր փախստականներին, որոնք հանգրվանել են Կարմիր խաչի կողմից բացված 4 …
Էմի Ուայնհաուսն նորից սկանադալային պատմության մեջ է Հուն 20,2011 17:20 Grammy ամենամյա երաժշտական մրցանակի դափնեկիր, աշխարհին իր սկանդալային պատմություններով հայտնի Էմի Ուայնհաուսը հերթական սկանդալի մեջ է հայտնվել: Նա հարբած վիճակում դուրս է եկել Բելգրադի բեմ՝ օրորվելով եւ չկարողանալով կանգնել ոտքերի վրա: Նա գերթե չի պատկերացրել, թե ինչ է անում, քանի որ սկզբում Բելգրադի ժողովրդին ողջունել է՝ կարծելով, թե Աթենքում է, հետո ողջունել է որպես Նյու …
Զորացրվածներն էլ մագիստրոսական կրթություն կստանան Հուն 20,2011 17:02 Բանակից զորացրվածների համար եւս 42 մագիստրոսական անվճար տեղ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային եւ թափուր մնացած տեղերը պարտադիր …
ԲԱՆԿԵՐՆ ՈՒՇՔԻ ՉԵՆ ԳԱԼԻՍ Հուն 20,2011 16:47 Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաճախ է ասում, թե մեր երկրում բանկային համակարգը կայացած է: Բայց անգամ պաշտոնական տվյալները այլ բանի մասին են խոսում: Բանկային համակարգի կայացած լինելու վերաբերյալ Տիգրան Սարգսյանի հավաստիացումները հերթական անգամ հօդս ցնդեցին Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած խոշոր հարկատուների ցուցակը հրապարակելուն պես: Պաշտոնական ցուցանիշները վկայում են, որ հետճգնաժամային 2009-ին հայաստանյան …
Բախվել են մայթեզրին Հուն 20,2011 16:41 Հունիսի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ին 27-ամյա Աշոտ Վ.-ի վարած “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: Նույն օրը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ին 28-ամյա Ռուզաննա Զ.-ի վարած “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենան Հյուսիսային պողոտայի թիվ …
Ավտոմեքենան այրվել է Հուն 20,2011 15:55 Հունիսի 20-ին հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.50-ին այրվածքներով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Հրանտ Ա.-ն եւ նրան տարեկից Անդրանիկ Փ.-ն:Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում Հրանտ Ա.-ի վարած “ԳԱԶ-31105” մակնիշի ավտոմեքենան Բյուրավան-Մխչյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով ավտոմեքենան բռնկված հրդեհից այրվել է, իսկ վարորդն ու …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը