Oդանավի շարժիչներից մեկն օդում խափանվել է Հուն 17,2011 14:53 Այսօր` հունիսի 17-ի առավոտյան հարկադիր վայրէջք է կատարել Թեհրանից Կիեւ թռիչք կատարող օդանավը: Ուկրաինական միջերկրածովյան ավիաուղիներին պատկանող օդանավը, որտեղ 74 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել, հայտնել է օդում շարժիչներից մեկի խափանման մասին,-հայտնում է beta novetka.ru: Օդանավը վայրէջք է կատարել “Սիմֆերոպոլ” օդանավակայանում: “Այժմ օդանավը գտնվում է օդանավակայանում, ուղեւորներին տեղափոխել են քաղաք”,-հայտնել է ԱԻՆ Ղրիմի …
Մալուխը որպես մետաղի ջարդոն Հուն 17,2011 14:37 Հունիսի 16-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 17-ամյա Սարգիս Ս.-ին եւ 17-ամյա Նարեկ Ք.-ին:Պարզվել է, որ նրանք 2010 թ. նոյեմբերին առանձնատներից մեկից գողացել են էլեկտրաէներգիայի սնուցման 34,5 մետր եռաֆազ այլումինե մալուխը, որը որպես գունավոր մետաղի ջարդոն հանձնել են մետաղի ընդունման կետ:Կատարվում է հետաքննություն:
Միաբեվեռ աշխարհը կենսունակ չէ. Պատրիարք Կիրիլ Հուն 17,2011 14:12 Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պաշտպանում է բազմաբեւեռ աշխարհ ստեղծելու գաղափարը և ցանկանում, որ Ռուսաստանը լինի այդ բեւեռներից մեկը: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը համոզմունք է հայտնել, որ միաբևեռ քաղաքական կենտրոնի հեգեմոնիայի վրա հիմնված աշխարհը կենսունակ լինել չի կարող:
Facebook-ը մտահոգում է ԱՄՆ դատախազությանը Հուն 17,2011 14:08 ԱՄՆ նահանգներից մեկի դատախազ Ջորջ Ջեփսենը նամակ է հղել Facebook-ի ղեկավարությանը՝ պահանջելով հանդիպում այդ սոցցանցի ներկայացուցիչների հետ՝ կապված նկարներում մարդկանց դեմքերով ճանաչելու գործիքը ներդնելու համար,-հաղորդում է Reuters գործակալությունը: Նամակում ասվում է.”Այս գործիքի կիրառումը մտահոգություններ է առաջացնում”: Հիշեցնենք,որ նմանատիպ հայտարարությամբ անցած շաբաթ հանդես է եկել Եվրամիությունը: Facebook-ի նորամուծությունը թույլ է տալիս նոր վերբեռնված նկարների վրա ճանաչել …
Ավելի գերադասելի Եգիպտոսն է համարել Հուն 17,2011 13:44 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չնայած սպասելիքներին, խորհրդարանական ընտրություններից հետո առաջին այցով մեկնել է ոչ թե Ադրբեջան, այլ` Եգիպտոս,-հայտնում է news.az-ը: Արտասահմանյան շրջագայության ընթացքում առաջինն ընտրելով Եգիպտոսը՝ Էրդողանը մտադիր է դրանով հաղորդագրություն հղել արաբական աշխարհին։ Պարբերականի հաղորդմամբ, չի բացառվում, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը “Թահրիր” հրապարակում ելույթ կունենա բազմահազարանոց ցույցի ժամանակ: Եգիպտոսից հետո Էրդողանը կայցելի Ադրբեջան …
ՇՐՋՎԵԼ Է ՓՉՈՎԻ ՆԱՎԱԿԸ Հուն 17,2011 13:19 Հունիսի 16-ին ՝ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի ձորում` Ազատ գետում փչովի նավակով շրջվել է քաղաքացի: Տեղում պարզվել է, որ տուժողը 20-21 տարեկան կին է:Դեպքը տեղի է ունեցել Հացավան գյուղի պոմպակայանի հարակից տարածքում, իսկ ոստիկանության աշխատակիցների եւ Գառնի գյուղի բնակիչների ուժերով Ազատ գետի երկայնքով իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ժամը 01.00-ին …
ԴԻԱԿ՝ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲՈՒՄ Հուն 17,2011 13:07 Հունիսի 16-ին ՝ժամը 15.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7/1 շենքի 26-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը:Բաց պատշգամբում հայտնաբերվել է 1936թ.-ին ծնված Սվետլանա Սարգսյանի դին:
Հրդեհներ մայրաքաղաքում եվ մարզերում Հուն 17,2011 13:00 Հունիսի 16-ին ՝ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 տան բակում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 12.04-ին:Այրվել է 100 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 6 պտղատու ծառ: Նմանատիպ հրդեհներ են բռնկվել նաեւ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 2 …
ԱՄՆ ամենավտանգավոր գերտերությունն է Հուն 17,2011 12:47 Ամերիկային արտասահմանում ատում են,- գրում է ամերիկյան The National Interest պարբերականը: The International Herald Tribune-ում հրապարակվել է մեծ հոդված Պակիստանի մասին, որը հիշեցնում է, թե ինչու են Ամերիկային ատում: Ինչպես նշվում է, գեներալ Քայանին շրջում էր այն վայրերում, որտեղ ամերիկացիներն անցկացրել էին ռազմական օպերացիա եւ սպանել Ուսամա բեն Լադենին: Պակիստանը միայնակ չէ այս հարցում Գերմանիայում …
Մեղադրվում են կանխամտածված սնակության համար Հուն 17,2011 12:36 Ավարտվել է կանխամտածված սնանկության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Հ. Մարգարյանը 2000թ. սեպտեմբեր ամսին հիմնադրել է «Էրեբունու գինու-կոնյակի գործարան» ՍՊ ընկերությունը …
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան