ՀՐԴԵՀ ՇԵՆՔԻ ՄՈՒՏՔՈՒՄ Մայիս 27,2011 12:49 Մայիսի 26-ին ՝ժամը 21:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի 1-ին մուտքում: Աղբատար հորանում այրվել է 50 խմ աղբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից հրդեհը մարվել է 21.53-ին:
ԽՐՎԵԼ Է ՑԵԽԻ ՄԵՋ Մայիս 27,2011 12:15 Դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին Գեղարքունիքի մարզում՝ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 20-րդ կմ-ում, որտեղ Խ.Պողոսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան խցանվել է ցեխի մեջ: Ավտոմեքենայում եղել է մեկ կին եւ երկու երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը, որոնց ուժերով էլ ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված:
ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ՏՈՒԺԵԼ Մայիս 27,2011 11:52 Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻ նախարարությունից, մայիսի 26-ին`ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 11 շենքի տանիքի ծածկի թիթեղները պոկվել-կախվել են ու վտանգ են ներկայացնում անցորդների համար: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով թիթեղները ապամոնտաժվել են եւ տեղափոխվել անվտանգ վայր:
ՍԵԼԱՎԸ ՔԱՆԴԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ Մայիս 27,2011 11:40 Մայիսի 26-ին`ժամը 16.42-ին տեղացած հորդառատ անձրեւներից առաջացած սելավաջրերը քանդել են Լոռու մարզի Ձորագետ գյուղի գյուղամիջյան ճանապարհները, ողողել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը` դարձնելով դժվար անցանելի: Սելավաջրերի հոսքից վնասվել են գյուղամիջյան ճանապարհները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհն անցանելի է: Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացվել են «Լոռու ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով:
ՅՈՒՂԱՆԵՐԿԻ ԼՈՒԾԻՉ Է ԽՄԵԼ Մայիս 27,2011 11:24 Մայիսի 26-ին` ժամը 14.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով (խմել է յուղաներկի լուծիչ) «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդի քաղաքի բնակիչ,1987թ.-ին ծնված Անահիտ Մելքոնյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:Նույն օրը՝ժամը 15.29-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀԱ Բ-4 թաղամասի թիվ 26/4 շենքի 26-րդ բնակարանի բնակիչ,1989թ.-ին ծնված Մարիամ Դավթյանը, ով դեղորայքային թունավորում էր ստացել: …
Մայիս 27,2011 00:00 Լուսանկարն արվել է Կոմիտասի փողոցումՇենքի գլխամասին հայերեն մեծ տառերով գրված է «Շուկա», իսկ ներքեւի մասում` անգլերենով «կենդանիների խանութ»: Տարօրինակը ոչ թե կենդանիների շուկայի մասին ստացվող պատկերացումն է, այլ մեծությունը:
Մայիս 27,2011 00:00 ՀԱՐՑ. Տարբեր առիթներով լսել ենք, որ Հայաստանում նավթի պաշարներ գոյություն ունեն: Կուզենայի իմանալ` արդյո՞ք դա այդպես է, եւ եթե կան, ապա քայլեր նախատեսվո՞ւմ են այդ ենթադրյալ հանքերը շահագործելու ուղղությամբ: Ելենա Սահակյան, 19 տարեկան, ուսանողՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանում մինչեւ այժմ նավթի եւ գազի հանքավայրեր չեն հայտնաբերվել:Նավթի եւ գազի պաշարներ հայտնաբերելու նպատակով ներկայումս իրականացվում են երկրաբանական ուսումնասիրություններ:Էներգետիկայի եւ բնական …
Մայիս 27,2011 00:00 ՀԱՐՑ. Մասնավոր մի բանկից ոսկու գրավի դիմաց վարկ եմ վերցրել: Սահմանված ժամկետում պատրաստվում եմ վճարել բանկին ունեցած պարտքս, բայց ի՞նչ երաշխիք կարող եմ ունենալ, որ իմ տված ոսկու ձուլակտորները չեն կեղծվի եւ նույնությամբ կվերադարձվեն ինձ:Հետաքրքիր է` որտե՞ղ եւ ինչպե՞ս են պահպանվելու դրանք: Ելենա Սարգսյան, 49 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. 2008թ. մարտին Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են «Բանկերի …
Մայիս 27,2011 00:00 ՀԱՐՑ. Վատառողջության պատճառով երեխան քանի՞ օր իրավունք ունի բացակայելու մանկապարտեզից: Երեխաս հաճախակի է հիվանդանում, համապատասխան բժշկի թուղթ եմ ներկայացնում, բայց տնօրինությունն ասում է, որ եթե երեխան 15 օր չի հաճախում, հեռացնում են մանկապարտեզից: Այդպիսի օրենք գոյություն ունի՞: Ուրիշ ի՞նչ ճանապարհ կա չհեռացնելու: Կա՞ հատուկ դիմումի ձեւ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանամ դիմում գրել երեխային չհեռացնելու համար: …
ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ Մայիս 27,2011 00:00 Քիմ Քարդաշյանի անունը միշտ էլ քննարկման նյութ է եղել, սակայն վերջին շրջանում, երբ նա հայտարարեց, որ ուզում է ամուսնանալ, փեսացուներից շատերը զրկվեցին իրենց երազանքից: Հայազգի գեղեցկուհին օրեր առաջ արժանացավ մեծ պարգեւի. վերջապես իրականացավ նրա մանկության երազանքը: Մայիսյան մի գեղեցիկ օր, երբ նա վերադարձավ Բեվերլի Հիլզի իր առանձնատուն, նրա ընկերը` Քրիս Համֆրիսը, ծնկի իջած սպասում էր …
23 Հունվար 16:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ. ննջասենյակ մուտք գործելու հետևանքըԱրմավիրում
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
23 Հունվար 12:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք ու էդպիսի դեմքով չնայեք․ վեճ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից