ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ» Մայիս 23,2011 11:05 Մայիսի 26-ին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում կկազմակերպվի վերջին դաս: Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցների աշակերտների համար ՀՀ կառավարության շենքում վերջին դասը կվարի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Օբաման վստահեցրել է Մայիս 23,2011 10:57 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հասարակական կապերի ամերիկա-իսրայելական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ հրեական պետության անվտանգությունն առաջնային է ԱՄՆ-ի համար։ Իր զեկույցում մասնավոչապես ասվում է. “Իսրայելի հզորությունն ու անվտանգությունը ԱՄՆ-ի ազգային հետաքրքրությունների շրջանակում է”,- հավելելով, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է համաձայնության գան այն հարցում, թե նոր ստեղծվող պետության եւ Իսրայելի …
Պարտվել են Մայիս 23,2011 10:39 Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգեսի սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում,- հայտնում է news.com-ը: Քվեների 90 տոկոսի հաշվարկից հետո Իսպանիայի պահպանողական ազգային կուսակցությունը տասը տոկոս ձայներով առաջ է անցել սոցիալիստական կուսակցությունից: Ընտրությունները, որ անցկացվել են երեկ, կայացել են գործազրկության եւ տնտեսական ճգնաժամի այլ հետեւանքերի դեմ բողոքի ակցիաների ֆոնին: Տասնյակ հազարավոր ցուցարարներ, որոնց …
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ Մայիս 23,2011 10:33 Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 21-ին ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային, ով մեր երկիր է ժամանել Ռումինիայի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հակոբ Կիրմիզյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին: Ռումինիայի Սենատի նախագահը նշել է, որ …
Մահապատժի են դատապարտվել Մայիս 23,2011 10:29 Բահրեյնում ցուցարարները դատապարտվել են մահապատժի` զանգվածային գործողությունների ժամանակ երկու ոստիկանների սպանության համար,-հայտնում է Mignews.com-ը: Ավելի վաղ մահապատժի են դատապարտվել ոստիկանության աշխատակիցների սպանության մեջ մեղադրվող եւս երեք ցուցարարներ: Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` “Amnesty International”-ը, դատապարտել են ցուցարարների նկատմամբ կայացված դատական որոշումը:
ՊՆ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ Մայիս 23,2011 10:27 ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մայիսի 23-ին մեկնել է Մինսկ` նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրազաբեկյանի գլխավորությամբ: Մինսկում պատվիրակությունը մասնակցելու է մայիսի 24-ից 27-ը անցկացվող MILEX-2011 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաեւ հայկական ռազմարդյունաբերական հինգ ձեռնարկությունների շուրջ երկու տասնյակ արտադրատեսակներ:
ՆՈՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ Մայիս 23,2011 10:23 Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին` ժամը 12.00-ին, Գարեգին Նժդեհի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում, երբ իրար են հարվածել 52-ամյա Սերժիկ Գ.-ի վարած «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսը եւ 74-ամյա Գուրգեն Ա.-ի վարած թիվ 43 երթուղու «ՌԱՖ-2203» մակնիշի միկրոավտոբուսը: Պատահարի հետեւանքով «ՌԱՖ-2203»-ի 3 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության Շենգավիթի բաժնում կատարվում է քննություն:
ԳՈՂԱՑԵԼ Է ԵՎ ԲՌՆՎԵԼ Մայիս 23,2011 10:21 Մայիսի 22-ին` ժամը 22.40-ին, ոստիկանության ծառայողները Վազգեն Սարգսյանի փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել 41-ամյա Արմեն Ն.-ին` գողություն կատարելու կասկածանքով: Ոստիկաններին հաջողվել է պարզվել, որ Արմեն Ն.-ն նույն օրը` ժամը 22.30-ին, 23-ամյա Գայանե Հ.-ի պայուսակից գողացել էր «Canon» ֆիրմայի ֆոտոխցիկ: Այն հայտնաբերվել է եւ առգրավվել: Կատարվում է հետաքննություն:
ՎԱԳՈՆ-ՏՆԱԿ Է ԳՈՂԱՑԵԼ Մայիս 23,2011 10:09 Մայիսի 21-ին` ժամը 13.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմում 32-ամյա Հովհաննես Հ.-ն եւ հայտնում, որ գողացել են Դավիթաշեն թաղամասի իրեն պատկանող հողամասում տեղադրված վագոն-տնակը: Ոստիկանություն գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվում 37-ամյա Ավետիք Մ.-ն, ով հայտնում է, որ տասը օր առաջ նշված հողատարածքի վագոն-տնակը նա գնել է 53-ամյա Ռազմիկ Մ.-ից: Հենց նույն օրը բերման է …
ԲԱԽՎԵԼ Է ԳՆԱՑՔԻՆ Մայիս 23,2011 10:04 Երկաթգծի «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ գնացքը հարվածել է մի քաղաքացու: Պարզվել է, որ այդ քաղաքացին 38-ամյա Սպարտակ Ն.-ն է, ում մայիսի 22-ին` ժամը 19.55-ին, բեռնատար գնացքը Փամբակ-Վանաձոր գծահատվածի 2654 կմ-ի 7-րդ պիկետում կողային մասով հարվածել է գծի կողքով քայլելու ժամանակ: Նա ստացել է աջ ուսային սալջարդ եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի հիվանդանոց: …
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը