Այն, որ Հայաստանում արդարադատությունը խորը ճգնաժամի մեջ է, արդեն կասկած չի հարուցում: Դատական համակարգի արատներն արձանագրեցին ՀՀ նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, եվրոպական կառույցներն ու միջազգային կազմակերպությունները:Փաստորեն, արձանագրվեց այն, ինչի մասին ահազանգում էր մամուլը` ներկայացնելով մարդկանց դժգոհությունը դատական համակարգից, իսկ դատարաններն էլ, որդեգրած գործելաոճին համապատասխան, շարունակում են ապօրինությունները եւ խոսում օրենքների անկատարությունից: Կարծես թե իրենք ուզում …