«Ես դեռ չեմ գնում, եւ մենք շարունակում ենք մեր աշխատանքը»,-երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որը հունիսին կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:«Մենք ունենք դեսպանատուն, մեր անձնակազմը, որը բազմաթիվ ծրագրեր եւ նախագծեր է իրականացնում Հայաստանում, նրանք աշխատում են բոլոր ոլորտներում` անվտանգության, տնտեսական զարգացման, բոլոր …