ԾԻԾԱՂԵԼԻ Է Մայիս 07,2011 00:00 «Դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին հարկավոր է փոխել եւ նոր մարդկանց նշանակել»,-հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ասել է, որ ապրիլի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրելը վիրավորանք է հայ հասարակության նկատմամբ, եւ նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան, …
ԳԱԶԻ ԳԻՆԸ Մայիս 07,2011 00:00 Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի նոր պայմանագիրը մասամբ ստորագրվել է: Այսինքն` ռուսական կողմը ստորագրել է, իսկ «Հայռուսգազարդ»-ը` դեռ ոչ: Բայց չնայած դրան, Tert.am-ի տեղեկություններով` այսօրվա $180 գինը 1000 խմ-ի համար կդառնա $200: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի գնահատմամբ` գազի սակագնի ավելացումը սահմանի վրա չի անդրադառնա սպառողական գների վրա: Կառավարությունը ներքին ռեսուրսների հաշվին այնպես կանի, որ գազը …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 07,2011 00:00 ԳԱՂՏՆԻ ԺՈՂՈՎԵրեկ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ Գերագույն ժողովը` ինչպես միշտ, փակ ռեժիմով, եւ հայտնի չէ, թե այն որքան է տեւելու: Դրան զուգահեռ ՀՅԴ-ի «Երկիր» էլեկտրոնային կայքէջը երեկ հակերային հարձակման է ենթարկվել հակերների կողմից: ԿՍՏՈՒԳԵՆՏՄՊՊՀ-ն երեկ որոշել է լայնածավալ ուսումնասիրություն սկսել Թուրքիայից բանջարեղեն ներմուծող ընկերությունների գործունեության նկատմամբ: Սա այն բանից հետո, որբ ջերմոցային լոլիկ արտադրողները բողոքի …
ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆ Մայիս 07,2011 00:00 Տիգրան Սարգսյանի կառավարությունն առաջիկա օրերին իրեն մի քիչ ավելի լավ կարող է զգալ: Երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցուցակը գործադիրում հավանաբար տրամադրություններ կբարձրացնի: Կարեւորն այն է, որ հարկայինի ցանկը համոզում է վճարումների 9.3 տոկոս աճի մասին, իսկ այս դեպքում մնացածը կարեւոր չէ: Այսինքն` հարկատուների գրպաններից ավելի շատ փող է հոսել դեպի բյուջե, եւ այստեղ է, որ …
ՍՊԱՆԵԼ ԵՆ Մայիս 07,2011 00:00 «Ֆրանսիայի մայրաքաղաքում երեկ գիշեր սպանվել է հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Էդոն, ով գործել է առավելապես հանցավոր աշխարհում ազգությամբ եզդիների «տանիքի» տակ»,-տեղեկացնում է «1in.am»-ը` հավելելով, որ նրան Փարիզում սպանել են չեչեն քրեականները:
ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ԽԱԽՏՈՒՄ ԵՆ Մայիս 07,2011 00:00 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին փոխանցեցինք խորհրդարանը ցրելու մասին վերջին օրերին տարբեր քաղաքական գործիչների ներկայացրած հիմքերը` ԱԺ-ի անգործության մասով, պատասխանեց, թե «անգործության հիմք չկա, քանի որ խորհրդարանը պետք եղած տեղը չորսի փոխարեն հինգ օր է աշխատում»: Ի դեպ, դա առնվազն ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է:
ՓԱՌՔՈՎ ՊԱՏՅԱՆ Մայիս 07,2011 00:00 Առաջիկա` մայիսի 10-ի քառօրյայից առաջ երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցան հերթական նիստերը: ԱԺ եվրավերանորոգված դահլիճի կորեական տեխնիկայի անսարքությունները վերացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների պատճառով վերջին քառօրյան մի քանի օրով տեղափոխվեց: Սրանից հետո խորհրդարանը ուղիղ երեք ամսով կգնա «վաստակած» արձակուրդի:
ՆՈՏԱՐ Մայիս 07,2011 00:00 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկվել է կառավարության կողմից անհետաձգելի համարվող ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Դրանով նախատեսվում է նոտարի քննությանը մասնակցելու 1 տարվա ստաժավորման պահանջը փոխարինել 6 ամսվա ստաժավորման պահանջով, իսկ 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժի կամ գիտական աստիճանի առկայության դեպքում` առնվազն 3 ամսվա: Նախագծով նախատեսվում է նաեւ …
ՄԵՐ ՀԱՇՎԻՆ Մայիս 07,2011 00:00 Երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցուցակից պարզ է դառնում, որ 29-րդ հորիզոնականում հայտնված «Երեւան Ջուր» ընկերությունը 1 տարվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դրամով ավելացրել է հարկային վճարումները: Երեւանցիներն, իհարկե, շարունակում են այնքան ջուր օգտագործել, որքան 1 տարի առաջ, բայց եւ հարկ է կարծել, որ 25.8 տոկոսի հարկերի աճին «Երեւան Ջուր»-ը կարողացել է հասնել թանկացումների արդյունքում: …
ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿ-Ն Է Մայիս 07,2011 00:00 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը երեկ հայտարարել է, թե արդեն պարզ է, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ ինչ-որ համաձայնություն է կայացել. «Սերժ Սարգսյանը ինչ-որ բան հակառակորդին պարտադրել է եւ այդ պատճառով պատրաստ է ազատ արձակել պատանդներին»: Պարոն Սէֆիլյանը կարծիք է հայտնել նաեւ, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետեւանքով նրա համակիրների բանակը սակավաթիվ է դառնալու` հավելելով, …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան