ՊՈՒՏԻՆ-ՔՈՉԱՐՅԱՆ ՏԱՆԴԵՄ Ապր 28,2011 00:00 ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը գալիք քաղաքական աշնանը շատ հետաքրքիր զարգացումների է սպասում` ընդհուպ մինչեւ ՀԱԿ-ՀՀԿ-ն Պուտին-Քոչարյան տանդեմի դեմ ինչ-որ միասնության:
ՔԱՌԱՏՐՈՓ 18 ՏՈԿՈՍԱՆՈՑ Ապր 28,2011 00:00 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում ֆինանսական ներկա վիճակին, պատկերավոր համեմատություն է արել. «Կառավարությունը ոչ մի քայլ չի անում գնաճը զսպելու ուղղությամբ։ Սովորական գնաճը կառավարությունը դարձրեց քառատրոփ։ Այսօր գնաճը ոչ թե զսպող, այլ խրախուսող քայլեր է արվում, այն էլ անգրագետ»: Այն, ըստ Հրանտ Բագրատյանի, իրականում կազմում է 18 տոկոս:
ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳՈՎ Ապր 28,2011 00:00 Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ Ազատության հրապարակը կարծիքների արտահայտման այլընտրանքային վայր է: Մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ազատության հրապարակն անվանում էր «թատերական» հրապարակ եւ դրա հետ կապված օգտագործում «մաքրել» բառը: «Ժողովուրդ»-ը երկրի նախկին եւ ներկա բարձրագույն ղեկավարության կողմից գործածվող բառապաշարի այս տարբերությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից, որը, լսելով հարցը, …
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՈՒՑԵ ՉՄԱՍՆԱԿՑԻ Ապր 28,2011 00:00 ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր կայանալիք հանրահավաքին գուցե չմասնակցի, քանի որ հիվանդ է: Երեկ նա «Ժողովուրդ»-ի հարցերին` կապված Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունների հետ, չկարողացավ պատասխանել: Պարոն Դեմիրճյանն ասաց, թե հիվանդ է եւ որեւէ բանից տեղյակ չէ: Նա նշեց, որ հնարավոր է անգամ հանրահավաքին չմասնակցի:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԲԱՐԻ ԱՐԱՐՔԸ Ապր 28,2011 00:00 Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ դրական միտումներ են նկատվում` ավելացնելով, որ ընդդիմության ցույցերն ու ակցիաները հասարակության պառակտման նպատակ չեն հետապնդում, այլ նպատակ ունեն քաղաքական պայքարը տեղափոխել որոշակի ասպարեզ: Սարգսյանը նշել է նաեւ, որ իրեն դուր է գալիս վերջին շրջանում ընդդիմության հանրահավաքների ժամանակ նրանց եւ իրավապահ մարմինների համագործակցությունը: Ըստ որի` …
ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՆՈՒՆԸ ՉԻ ՀԻՇՈՒՄ Ապր 28,2011 00:00 Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից բոլորովին էլ այն տպավորությունը չի ստացել, թե այն հիմնավորում է 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ երկրորդ նախագահի կողմից ռազմական հեղաշրջում իրականացնելու վարկածը:-Պարո՛ն Հարությունյան, դիտե՞լ եք Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը:-Այո՛, դիտել եմ:-Այստեղ կա՞ն վարկածներ, որոնք Ձեզ, նախաքննությանը հետաքրքրել են:-Նոր բան չկա, ինչ կա, …
Ապր 28,2011 00:00 Իրավապահ համակարգի մեր աղբյուրների տեղեկացմամբ` մի ուշագրավ բան է բացահայտվել Հովհաննես Թամամյանի հայտնի գործի նախաքննության ընթացքում: Ըստ այդմ` Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քույրը` Կարինե Շահինյանը, եւ հայրը` Երջանիկ Շահինյանը, Կարինեի քրոջ որդուն հայտնի պատմությունից դուրս բերելու համար փող են տվել Հ. Շահինյանին, որպեսզի կաշառք տա Հովիկ Թամամյանին, սակայն վերջինս այդ գումարով մեկնել է Փարիզ: …
Ապր 28,2011 00:00 Երեկ մինչ ուշ երեկո այդպես էլ իշխանական մեր աղբյուրներից չկարողացանք վերջնականապես ճշտել` քաղբանտարկյալներն այսօր ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ: Մի մասն ասում էր, որ նրանք ազատ կարձակվեն եւ կգնան հանրահավաքի, մյուս մասն էլ, թե` այսօր չէ, բայց առաջիկայում: Իսկ երրորդ կողմն էլ կոնկրետ ամսաթիվ ասաց մեզ, թե մայիսի 25-ից հունիսի 5-ը: Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը …
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՋՐԲԱԺԱՆԸ Ապր 28,2011 00:00 Այն, որ ՀԱԿ այսօրվա հանրահավաքը լինելու է բեկումնային, գրեթե անկասկած է: Ընդ որում, բեկումը լինելու է թե՛ իշխանությունների հետ երկխոսության, թե՛ ջրբաժանի դեպքում: Հասկանալու համար, թե զարգացումները որ ուղղությամբ կընթանան, հարկ է վերհիշել ՀԱԿ առաջնորդի ապրիլի 8-ին առաջադրած երեք պահանջները եւ փորձել վերլուծել, թե այս ընթացքում դրանց որ մասն է կատարվել: Հիշեցնենք, որ ընդդիմության պահանջները …
Ապր 27,2011 00:00 Լուսանկարն արվել է Օղակաձեւ զբոսայգումԵրեւանի քաղաքապետարանը զբոսայգիները աղբից պահպանելու համար ահա թե ինչ մեթոդներ է ընտրել: Նրանք պաստառ են փակցրել հաստաբուն ծառի վրա` խորհուրդ տալով մնացորդները (հավանաբար ուտելիքի) թափել աղբարկղում:
17 Հունվար 09:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տեղի ունեցածը իր որոշումն էր». ինչո՞ւ իրեն կյանքից զրկեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը. հարցաքննված հարևաններն ու ԱԱԾ նախկին տնօրենը՝ դեպքից 5 տարի անց
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
13 Հունվար 13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից