Դիտարկիչների պատերազմ. Chrome-ն առաջ է անցնում Firefox-ից Դեկ 05,2011 10:40 Երբ ի հայտ եկավ Google Chrome-ը, քչերն էին հավատում, որ ինչ-որ մեկին պետք կլինի նոր դիտարկիչ: Կար Internet Explorer-ը, որ աստիճանաբար զիջում էր իր դիրքերը և կար Firefox, որ նվաճում էր դրանք, կար Opera-ն, որ քչերին էր պետք ու օգտագործվում էր հիմնականում բջջային տարբերակով: Ու՞մ կարող էր պետք գալ նոր դիտարկիչ, ընդ որում՝ նույն ծրագրային …
Բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի Դեկ 05,2011 10:37 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են:
Գազից թունավորմամբ հոսպիտալացվել է երեք հոգի Դեկ 05,2011 10:36 “”1-03″” ծառայությունից, ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, կեսգիշերից երկու րոպե առաջ տեղեկություն է ստացվել, որ գազի թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Երևանի Գաջագործների 2-րդ փողոցի թիվ 32 տան բնaկիչներ 1979թ ծնված Ա.Մովսիսյանը, 1996թ ծնված Է.Հակոբյանը և 1995թ ծնված Ա.Հակոբյանը: Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է։
Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթները Դեկ 05,2011 09:43 Անգլիայում ընթացող London Chess Classic գերմրցաշարի 2-րդ տուրում աշխարհի երրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայից: Մինչև 32-րդ քայլը Լևոնը բացահայտ առավելություն ուներ, սակայն ժամանակի սղության պատճառով շախմատիստները ստիպված էին երկու րոպեում 8-ական քայլ կատարել, ինչից հետո Նակամուրայի դիրքն արդեն հաղթական էր: Այդուհանդերձ, Արոնյանը պայքարեց մինչև վերջ և միայն …
Վրաստանում նոր քաղաք են կառուցելու Դեկ 04,2011 23:50 Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Սև ծովի ափին կառուցել նոր մեծ քաղաք` Լազիկա անունով: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, քաղաքը կառուցվելու է Անակլեա ու Կուլևի գյուղերի միջև ընկած հատվածում: Քաղաքի շինարարությունը կսկսվի մի քանի ամիս հետո:
Ռուսաստանում շարունակում են հաշվել Դեկ 04,2011 22:56 Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ներկայացնել այսօր տեղի ունեցած դումայի ընտրությունների արդյունքները: Ըստ այս պահին հրապարակված թվերի` պատկերը հետևյալն է. “Միասնական Ռուսաստան” – 45,93%, ՌԴԿԿ – 20,74%, ՌԴԼԴԿ – 14,36%, “Սպրավիդլիվայա Ռոսիա” – 13,31%. Մանցած ուժերի ձայները բավարար չեն դումա անցնելու համար:
Քաջարանում գյուղ է տեղահանվում (Տեսանյութ) Դեկ 04,2011 20:24 Ինչպես փոխանցում է Առաջին Լրատվականը` Սյունիքի մարզի Քաջարան գյուղի պղնձամոլիբդենային հանքերը ընդլայնվում են սահմանամերձ գոտու բեռնաթափման հաշվին: Հանքի շահագործման ընթացքում քանդվում են գյուղի գերեզմանները: Հանքավայրի Բաժնետոմսերի 60%-ը պատկանում է գերմանական “”Քրոնիմետ”” ընկերությանը:
Իրանի ռազմական ուժերը ոչնչացրել են ամերիկյան անօդաչու թռչող հետախուզական սարք Դեկ 04,2011 20:20 Իրանի ռազմական ուժերը ոչնչացրել են ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը Իրանի տարածքում իրականացրել է հետախուզություն: Այս մասին հայտնել է Al Alam արաբական հեռուստաընկերությունը` հղում անելով Իրանի ռազմական ուժերի աղբյուրին: Իրանական ու ամերիկյան կառավարությունները RQ-170 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին պաշտոնական հայտարարություններ չեն արել:
Վիկ Դարչինյանը պարտվեց Անսելմո Մորենոնին Դեկ 04,2011 11:08 Դեկտեմբերի 3-ին Անահայմում (ԱՄՆ) կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի՝ երկար սպասված մենամարտը, որի ժամանակ պանամացի բռնցքամարտիկ Անսելմո Մորենոն թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով Աշխարհի չեմպիոնի կոչման համար (32-1-1) մենամարտեց Վիկ Դարչինյանի (37-4-1) հետ:Մենամարտը տևեց 12 ռաունդ, որից հետո բոլոր մրցավարները միաձայն (115-112, 117-110, 120-107) հաղթանակը շնորհեցին Մորենոյին:Պրոֆեսիոնալ բռնցքամարտում սա Վիկի 4-րդ պարտությունն էր: Հիշեցնենք, որ ավելի վաղ …
Մանկական Եվրատեսիլ 2011-ի հաղթող ճանաչվեց Վրաստանը (Տեսանյութ) Դեկ 04,2011 00:48 “”Մանկական Եվրատեսիլ”” քվեարկությունն ավարտվեց: Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Վրաստանը: Հայաստանն ամենից շատ հավաքում էր հինգ միավոր, և վերջում էլ գրավեց հինգերորդ հորիզոնականը։
28 Փետրվար 13:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան