1000 ԴՈԼԱՐ ԱՇԱՌՔ Ապր 02,2011 00:00 Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից` հավելելով, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:Պարզվում է, որ Արթուր Ստեփանոսյանը Երեւանի բնակչի տանը …
ԿԳՆԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ապր 02,2011 00:00 Մարտի 30-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը ընդունել է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Հանդիպման ժամանակ որոշվել է դիմել կառավարություն, որպեսզի մայիսի երկրորդ կեսին Իջեւանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն: Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 12-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետարանում քննարկելով մարզի զարգացման ծրագրի կատարման ընթացքը, մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան …
ԿՐԱԿՈՑ՝ ՈՒՂՂՎԱԾ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ Ապր 02,2011 00:00 Սյունիքի քննչական բաժնից տեղեկացնում են, որ մարտի 30-ին` ժամը 10:30-ի սահմաններում, որսորդական հրացանից կրակել են ոստիկանության Կապանի բաժնի պետ Արմեն Գեւորգյանի աշխատասենյակի պատուհանին։ Գնդակն անցել է ոստիկանապետի հանգստի սենյակի պատուհանով։ Թեեւ այդ պահին Արմեն Գեւորգյանը խորհրդակցություն էր անցկացնում, սակայն, բարեբախտաբար, տուժողներ չկան։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակողը Արծվանիկ գյուղի բնակիչ 83-ամյա Աշոտ Եփրեմի …
ԱՅԴ ԱՄԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ՈՒՄ Է Ապր 02,2011 00:00 «Հանրապետության տարբեր մարզերում տեղի ունեցած ՏԻՄ վերջին ընտրությունները փորձաքար էին երկրի համար: Դրանք ցույց տվեցին, որ համապետական ընտրություններից որեւէ ակնկալիք չպետք է ունենալ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը: Տիկին Թադեւոսյանը առանձնացրեց հատկապես օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում տեղի ունեցած գյուղապետի ընտրությունը, որն աչքի ընկավ իր «ջիփ»-երի առատությամբ եւ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 02,2011 00:00 ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՏԱԿՈՎԳլխավոր դատախազության մամուլի խոսնակը հերքել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժարականի մասին որպես ապրիլմեկյան կատակ տպագրված լուրը` նշելով, որ հումորի օրն ամեն մեկն իր հասկացողության եւ դաստիարակության չափով է կատակում: «Սակայն որքանո՞վ է հարիր գլխավոր դատախազի վերաբերյալ նման հումոր անելը, որքանո՞վ է դա կոռեկտ»,-հարցրել է Շահեն Տոնոյանը: Ապրիլի մեկին կատակելու տրամադրություն չի ունեցել …
ՉՍԵՐՎԻՍԻ ԿԱՐԵՆԸ Ապր 02,2011 00:00 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` դատավորներին ուղղված ուղերձում մատնանշվել է նաեւ, որ անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից պետք է առավել կարեւորվի դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներով: Դրանք են` արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող …
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵՐ Ապր 02,2011 00:00 Ամերիկյան դոկումենտալիստ Էրիկ Ստիլի «Կամուրջ» ֆիլմը, որը Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կոչվող կամրջի 24 ինքնասպանների մասին է, արեւմտյան հասարակայնության կողմից ոչ միանշանակ ընդունվեց այն առումով, թե որքանով է ճիշտ, որ ռեժիսորն առանց ինքնասպաններին այդ քայլից հետ կանգնեցնելու փորձ անգամ անելու, ամիսներ շարունակ կարող է գնալ նրանց նախասիրած վայրը, սպասել եւ տեսախցիկով սառնասրտորեն ֆիքսել ինքնասպանությունների փաստագրությունը: …
1 ԿՈՆԳՐԵՍԸ ՀԵՐԻՔ Է Ապր 02,2011 00:00 Որպես նախկին դիսիդենտ՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը դեմ չէ հացադուլին, սակայն դեմ է որպես պայքարի հիմնական միջոցի: «Մեկ կոնգրեսը եւ նրա քննադատությունը մեզ բավական է»,-արձագանքել է Ռազմիկ Զոհրաբյանը այն մեկնաբանություններին, որ հիմա էլ պրոյեկտվում է «նոր կոնգրես»: Զոհրաբյանը, անդրադառնալով նախօրեին Աժ-ում բացօթյա առեւտրականների «բունտին» նշեց, թե Երեւանը «բալագան» չէ, որ ով որտեղ ուզի, կանաչի վաճառի. …
ՋՈԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ Ապր 02,2011 00:00 ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանելով հարցին, թե քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանի ազատ արձակումից հետո հնարավո՞ր է, որ ազատվեն նաեւ Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ասաց, որ տեղյակ չէ: Բայց մի բան հաստատ գիտի, եթե մոտենա նրանց ժամկետը, կազատվեն, որովհետեւ իշխանությունները «ջոգողություն» չեն անում:
ՎԱՏԱՌՈՂՋ Է Ապր 02,2011 00:00 ՀՀ սոցիալական հիմնադրամի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանի մասին դարձյալ լուրեր են պտտվում, թե առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նա տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ գլխուղեղի հետ կապված խնդիրների հետեւանքով Խաչիկյանը կորցրել է հիշողությունը, իրականության զգացողությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Խաչիկյանի հետ, սակայն չստացվեց: Նրա բոլոր հեռախոսներն անջատված էին: Ամեն դեպքում առողջություն …
13:10 «Էսօր քաղաքի ամենալավ տղու ծնունդնա»․ Ալեն Սիմոնյանի կինը կադրեր է հրապարակել Կարլեն Սիմոնյանի ծննդից
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից