ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ, ՈՐ ԳԱՐԻԿԸ ՎԱՐԿ ՓԱԿԻ Մար 18,2011 00:00 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսված քրեական գործը կես տասնյակ սոցիալապես անապահով երեխաների հարկադիր շահագործման մասին էր: Այն հարուցվել էր 2008թ. հուլիսի 12-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության` Երեւանի էրեբունու քննչական բաժնում: Նախկինում երկու անգամ դատապարտված, 1975թ. ծնված Գարիկ Հովհաննիսյանը, 2006թ-ին ծանոթանալով Լիանա Միրզոյանի հետ, վերջինիս հետ ապրում էր քաղաքացիական ամուսնությամբ: Սկզբում …
ՓԱԿ ԷՐ Մար 18,2011 00:00 Մարտի 17-ի վաղ առավոտից Վանաձորի ավտոկայանում Երեւան մեկնողների հերթ էր: Ո՛չ ավտոբուս էր աշխատում, ո՛չ էլ երթուղային տաքսի: Մարդիկ անհույս փորձեր էին անում որեւէ կերպ հասնել մայրաքաղաք: Զիջում չէր արվում ո՛չ հիվանդների, ո՛չ ծերերի, ո՛չ էլ քննությունից ուշացող ուսանողի համար: Երթուղին սպասարկող «Ոսկեթեւ» ՍՊԸ-ի տնօրինությունը կարծեք հօդս էր ցնդել: Տնօրեն Սահակ Ռուբենյանի դուռը փակ էր, …
ԹԱՔՈՒՆ «ՌԵՅՍ» Մար 18,2011 00:00 Մարտի 17-ին` ՀԱԿ հանրահավաքի օրը, «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր մարզերի իր ընթերցողներից բազմաթիվ ահազանգեր ստացավ այն մասին, որ Երեւան եկող ճանապարհները փակ են, հասարակական տրանսպորտն էլ չի աշխատում: Խնդրի վերաբերյալ զանգահարեցին թե՛ Արտաշատից, թե՛ Հրազդանից, թե՛ Գյումրիից: «Մեքենաների էլ չեն թողնում անցնել, սաղ ոստիկանները կանգնած են, երեւի այս անգամ էլ կասեն, թե իրենց հրահանգվել է վտանգավոր …
ՍԱՐՍՌՈՒՄ ԷՐ Մար 18,2011 00:00 Գալուստ Սահակյանը մարդկայնորեն կցանկանար գնալ եւ Ազատության հրապարակում զրուցել հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եթե չվախենար շահարկումների եւ սենսացիաների առարկա դառնալուց: «Ժամանակակիցները կհիշեն, երբ նորանկախ Հայաստանի հիմքերն էին դրվում, երբ հացադուլ էր տեղի ունենում, ամբողջ ազգը սարսռում էր, փշաքաղվում էր եւ ոտքի էր կանգնել ամեն ինչ անելու, նույնիսկ ինքնազոհողությամբ, որպեսզի ունենանք անկախ Հայաստան: Այսինքն` կար …
ՏՎԱՅՏՈՒՆ Մար 18,2011 00:00 «Այսօր հանրապետությունում մարդ չե՞ն սպանել»: Ի պատասխան լրագրողների ահազանգի, որ երեկ մարզերից Երեւան եկող ճանապարհները փակ էին, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով` «ընդդիմության տվայտանքներն են պարզապես»: Ինչո՞վ է պայմանավորված նախագահի այս աննախադեպ ակտիվությունը եւ «տեղական իշխանիկներին» հայտարարած պատերազմը: Գալուստ Սահակյանի կարծիքով` «թվում է` միանգամից է, միանգամից չէ, պարզապես այս անգամ ավելի հրապարակային …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 18,2011 00:00 ՀԻԱՆԱԼԻ ԷՍերժ Սարգսյանը երեկ Ջոն Պրեսկոտին ասել է, որ պատրաստ են մարդու իրավունքների, ժողովրդավարության մարտահրավերների եւ այլին ուղղված քայլերի: Պրեսկոտն էլ, թե մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանում:ՏՈՒՏ ՆԻ ՊՐԻՉՈՄՀայաստանի դատախազության ապօրինություններից Ազատության հրապարակում բողոքող 65-ամյա Գոհար Չիֆլիկյանի ինքնահրկիզման փորձից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Չիֆլիկյանի …
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԵՐԱՆՎԱՃԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ Մար 18,2011 00:00 Ոստիկանները հսկում են Օպերայի տարածքը 2008-ի մարտի 1-ից այս կողմ նման հանրահավաք չէր եղել: Երեք տարվա սպասում էր կուտակվել, երեք տարվա հույս, երեք տարվա պատրաստակամություն` վերանվաճել Ազատության հրապարակը: Մի վայր, որտեղ 1988-ից ի վեր ազատության ոգին է թեւածում: Երեկ ՀԱԿ հանրահավաքին եկած ժողովուրդն այնքան վճռական էր տրամադրված, որ ելքը պարզ էր` երեք տարի «Հի-մա» վանկարկող-պահանջող …
ԴԵՄ Է «ԲՈՔՍ»-ԻՆ Մար 18,2011 00:00 Երրորդ օրը Ազատության հրապարկում լուսացնող Րաֆֆի Հովհաննիսյանի առավոտը երեկ սկսեց տհաճ միջադեպով, երբ իր հետեւի նստարանին սեփական աթոռով հայտնվեց բոլորին հայտնի սադրիչ տատիկը` իր հինգհարկանի հայհոյանքներով ու «հատընտիր» անեծքներով: Մինչ կրծքի «էֆենտիներ» եւ այլ մակագրություններով կարգին կվախեցներ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող ինտելիգենտ տատիկներից մեկին, կինը գոռգոռաց, որ ոստիկաններն են իրեն փող տվել այդտեղ նստելու համար, սակայն …
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Մար 18,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հետքերով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարության բուժվարչության պետի գլխավորությամբ հանձնաժողով է ուղարկել Գեղարքունիքի մարզ` պարզելու, թե ինչու հիվանդների համար նախատեսված ինսուլինը Վարդենիս քաղաքում բոլորը չեն ստացել: Մանրամասները կներկայացնենք վաղվա համարում:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Մար 18,2011 00:00 Երեկ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի կազմով մոնիթորինգային խմբի հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովից Ջոն Պրեսկոտը կրկնել է նախօրեին ասվածը, որ ռեֆորմները ուշանում են: Նա կրկին պնդել է, որ այսօր հայաստանայն հասարակության մեջ առկա հիմնական լարվածության պատճառը քաղբանտարկյալների առկայությունն է: Միգուցե պարոն Պրեսկոտն այս միտքը ձեւակերպել է ոչ «քաղբանտարկյալ» եզրույթով, սակայն սրանից խնդրի էությունը, …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին