ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼԻՑ ՀՈՂ ՉԵՆ ԽԼՈՒՄ Մար 17,2011 00:00 ՀԱՐՑ.Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղում: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես …
Ո՞Վ ՕԳՆԵՑ ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ՓԱԽՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Մար 17,2011 00:00 ՀՀ ոստիկանության կոլեգայի նիստում տեղի ունեցած շոուն, որը հնարավոր բոլոր մանրամասներով եւ արարներով ցուցադրվեց հայ հեռուստադիտողներին, իրականում ավելի ծանր կացության մեջ դրեց ռեժիմին: Այսօր արդեն բոլորի համար էլ հասկանալի է, որ մեր երկիրը նախագահ չունի. նա միայն խոսում է, որոշումներ կայացնելու ընդունակություն չունի:Ինչո՞ւ, բացատրենք: Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ամբողջ հասարակությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել …
Մար 17,2011 00:00 «Գյուղնախարարը հոգեկան հիվանդ մանկամիտ է, իսկ նրա կուսղեկը` դավաճան»:Վռամ Գյուլզադյան «yerevaklur.am» Նախկին ՕԵԿ-ականի գնահատականները որքան էլ կտրուկ լինեն, բայց ինքնատիպ դրանք չես համարի: Մասնագիտությամբ գյուղատնտես Գյուլզադյանը իր նախկին կուսակցի հոգեվիճակն ախտորոշելու փոխարեն ճիշտ կաներ Գերասիմ Ալավերդյանի ապաշնորհ գործունության մասին խոսեր: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե երբ Գերասն ու Վռամը կուսակցական նույն նավում էին, նրանց ինչ-որ …
Մար 17,2011 00:00 «Գյուղատնտեսության նախարարությունը պետք է առնվազն չխանգարի գյուղատնտեսության զարգացմանը, չխոսենք արդեն օգնելու մասին»:Թաթուլ Մանասերյան «aysor.am»Հենց Սերժ Սարգսյանը հարձակում գործեց գյուղատնտեսության օրինաց նախարար Սերգո Կարապետյանի վրա` հընթացս քննադատելով նախկին գյուղնախարարին, բոլորը սկսեցին հիշել գյուղացիներին: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ գյուղատնտեսության մասին խոսել է տնտեսագետը: Իսկապես որ մեր երկրում ամեն ինչ իրար է խառնվել, եւ որեւէ գերատեսչություն չի …
Մար 17,2011 00:00 «Ընդդիմությունը անընդհատ խոսում է սոցիալական խնդիրներ լուծելու մասին, բայց այդ խնդիրները լուծում են իշխանությունները»:Ռազմիկ Զոհրաբյան «Հայոց աշխարհ»Ամոթ չլինի հարցնելը, բա ո՞վ պիտի լուծումներ տար խնդիրներին, եթե ոչ իշխանությունը: Բայց, ամեն դեպքում, Ռազմիկ Զոհրաբյանի հարցազրույցները շատ զվարճալի են: Այս անգամ էլ բացահայտեցինք, որ ՀՀԿ-ականների հին գվարդիայի ներկայացուցիչը նոր է գլխի ընկել իշխանության գործառույթների մանրամասները: Նա սկսել …
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԻ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ` ԱՎԵԼԻ ՌԱԴԻԿԱԼ Մար 17,2011 00:00 «ՀԱԿ-ը ո՛չ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ո՛չ էլ Մատենադարանը»,-ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսին: Ասվեց, որ ՀԱԿ-ի համար նշանակություն չունի, թե ով է պահանջում իշխանության հրաժարականը, կարեւորը, որ այդ քայլերն ուղղված լինեն ժողովրդի բարօրությանը. «Մենակ թե Գեղամյան ու Արթուրիկ չլինեն»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, Արամ Մանուկյանը ողջունում է այդ քայլը, թեեւ …
«ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՄ, ԱԿՆԿԱԼԻՔ ՈՒՆԵՄ» Մար 17,2011 00:00 Այս հայտարարության հեղինակը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով արդեն երկու օր է` հացադուլի է նստած Ազատության հրապարակում` իր ընտանիքի զորակցությամբ: Պատգամավորին «ընկերակցում են» քաղաքապետարանի մոգոնած միջոցառումների շարքի համար նախատեսված տեխնիկական միջոցներն ու մեկ էլ` «երկու ջուխտ-մի կենտ» ոստիկանները: «Չեմ ուզում հավատալ»-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ եք պահանջում հացադուլով: -ժողովուրդը վաղուց պահանջել է. իր իրավունքների վերադարձը, իշխանության ձեւավորման սահմանադրական …
ԿԱԴԻԼԱԿԻ ԹԵՎԵՐԸ Մար 17,2011 00:00 Մեր նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Շենգավիթ համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանն օրերս գտնվում էր Էրեբունի հիվանդանոցում` վիրակապված զույգ թեւերով: Երեկ Շենգավիթի թաղապետարանից մեզ տեղեկացրին, որ Սարգիս Հովհաննիսյանի թեւերը չեն կոտրվել: Պարզապես թաղապետը ճնշման կտրուկ անկում է ունեցել, ինչի արդյունքում տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց: Իսկ թաղապետի թեւերը վիրակապվել են ճնշումը կարգավորող դեղամիջոցների ներարկման կատետորների արդյունքում:
ՎՃՌԱԲԵԿՆ ԸՆԴԴԵՄ ՍԴ-Ի Մար 17,2011 00:00 Երեկ կազմակերպված սեմինարի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ՀՀ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միջեւ փոխհարաբերությունների թեման: Քննարկման ընթացքում, ըստ մեր տեղեկությունների, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Հովհաննես Ղուկասյանը տեսակետ է հայտնել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի վերադասը չէ, հետեւաբար չպետք է միջամտի Վճռաբեկ դատարանի գործունեությանը: Սեմինարին ներկա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի …
ԷԴ Ի՞ՆՉ ԲԱՆ Ա Մար 17,2011 00:00 Օրերս Վանաձորի ոստիկանություն է կանչվել նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը, ով մասնակցում է հայտնի բռնցքամարտիկ, քաղբանտարկյալ Սամսոն Խաչատրյանի համար կազմակերպվող ակցիաներին: Մանուկյանը փորձել է ոստիկանապետ Անուբախ Համբարյանին հասկացնել, որ ժողովուրդը իրացնում է Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքները: Ասել է. «Սահմանադրությունը բե՛ր, ցույց տամ»: Պարզվել է` ոստիկանապետը Սահմանադրություն չունի: Ամբողջ ոստիկանությունում Սահմանադրության ոչ մի օրինակ չի գտնվել:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին