ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԵԼՎԻ Նոյ 25,2011 00:00 Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում նոր օրենք են մտցրել, որով կարգելվի փողոցներում մուրացկանություն անել եւ ողորմություն տալ: Օրենքին չհետեւելու քայլը կդիտվի որպես հասարակական կարգի խախտում: Բացատրելով այդ որոշումը` Վիլնյուսի իշխանությունները նշում են, որ փողոցներում մուրացկանությունը փչացնում է քաղաքի արտաքին տեսքը: Այս պահին երկրում ընթանում է տեղեկատվական արշավ, որի ընթացքում տեղի բնակիչներին եւ եկվորներին կոչ են անում ողորմություն …
ԶՐԿՎԵԼ Է ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՑ Նոյ 25,2011 00:00 Ավստրալիայի բնակչուհին, որը գտնվում էր հղիության 32-րդ շաբաթում եւ սպասում էր երկվորյակների, բժշկական ցուցումներով ստիպված էր հեռացնել պտուղներից մեկը: Վիրահատությունից հետո պարզ է դարձել, որ արդյունքում բժիշկները շփոթել են առողջ եւ հիվանդ պտուղները, ինչի հետեւանքով հեռացրել են առողջ պտուղը: Դրանից հետո կնոջը դժվար եւ երկար կեսարյան վիրահատություն են արել, սակայն հիվանդ պտուղը եւս մահացել է: …
ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՐԿԱՆԴԱԿԸ Նոյ 25,2011 00:00 Ամանորյա տոներին ընդառաջ` աշխարհում պատրաստել են ամենամեծ կարկանդակը: 4.7 հազ. դոլար արժողությամբ կարկանդակը ստեղծվել է Astarism ընկերության սեփականատիրոջ կողմից, ով զբաղվում է ուտելիքների դիզայներական ձեւավորմամբ: Թանկարժեք աղանդերի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ շաբաթ: Կարկանդակը պատրաստվել է XVII դարի բաղադրատոմսով: Նրա բաղադրության մեջ մտնում է 1920թ-ի կոնյակ եւ Ֆրանսիայի Լուրդ քաղաքից բերված սուրբ ջուր: …
«ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԿԱՆՉԵՐԻՆ» Նոյ 25,2011 00:00 Ավագ ենթասպա, լեռնափրկարար, դիպուկահար Վիկտորյա Խաչատրյանն ընդամենը 21 տարեկան է: Սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսում` փրկարարական բաժնում: Նախքան Վիկտորյան, այդ ֆակուլտետում երբեք աղջիկ չի սովորել: Վիկտորյան կարծում է, որ մարդկանց փրկելու մեծ ցանկությունն իր մեջ գենետիկական է: Մորական տատիկը, ում անվանակիրն է, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել, իսկ քույրը դատափորձագետ …
ՏԱՐՀԱՆՎԵՆ, ԲԱՅՑ Ո՞ՒՐ.. Նոյ 25,2011 00:00 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` 2011թ. հոկտեմբերի 26-ի հանձնարարականի հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում սողանքի գոտու իրավիճակն ուսումնասիրելու եւ առաջարկություն ներկայացնելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության, ԱԻՆ փրկարար եւ սեյսմիկ պաշտպանության ծառայությունների, Տավուշի մարզային փրկարարական վարչության եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներ, ինչպես նաեւ Գետահովիտ …
ՕՀԱՆՅԱՆՆ ԷԼԻ ԽՈՍՏԱՑԱՎ Նոյ 25,2011 00:00 Երեկ «Բանակն իրականում» նախաձեռնությունը դարձալ կառավարության շենքի մոտ էր` խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հետ ներկայացնելու իրենց բողոքը, իսկ հայրենի նախարարները կրկին «թռան» տարբեր մուտքերից:Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում նույն մարդիկ էին, որոնք կառավարության յուրաքանչյուր նիստի ժամանակ հավաքվում են իրենց բողոքը նախարարներին ներկայացնելու համար: Ակցիան անցավ առանց միջադեպերի: Բողոքողները մոտ երկու ժամ անհամբեր սպասում էին կառավարության …
«ՓՈՂՈՑԻ» ԵՐԱԺԻՇՏԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Նոյ 25,2011 00:00 Սայաթ-Նովա, Աշուղ Հավասի, Ջիվանի է երգում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ աշխատող երաժիշտը: 11 տարի է` նա նվագում ու երգում է դրսում: Հպարտությամբ ասում է, որ երգացանկում 162 երգ ունի, իսկ այսօրվա երգարվեստի վառ ներկայացուցիչները համերգներ են ունենում, որտեղ 4-5 երգ կատարելուց հետո ասում են` հոգնեցինք: «էսօրվա դրությամբ ես չեմ նախանձում, բայց որ աստղեր են …
ՈՒՐԱՆԻ ՓՆՏՐՏՈՒՔ Նոյ 25,2011 00:00 Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներին թվում էր, որ անցած տարվանից վտանգն անցել է, եւ իրենք կարող են հանգիստ ապրել իրենց տներում: Բանն այն է, որ կառավարությունը, ի դեմս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, հայտարարել էր, որ ուրանի հետազոտման աշխատանքներն ավարտվել են, անհրաժեշտ պաշարներ չեն հայտնաբերվել: Բայց մոտ մեկ ամիս առաջ նորից սկսվեցին որոնողական աշխատանքները: Չորս …
ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ Նոյ 25,2011 00:00 Սերժ Սարգսյանը երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նիստում քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր:ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ խնդիր կա Հայաստանում, որ առաջնահերթ պետք է քննարկվեր Անվտանգության խորհրդի նիստում: Նշե՛ք երկու խնդիր: ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն այնքան արդիական է, որ իր մեջ պարունակում …
ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ. ԿԱՐԱԳ ՉԻ ԵՂԵԼ Նոյ 25,2011 00:00 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովն օրերս տեղեկացրեց, որ տնտեսվարողները կարագի անվան տակ իրացրել են բուսասերուցքային սփրեդ, իսկ հանձնաժողովը հայտնաբերել է օրինախախտներին: «Ժողովուրդ»-ը փորձեց տուգանված ընկերությունների սեփականատերերից տեղեկանալ, թե ինչու են հասարակությանը խաբել եւ վտանգել նրանց առողջությունը: Սակայն վերջիններս անհայտ ուղղությամբ կորել են, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:Նախ նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կողմից վերը նշված ապօրինության …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը