Դիտավորյալ այրել տալի ծառերը Նոյ 16,2011 11:51 Նոյեմբերի 15-ին, ժամը 18.20-ին, ոստիկանությսն Արմավիրի բաժին է զանգահարել Սարդարապատ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ եղբոր կինը դիտավորյալ այրել է իր այգու ծառերը:Ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, վերջինիս եղբոր կինը դիտավորությամբ հրկիզել է տնամերձ հողամասի պտղատու 7 ծառերը:Կատարվում է հետաքննություն:
Վրաերթեր Մայրաքաղաքում Նոյ 16,2011 11:46 Նոյեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:Նոյեմբերի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Գողացել են մեքենայի գազի բալոնը Նոյ 16,2011 11:43 Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գուրգեն Մահարու փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ նրանցից մեկի “Մերսեդես-Բենց C-200” մակնիշի ավտոմեքենայով:Խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ` 10 սմ շեղբի երկարությամբ:Երիտասարդները բաժնում խոստովանել են, որ հոկտեմբերի 14-ի գիշերը, հարմարեցված բանալիով բացելու միջոցով, Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի մոտ կայանված, …
Հյուպատոսին թալանել եվ հրազենային վնասվածք են հասցրել Նոյ 16,2011 11:29 Վենեսուելայում անհայտ անձիք հարձակվել են Չիլիի հյուպատոսի վրա: Հարձակման արդյունքում հյուպատոսը ստացել է հրազենային վնասվածք, այնուհետեւ հանցագործները ծեծել են նրա ու թալանել:Հանցագործները իրականացրել են այսպես կոչված “էքսպրես-առևանգումը”, որը շատ տարածված է Վենեսուելայում. հանցագործները զոհին բռնում են հենց փողոցում եւ մի քանի ժամ պահում են իրենց մոտ: Այդ ընթացքում զոհից վերցնում են բոլոր թանկարժեք իրերն ու …
Միայնակ, ծեր կինը մահացել է բնակարանում Նոյ 16,2011 11:25 ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ին` ժամը 13.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 1 շենքի 5-րդ բնակարանում բնակիչը` Ելենա Հարությունյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Ազգականների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է …
Ժողովուրդը ցեխի մեջ է, բռնապետի տեղը բանտն է, ազատությունը ես եմ…. (տեսանյութ) Նոյ 16,2011 11:20 Այս եւ նման այլ խորագրերով եւ պահանջներով մի խումբ երիտասարդներ պաստառներով շրջում են քաղաքում` այս կերպ փորձելով մարդկանց տեղեկացնել, թե ովքեր են Հայաստանի իշխանությունները:
Թուրքիան Սիրիայի ժողովրդի կողքին է Նոյ 16,2011 11:05 Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ, ուր մասնակցելու է թուրք-արաբական համագործակցության ֆորումի արտգործնախարարների 4-րդ ժողովին։Մամլո ասուլիս։ Ասուլիսում Դավութօղլուն քննադատության է ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին այդ երկրում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման եւ թուրքական դրոշին հասցված անարգանքի կապակցությամբ.”Մենք Սիրիայի ժողովրդի կողքին ենք։ Թող ոչ ոք չակնկալի, որ մենք լուռ ենք …
Համալսարանում կրակոցներ են հնչել Նոյ 16,2011 10:48 Կալիֆոռնիայի UC Berkeley համալսարանի վարչակազմը հայտարարել է, որ բիզնես դպրոցի տարածքում անհայտ անձը կրակ է բացել,- տեղեկացնում է Reuters -ը: Կասկածյալը ձերբակալվել է:Կրակոցներից վիրավորվել է մեկ մարդ:Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Ուսումնական հաստատության ադմինիստրացիան ուսանողներին դեպքի մասին տեղեկացրել է տեքստային հաղորդագրությունների միջոցով: Հաղորդագրությունում, որը հրապարակվել է համալսարանի կայքում, նշվում է, որ աշխատակիցները …
Ժողվուրդ. Աժ այս քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում Նոյ 16,2011 10:40 “Ժողվուրդ”-ը գրում է, որ Աժ այս քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում. “Աժ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նիստերին հատուկենտ պատգամավորներ են մասնակցում: Անգամ ՀՀ պետական բյուջեն է քննարկվում գրեթե դատարկ Աժ դահլիճում: Սպասվում էր, որ նման պատկեր խորհրդարանում կգրանցվի փետրվարին, երբ արդեն սկսվեն նախընտրական կրքերը: Բայց, փաստորեն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ”,- ապա “Ժողովուրդը …
Երկիր. Գագիկ Խաչատրյանի հաջորդ հրաժարականի դիմումը կընդունվի Նոյ 16,2011 10:37 “Երկիր”-ը գրում է, որ հանգուցալուծմանն է մոտենում վերջին ամիսներին շարունակվող ևս մեկ հակամարտություն: “Խոսքը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին է: Կառավարությունում 2012 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս Գագիկ Խաչատրյանը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց փաստաթղթի վերաբերյալ՝ հարկերի հավաքագրման ցուցանիշը համարելով անիրատեսական:Այս “ընդդիմախոսությունից” հետո Գագիկ Խաչատրյանը, ըստ մեր տեղեկությունների, ներկայացրել էր իր հրաժարականը, որն այդպես էլ չընդունվեց: …
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում