Նոյ 16,2011 00:00 «Ինչո՞ւ պետավտոտեսուչն ակնհայտ խախտման համար կարող է տեղում տուգանել, իսկ Լեզվի պետական տեսչությունը` ոչ»: Սերգո Երիցյան «tert.am» Իսկապես, ինչո՞ւ պետք է «գայիշնիկը» կարողանա տուգանք գրել կամ դրա սպառնալիքի տակ 5-20 հազար դրամ գանձել ամեն վարորդից, իսկ Սերգո ջանը պետք է դատարանով դա անի` այն էլ կա՛մ կստացվի, կա՛մ ոչ: Դրա համար էլ ՀՀ կրթության նախկին …
Նոյ 16,2011 00:00 «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բարեփոխումներն արագանան»: Վաչե Գաբրիելյան «hayatsk.am» Բարեփոխումներ կոչվածին այլ ընթացք հաղորդելը փոքր-ինչ դժվար կլինի: Դրանք դանդաղ տեղաշարժի են սովոր, եւ արագության գերազանցումը մինչեւ անգամ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Ի վերջո, այն, ինչը տարիներով չի արվել, անհնար է մի քանի ամսում գլուխ բերել: Մանավանդ, որ նրանք, ովքեր կոչված են բարեփոխումներին …
Նոյ 16,2011 00:00 «Օրենքը ոչ մեկին թույլ չի տալիս բնության որեւէ հատված թունավորել կամ աղտոտել»: Վարդան Այվազյան «armworld.am» Ոչ միայն օրենքը, այլեւ պարզ մարդկային բարոյականությունն է արգելում բնությունը թունավորել կամ աղտոտել: Վարդան Այվազյանը ճիշտ է ասում, բայց տարօրինակ է, որ բնության հանդեպ վերաբերմունքի հարցը քննարկում է մի պատգամավոր, ով, եթե ոչինչ հաշվի չառնենք, իր բազմաթիվ հանքերի շահագործմամբ տարիներ …
ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ի Նոյ 16,2011 00:00 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն եւ, վերջապես, Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանի` «Ժողովուրդ» թերթի դեմ հայցով նախնական դատաքննության նիստն էր: Նախ` կողմերը դատարանին ներկայացրեցին վավերականությունը հավաստող լիազորագրեր: Ապա պարզվեց, որ հայցվոր Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Գնել Նազարյանը չի ստացել հայցադիմումի …
ԲՀԿ-ԱԿԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Նոյ 16,2011 00:00 Երկուշաբթի օրը` ուշ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի թիկնապահներին: Սակայն Գասպարյանն այդպես էլ չպատասխանեց լուրը ճշտելու նպատակով արված մեր հեռախոսազանգերին, ուստի մենք այդ լուրը չհրապարակեցինք: Երեկ, սակայն, ԲՀԿ-ական պատգամավորը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իր եղբորորդուն են հրավիրել ոստիկանություն, հետո բաց թողել:Նոյեմբերի 14-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներն Ազգային Ժողովի ճանապարհին` …
ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ Նոյ 16,2011 00:00 Նոյեմբերի 14-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժստացիոնարի հիվանդախցում հանկարծամահ է եղել 46-ամյա կալանավոր Կարեն Պետրոսյանը: ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից armlur.am-ին հայտնել են, որ Կարեն Պետրոսյանը ձերբակալվել էր 2011թ. սեպտեմբերի 18-ին` սպանության եւ ավազակային հարձակման մեղադրանքով:
ՀՈՒՇԱՐԱՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Նոյ 16,2011 00:00 Ինչպես հայտնի է, ԿԸՀ նոյեմբերի 3-ի նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանի լիազորությունների դադարեցնելուց հետո պատգամավոր դարձավ կուսակցության ԲՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը` Մուշեղ Թուրինջի Պետոյանը: Վերջինս, որ չգիտես ինչու, որոշել է խոսել մեկ ամիս կամ 31 օր հետո, ունի երիտասարդական խորհրդարանի մի գործավար պատգամավոր` Նարեկ Վանեսյանը, որը, դատելով իր պահվածքից, երեկ իրեն ԱԺ-ում պատգամավոր էր …
ԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑԵՑԻՆ Նոյ 16,2011 00:00 «Ժողովուրդ»-ը նախորդ համարում, հղում անելով ՀՀ գլխավոր դատախազության իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ: Ըստ լուրերի՝ քրգործի հարուցման որոշումը կայացվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զրույցից հետո: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 16,2011 00:00 ՈՉԽԱՐՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ 2011թ. անցած ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 135 հազ. գլուխ ոչխար, հիմնականում` Իրան: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը, որի հավաստմամբ` չնայած ոչխարների արտահանման ծավալները մնում են բավական բարձր, այնուամենայնիվ, դրանց գլխաքանակը շարունակում է աճել: Նախորդ տարվա համեմատ ոչխարների եւ այծերի գլխաքանակն ավելացել է 35 հազարով եւ հասել 568 …
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԶՈՒՐԿ ԵՆ Նոյ 16,2011 00:00 Կոալիցիոն երեք կուսակցությունների ներկայացուցիչները վերջերս մեծ շուքով մեկնեցին Բրյուսել` անդամագրվելու Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը` EPP-ին: Բայց պարզվում է` նույն այդ կոալիցիոն կուսակցությունների պատգամավորները միջազգային խորհրդարանական վեհաժողովներում EPP-ի փոխարեն անդամակցում են այլ խմբակցությունների: Իսկ սա, մեղմ ասած, տարօրինակ է, եւ նույնն է, թե ՕԵԿ-ական պատգամավորն անդամակցի ՀՀԿ խմբակցությանը:ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն է …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան