Սյունիքի մարզում տեղի է ունեցել ականազերծված տարածքների հանձնման արարողություն Նոյ 14,2011 15:47 Armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին Սյունիքի մարզի Դավիթ-Բեկ բնակավայրի մոտ տեղի ունեցավ հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին, որն իրականացվեց “Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ Ջասթին Բադդը և …
Թաիլանդի ջրհեղեղից վնասվել է հնագույն մայրաքաղաքը Նոյ 14,2011 15:31 Թաիլանդի մեծագույն պատմական վայրերից մեկում զբոսաշրջիկներին փոխարինել են ջրային թռչունները եւ թափառող շները: Գրանցված ջրհեղեղը Այուտհայայի հնագույն տաճարները վերածել է կղզիների, եւ Բուդդայի հսկա արձանը թվում է՝ լողում է ջրերի վրայով:Փորձագետները մտավախություն ունեն, որ հնագույն մայրաքաղաքի 200-ից ավելի ջրով լի վանքերի, բերդերի և այլ հուշարձանների առնվազն կեսը վնասվել է: Այժմ փորձագետները փորձում են ուղիներ գտնել հետագայում …
Բրեյվիկը կհանդիպի մահացածների հարազատների հետ Նոյ 14,2011 15:27 Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանի դահլիճում կհանդիպի է իր կողմից իրականացված ահաբեկչությունների հետեւանքով մահացածների հարազատների եւ նրանց հետ, ովքեր կենդանի են մնացել ահաբեկչությունից հետո,- հայտնում է Вести-ն, Բերյվիկի գործով հերթական դատական լսումները Օսլոյի շրջանային դատարանում բաց կլինեն բոլոր ցանկացողների համար: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը սպանդ էր կազմակերպել Ուտեյա կղզում, որտեղ այդ …
Հայլուրը` Աղբ եթերից մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող Նոյ 14,2011 14:30 Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության որոշմամբ “Աղբ եթերից” մրցանակաբաշխության հինգերորդ հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսության “Առաջին լրատվական” (Հայլուր) հաղորդաշարը` քաղաքացիների կողմից վճարած հարկերի հաշվին աշխատելով հանդերձ, անաչառ ինֆորմացիա ապահովելու փոխարեն, տարիներ շարունակ իշխանությունների գովքը կատարելու և հասարակության լայն խավերին ակնհայտ կողմնակալ ինֆորմացիա հրամցնելու համար: Չենք լռելու-ն այս անգամ խախտում է “Աղբ եթերից” մրցանակաբաշխության կանոնները և “Հայլուրը” կողմնակալ …
Ասադը օգնության կարիք ունի Նոյ 14,2011 14:23 Սիրիայի իշխանությունները դիմել են արաբական երկրների առաջնորդներին` խնդրելով արտահերթ կոնֆերանս հրավիրել երկրում տիրող իրավիճակը քննարկելու համար: Հայտարարության մեջ ասվում. “Այդ կոնֆերանսը պետք է նվիրված լինի Սիրիայում տիրող ճգնաժամի եւ այն բացասական հետեւանքների ուսումնասիրությանը, որ կարող է ունենալ այն ամբողջ արաբական աշխարհի համար”:Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Արաբական երկրների լիգան որոշում էր կայացրել ժամանակավորապես կասեցնել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը:
Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ազատման դիմումներ են գրել ԱԺ աշխատակիցներ Նոյ 14,2011 14:05 Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ մի քանի աշխատ ակիցներ: Հրաժարականի դիմում ներկայացրածների թվում են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը և ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը:
Բեռլուսկոնին մնում է Բեռլուսկոնի Նոյ 14,2011 12:46 Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, չնայած հրաժարականին, շարունակում է խորհուրդներ տալ` ինչպես բարելավել Եվրոպայի դրությունը,- հաղորդում է Reuters -ը:Ավելի վաղ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ, չնայած հրաժարականին, կպահպանի իր ազդեցությունն Իտալիայի քաղաքականության մեջ: Հիշեցնենք, նոյեմբերի 13-ին Բեռլուսկոնին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
Իջեվանի քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ականը Նոյ 14,2011 12:33 Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետի ընտրություններն ավարտվել են ԲՀԿ-ական թեկնածու, ավագանու անդամ 38-ամյա Վարդան Ղալումյանի հաղթանակով:ՀՀԿ-ական թեկնածու, 12 տարի գործող քաղաքապետ, 49-ամյա Վարուժան Ներսիսյանը պարտվել է մոտ 1652 ձայնով:Ըստ այդմ, ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 8712 մարդ` ընտրողների 62.8 տոկոսը: Վարդան Ղալումյանն ստացել է 5044 քվե, Վարուժան Ներսիսյանը` 3406:
Ավազակները պղծել են լինքոլնի գերեզմանը Նոյ 14,2011 11:43 Գունավոր մետաղ փնտրողները պղծել են ամերիկացիների ամենասիրելի եւ ճանաչված նախագահի` Աբրահան Լինքոլնի գերեզ մանը, – տեղեկացնում է newsru.com-ը : Անհայտ չարագործները պոկել են Իլինոյիս նահանգի Սփրինգֆիլդի “Օուք Րիչ” գերեզմանատանը գտնվող ԱՄՆ 16-րդ նախագահի հուշարձահամալիրը զարդարող քանդակներից մեկի պղնձե սուրը:Կորուստը նկատել է հուշահամալիրի աշխատակիցներից մեկը:
Ոստիկանները ձերբակալել են ակցիայի 50 մասնակիցների Նոյ 14,2011 11:20 ԱՄՆ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են “Գրավեք Փորթլենդը” ակցիայի ավելի քան 50 մասնակիցների, որոնք հրաժարվել են կատարել իշխանությունների պահանջը,- հաղորդում է Rauters -ը: Ավելի քան երեք հազար ցուցարարներ կիրակի երեկոյան գրավել էին Փորթլենդի էլիտար շրջաններից մեկի այգու տարածքը, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն ԱՄՆ հարուստների դեմ, որոնց պատճառով, ըստ ցուցարարների, տուժում է ամերիկացիների 99 տոկոսը: Ոստիկանները ցուցարարներին հրամայել են …
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
15 Նոյեմբեր 16:22 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան