Ախթալա-Շնող ճանապարհին բախվել ծառին Նոյ 11,2011 11:41 Նոյեմբերի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ախթալա-Շնող ճանապարհի 1-ին կմ-ին “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին:Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
ԳԱԶ-31105 եվ Ֆորդ Տրանզիտը բախվել են իրար Նոյ 11,2011 11:38 Նոյեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, Մուշականի 4-րդ փողոցի թիվ 1 տան մոտ իրար են բախվել ԳԱԶ-31105 և Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ:Ֆորդ Տրանզիտ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ԳԱԶ-31105-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չի դիմել: Կատարվում է քննություն:
ՎԱԶ-2107-ը բախվել է էլէկրասյանը Նոյ 11,2011 11:33 Նոյեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, Նուբարաշենի խճուղու և Խաչիկ Դաշտենցի փողոցի խաչմերուկում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Անժելան հանցավոր գործունեություն է ծավալել Հայաստանում Նոյ 11,2011 11:30 ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները պարզել են, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Անժելա Ք.-ն 2011 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան ավիատոմսեր վաճառելու պատրվակով, օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն, վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից “Սիբիր” ավիաընկերությանը …
Օսկարը կվարի կատակերգու Բիլի Կրիստալը Նոյ 11,2011 11:22 Ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար” մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը կվարի կատակերգու Բիլի Կրիստալը,-հաղորդում է Associated Press-ը: Կրիստալի թեկնածությունը հաստատել են Կինոակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչները: Բիլի Կրիստալը 8 անգամ վարել է “Օսկար” մրցանակաբաշխությունը: Ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար” մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը տեղի կունենա 2012 թ. փետրվարի 26-ին Լոս Անջելեսում:
Հրապարակ. Հրաչ Քեշիշյանը սրտամկանի ինֆարկտ է ստացել Նոյ 11,2011 11:06 Երեկ “Հրապարակ” թերթը տեղեկացել է, որ ռեժիսոր, ATV-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը սրտամկանի ինֆարկտ է տարել, նրան տեղափոխել են հիվանդանոց և շտապ վիրահատել։ Թերթի տեղեկություններով՝ վիճակը բավական ծանր է։ Այս տեղեկությունը թեև ATV-ում հաստատել են, սակայն չեն ցանկացել նշել, թե որ հիվանդանոցում է գտնվում Քեշիշյանը։
Իրանը քաղաքական սպանություններ էր ծրագրում Ադրբեջանում եվ Թուրքիայում Նոյ 11,2011 10:59 ԱՄՆ–ի հատուկ ծառայություններն այս կիրակի հայտարարելու են դավադրության բացահայտման մասին, որի շրջանակում ծրագրվում էր քաղաքական սպանություններ իրականացնել մի շարք երկրներում, այդ թվում Ադրբեջանում եւ Թուրքիայում,-հաղորդում է Agence Press -ը` վկայակոչելով ամերիկյան FOX 11 հեռուստաալի տարածատ տեղեկությունը։ Ըստ ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)` բացահայտված դավադրության կազմակերպիչները ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներն են։
Ժողովուրդ. Սարգսյան-Քոչարյան վիրտուալ պայքար Նոյ 11,2011 10:43 “Ժողովուրդ”-ը գրում է. “Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի միջեւ հեռակա մրցակցությունը շարունակվում է: Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել ՏԻՄ կազմավորման 15- ամյակի կապակցությամբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգին: Ու մինչ նա Քոչարյանի երբեմնի օգնական Արմեն Գեւորգյանի հետ վայելում էր համերգի հնչյունները, Ռոբերտ Քոչարյանի կայքը հրապարակել է, որ 2006թ. ՏԻՄ կազմավորման 10-ամյակի կապակցությամբ …
Լոռու մարզի ճանապարհները դժվարանցանելի երթեվեկելի են Նոյ 11,2011 10:37 Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին` ժամը 08.30-ի դրությամբ, Լոռու մարզի ճանապարհները դժվարանցանելի երթևեկելի են: Տեղում իրականացվում են մաքրման և աղցանման աշխատանքներ` “Լոռի ՃՇՇ”և “Սպիտակի ճանապարհ” ՓԲԸ-ի կողմից:Արարատի մարզում անանցանելի ճանապարհներ չկան:
11.11.11-ին ինչ որ անսովոր երեվույթներ տեղի կունենան Նոյ 11,2011 10:34 Հին եգիպտական բուրգերը 11.11.11-ին ` “վեց միավորների օրը”, փակ կլինեն` տարբեր բնույթի ծիսական արարողություններից խուսափելու համար,-հաղորդում է France-Press -ը:Եգիպտոսի հնությունների խորհրդի ներկայացուցչը նշել է, որ բուրգերը փակ կլինեն զբոսաշրջիկների համար, քանի որ մուսուլմանական տոների օրերին դժվար կլինի նրանց սպասարկումը:Նումերոլոգիայով հետաքրքրված մարդիկ արտասովոր հատկություններ են վերագրում 11.11.11 ամսաթվին: Նրանց կարծիքով՝ հենց այսօր` ժամը 11:11-ին, ինչ-որ անսովոր …
15 Մարտ 10:36 Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին. Բեգլարյան
14 Մարտ 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ
15 Մարտ 17:24 Քյոխը Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողքին է. քարոզարշավի մեկնարկը տրված է
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում