ԿՈՆԳՐԵՍՆ ՕԳՏՎԵԼՈՒ Է ԱՅՍ ԱՄԵՆԻՑ Նոյ 03,2011 00:00 Ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես, իշխանական ճամբարում սկիզբ առած պաշտոնանկությունները որոշակի անդրադարձ կունենան նաեւ ընդդիմության առաջիկա մարտավարության վրա: Դեռ ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական հետաքրքիր հայտարարություն էր արել. «Միապաղաղ թվացող իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ցանկացած պահի` կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ: Մենք …
ՍԱԿԱՎԱՄԱՐԴ Նոյ 03,2011 00:00 Երեքշաբթի օրվա անակնկալ իրադարձություններից եւ հանգուցալուծումներից հետո երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումներն ընթանում էին խիստ սակավամարդ կազմով. հանրապետականներն առհասարակ չկային, ԲՀԿ-ականներ նույնպես, բացառությամբ Վարդան Բոստանջյանի եւ Վահագն Մախսուդյանի, իսկ բացը հիմնականում լրացվում էր կառավարության անդամների, մարզպետերի, ՀՅԴ-ականների եւ «Ժառանգության» պատգամավորների հաշվին: Երեկ ՏԻ մարմիններին բյուջետային հատկացումներին վերաբերող քննարկմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին փոխարինում էր տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՍԵՐԳԵՅԸ ԿՀԵՌԱՆԱ Նոյ 03,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ նախագահի աշխատակազմի մի քանի անդամներ մտել են Հովիկ Աբրահամյանի մոտ եւ հետաքրքրվել` «շե՛ֆ, մենք էլ դիմում գրե՞նք»: Ի պատասխան` Աբրահամյանը հորդորել է մնալ: Սակայն, օրինակ, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը (նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին) սեփական նախաձեռնությամբ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պատրաստվում է ԱԺ նախագահի հրաժարականն ընդունելուց հետո աշխատանքից ազատման դիմում ներկայացրել: Ի …
ՎԱՏ ՄԻՍՏԻԿԱ Նոյ 03,2011 00:00 2009 թվականի սեպտեմբերի 29-ին` Հովիկ Աբրահամյանի ընտրության օրը, իր ելույթում ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրել էր վիճակագրություն, որ 90 թվականից ի վեր (հիմա նաեւ` 2011-ը ներառյալ) ԱԺ որեւէ նախագահ չի պաշտոնավարել իր լիազորությունների ամբողջ ժամկետում. Լեւոն Տեր-Պետրոսյան (1991-ին դարձել է ՀՀ նախագահ), Բաբկեն Արարքցյան, Խոսրով Հարությունյան (վաղաժամ հրաժարականներ), Կարեն Դեմիրճյան (սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին), …
ԲԱԽՏԸ ԲԵՐԵՑ Նոյ 03,2011 00:00 ԱԺ ներկուլիսային խոսակցություններում արդեն հստակ որոշված է համարվում, որ ԱԺ հաջորդ նախագահն ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանն է: Ինչպես երեւում է, նրա բախտն էլ բերեց, ինչպես Տիգրան Թորոսյանինը, ով, լինելով ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ, «միամիտ» ընտրվեց ԱԺ խոսնակ:
ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԿՐՔԵ՞Ր, ԹԵ՞ ՊՐԱԿՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ Նոյ 03,2011 00:00 ՀՀԿ վերնախավում տեղի ունեցող փոփոխությունները ներքաղաքական դաշտն այն աստիճան են ցնցել, որ հայ հավաքական միտքն արդեն սկսել է անեկդոտներ հորինել: Ասում են` Սերժ Սարգսյանը նկարահանում է «Թոմ եւ Ջերի» մուլտֆիլմի երկրորդ սերիան: Այնուամենայնիվ, ինչպե՞ս են կատարվածը գնահատում կոալիցիայից դուրս կամ նրանում գտնվող քաղաքական ուժերը, որոնք ակնհայտորեն նույնքան հետաքրքրված էին, որքան լրագրողները. որպես հռոմեական պալատին բնորոշ …
ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆԸ ԼՐԻՎ ՈՒՐԻՇ ՕՊԵՐԱՅԻՑ Է Նոյ 03,2011 00:00 Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր անսպասելի հրաժարականի վերաբերյալ մի քանի հաստատագրումներ արեց, որոնցից առանձնացնում ենք ամենակարեւորները. ինքը մեծ նշանակություն է տալիս ՀՀԿ կուսակցության նախընտրական շտաբի պետի պաշտոնին, որտեղ տեսնում է իր եւ կուսակցության ապագան, ոչ մի վատ բան չի տեսնում, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները մնացած 5-6 ամսվա ընթացքում փոխվի խորհրդարանի նախագահը, կարծում է, որ …
Նոյ 03,2011 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները կազմել ու Սերժ Սարգսյանի աշխատասեղանին են դրել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող 75 էջից բաղկացած մի թղթապանակ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ թղթապանակում Խաչատրյանին վերաբերող կոմպրոմատների մի հսկա փաթեթ է, որը հավանաբար կարագացնի նրա հրաժարականը: Այս շաբաթ, ի թիվս այլ պաշտոնյաների, սկսել են շրջանառվել նաեւ ՊԵԿ ղեկավարի հրաժարականի մասին լուրեր: Սակայն …
Նոյ 03,2011 00:00 ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն, վերջերս հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի հետ: Ճի՞շտ են այս տեղեկությունները, եթե այո՛, ապա ի՞նչ նպատակով է կայացել հանդիպումը, եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ի այս հարցերին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց. …
Նոյ 03,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ կառավարության ներսում բավականին տհաճ իրավիճակ է ստեղծվել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներով չի շփվում շատ նախարարների հետ, չի զանգահարում, չի հետաքրքրվում նրանց աշխատանքով: Նրա հետաքրքրության տիրույթում միայն իր սիրելի նախարարներն են` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս 4 …
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
18 Նոյեմբեր 20:51 Գնել Սանոսյանը սխալ է զեկուցել Փաշինյանին. որն է եղել ՏԿԵ նախարարի պաշտոնանկության պատճառը
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան