ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ «ՔՆԱԾ» Է Սեպ 15,2011 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրությունում է գտնվում «Գոռ եւ Սոս» ՍՊԸ-ի արտադրած օղաբլիթը` փաթեթավորված, որտեղ գրված է` «Արտադրված է սույն թվականի սեպտեմբերի 10-ին», սակայն պիտակի վրա 10 թիվը գրիչով փոխված է 13, որպեսզի այդ օրը հնարավոր լինի վաճառել այն: Այսինքն` ժամկետանց բլիթը հետ վերադարձնելու փոխարեն դրա ժամկետն է փոխվել: Արտադրամասը գտնվում է Երեւան քաղաքում` Շինարարների 11/15 հասցեում, եւ …
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ Սեպ 15,2011 00:00 Facebook սոցիալական կայքում «Գարեգին Հեռացի» անունով մի օգտատեր «Robert Kocharyan het chgas !» ձեւակերպմամբ նախաձեռնություն է հիմնել, որտեղ բողոքում է նախկին նախագահի գործունեությունից՝ դրանք որակելով որպես թալան, եւ հայտարարում է, որ չի ուզում նրան տեսնել որպես նախագահ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ Սեպ 15,2011 00:00 ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ներկա է գտնվել Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության երիտասարդական համաժողովին: Տեր-Պետրոսյանը նաեւ ելույթ է ունեցել` անդրադառնալով երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության խնդիրներին, Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին: Համաժողովին ներկա են եղել նաեւ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը:
ԳՈՒՑԵ ՎԱՂԸ, ԳՈՒՑԵ ՄՅՈՒՍ ՕՐԸ Սեպ 15,2011 00:00 Արդեն որքան ժամանակ է` հայ հասարակությունն անհամբերությամբ սպասում է ԼՂՀ` Ստեփանակերտի օդանավակայանի բացման արարողությանը, որն այդպես էլ տեղի չի ունենում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտարարվեց, որ որոշ ժամանակ հետո Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է, եւ շինարարական աշխատանքները մինչեւ ամառ ավարտվելու են: «Ժողովուրդ»-ը փորձեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից տեղեկանալ, թե ինչ փուլում են գտնվում օդանավակայանի …
ՉԴԻՐՔՈՐՈՇՎԱԾ Սեպ 15,2011 00:00 ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականը, ասել էր. «Կարծում եմ, կոռուպցիան ու կաշառակերությունը պարզապես մեծամասնություն են կազմում այսօր, պատճառը դա է»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով Խաչատրյանի հայտարարությունները, ասաց. «Դրանք պատգամավորի մոտեցումներն են»: Հարցին` «համամի՞տ եք այդ մոտեցման հետ», …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 15,2011 00:00 ԼԱՎ ԵՆ ԱՇԽԱՏԵԼԸստ WikiLeaks-ի` Հայաստանում ԱՄՆ դեսպանի նախկին պաշտոնակատար Ժոզեֆ Փենինգթոնի` պետքարտուղարությանը հղած գրառումներից մեկում նշված է. «Մի շարք ընդդիմադիր գործիչներ ներքին կարգով խոստովանեցին, որ Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը լավ աշխատանք է կատարում, եւ որ իրենք ափսոսում են հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու համար: Հայերը երբեւիցե չէին տեսել, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին, դատախազներին, անվտանգության ծառայության աշխատակիցներին եւ կառավարության …
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է` ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ Սեպ 15,2011 00:00 2011 թվականի աշնանը Հայաստանում բացառիկ իրավիճակ է ստեղծվել: Երբեւէ այնպես չի եղել, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցեն (արդեն այդ հեռանկարն ուրվագծվում է) երկրի բոլոր` երեք նախագահները: Եւ սա նշանակում է, որ առաջիկայում հայրենի քաղաքական դաշտն ավելի կխառնվի: Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանը եւս մտադրություններ ունի մասնակցելու ԱԺ սպասվելիք ընտրություններին, կարծես թե օր օրի հաստատվում է: «Ժողովուրդ»-ը …
ԹԶԻ ՎԻՃԱԿ Սեպ 15,2011 00:00 «Թզի վիճակը ո՞նց է»,-երեկ ԱԺ-կառավարություն` Զարուհի Փոստանջյան-Հրայր Թովմասյան հարց ու պատասխանի ժամանակ հնչած մի պահ լռությունն այսպիսի հարցով խախտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը թզի իրացման հետ կապված հարցադրումներ էր անում, որին պատասխանում էր ՀՀ արդարադատության նախարարը:
ՎԻԿԻԼԻՔՍԱԲԱՐՈ Սեպ 15,2011 00:00 «Վիկիլիքս» կայքը, որը երբեմն խիստ անհարմար վիճակում է դրել ՀՀ քաղաքական իսթեբլիշմենթի այրերին, ըստ ամենայնի, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ նոր սովորություն է արմատավորել: Նա երեկ, ի տարբերություն այլ չորեքշաբթիների, լրագրողների տեսադաշտից անհետացավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հետնամուտքից: Ի դեպ, ՀՀ վարչապետը երեկ դրժեց իր խոստումը եւ լրագրողներին ճեպազրույց չտվեց: Նա, որ երկար ժամանակ ԱԺ-ում …
ԱԺ ՆԻՍՏԸ ՏԱՊԱԼՎԵՑ Սեպ 15,2011 00:00 Երեկ` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի օրը, արձանագրվեց մի իրավիճակ, որն առայժմ աննախադեպ է: Բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների եւ Վիկտոր Դալլաքյանի, որեւէ այլ խմբակցության պատգամավոր կառավարությանը հարց չուղղեց: Այսինքն` կա՛մ խորհրդարանը դեռ արձակուրդային տրամադրությունների մեջ է, կա՛մ ավելի լուրջ խնդիրներով է զբաղված, քանի իր բուն պարտականությունները` հարցեր կազմելու, ուղղելու մասով: Ի դեպ, մյուս բացառությունն Արծվիկ Մինասյանն …
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը