ՇԱՖՐԱՆԻ ԷՔՍՏՐԱԿՏԸ, ԱՄԵՆԱՀԻՆ ՄԱՏԻՏԸ, ՉԱՎԵՍԸ, ՍԱՐԿՈԶԻՆ ԵՎ… Սեպ 13,2011 00:00 Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունը հայտնաբերել է, որ քաղցկեղի դեմ պայքարում կարող է օգնել շաֆրանի դեղանյութը: Գիտնականները բույսի շնորհիվ ստեղծել են մի դեղամիջոց, որը մարդու օրգանիզմում սկսում է աշխատել միայն քաղցկեղային ուռուցքից արտադրվող քիմիական լուծույթի առկայությամբ: Նրանք նաեւ ընդգծում են, որ դեղամիջոցը բացասաբար չի անդրադառնում առողջ հյուսվածքների վրա: Նշենք, որ շաֆրանի բուժիչ ազդեցության մասին հայտնի էր …
«ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒՑ» Սեպ 13,2011 00:00 Սիրանուշ Գալստյանն այն սակավաթիվ հայ երգչուհիներից է, որը ներկայացնում է աշուղական, գուսանական արվեստն ու ամենեւին էլ չի պատրաստվում հրաժարվել իր ոճից, գումարի համար զբաղվել կոմերցիոն արվեստով: Երգչուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ժողովրդական երգ սիրողները քիչ չեն, իսկ տարբեր ժանրերում հանդես եկող կատարողներն էլ բավական են: -Այդքան շրջագայություններ եք ունենում, իսկ արտերկրում աշխատելու …
ԵՀՈՎԱՅԱԿԱՆՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԵՆ Սեպ 13,2011 00:00 Տավուշի մարզում առկա են զանազան կրոնական ուղղություններին պատկանող խմբեր: Հայ առաքելական եկեղեցուց հետո ամենամեծ թվով հետեւորդներ ունի Հայ ավետարանչական եկեղեցին, որը, բացի քարոզչությամբ զբաղվելը, նաեւ սոցիալական օգնություններ է տրամադրում կարիքավոր հավատացյալներին, ամռանը երեխաների համար ճամբարներ կազմակերպում: Կրոնական ոչ ավանդական ուղղություններից մարզում համեմատաբար մեծ թվով կողմնակիցներ ունեն «Հիսունականները»: Տարածված են նաեւ Եհովայի վկաները, ավետարանական-մկրտական եկեղեցու հետեւորդները: …
ԳՈՐԾԱՐԱՆԸ` ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՄԵՋ Սեպ 13,2011 00:00 Նոյեմբերյան քաղաքում բացված դրոսելների արտադրամասն արդեն երկու ամիս է, ինչ չի գործում: Գործարանի ավելի քան 20 աշխատողները չեն ստացել 3 ամիսների աշխատավարձը: Ձեռնարկությունը թողարկած ապրանքների իրացման եւ դրա հետ կապված ֆինանսական միջոցների պակաս ունի: Ձեռնարկատեր Գագիկ Աբովյանը սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանում ընդունելության էր եկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ` վարկեր ստանալու, Ռուսաստանում արտադրանքն իրացնելու գործում մարզպետից …
ՄԱՐԴԱՈՐՍ ՍԵՎԱՆՈՒՄ Սեպ 13,2011 00:00 Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Նորատուսի անտառտնտեսության տարածքում հսկողություն իրականացնելու ընթացքում «Սեւան» ազգային պարկի Նորատուսի տեղամասի տեսուչ, 1950թ. ծնված Ջիվան Մ.-ին է մոտեցել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նստած ուղեւորներից տեսուչը ճանաչել է Գավառ քաղաքի բնակիչ Հրայր Գ.-ին: Ջիվան Մ.-ն ուղեւորներին արգելել է որս անել, ինչից հետո մեքենայի հետեւի մասում նստած ուղեւորը որսորդական հրացանից կրակել …
ՔԱՂԱՔԻ ԴԵՄՔԸ Սեպ 13,2011 00:00 Երեկ «Խոսքի իրավունք» միավորումը տեսանյութ է տարածել Վերնիսաժում տիրող իրավիճակի մասին, որը չի փոխվում: Հիշեցնենք, որ վերջերս Վերնիսաժի տարածքում վեճ էր ծագել այդտեղի աշխատողների` Վարուժանի, Աննայի եւ վերջինիս ամուսնու` Էրիկի միջեւ տեղի պատճառով, վեճն ամբողջությամբ նկարահանել էր Վարուժանի մորաքույրը: Այդ ընթացքում հղի Աննային Վարուժանը հրել էր, ինչի հետեւանքով կնոջը վիրահատել էին, իսկ երեխայի կյանքին վտանգ …
ՀԱՆՑԱՇԽԱՐՀԸ` ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻ Սեպ 13,2011 00:00 2007 թվականի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ՀՀ Հիմնադիր-Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկիրը որակեց ավազակապետություն` հաջորդ հանրահավաքներից մեկում հստակորեն բացատրելով դրա թաթար-մոնղոլական էությունը: Ոչինչ չավելացնելով Նախագահի ելույթի տվյալ հատվածին` հարկ եմ համարում մի փոքր խոսել երկրում տիրող իսկական «գողապետական» բարքերի մասին, որոնք խժռում են մեր պետականությունն ու ստվերում սերունդների ապագան: Այս համատեքստում հատկանշական երեւույթ է կրիմինալի բարգավաճումն ու …
ԱՐՏԱՎԱԶԴՆ ԱՆՑԱՎ Սեպ 13,2011 00:00 Կիրակի օրն Ալավերդիում կայացած քաղաքապետի ընտրության արդյունքն արդեն հայտնի է: Փոքրաթիվ ձայների մեծամասնությամբ, ինչպես որ սպասվում էր, քաղաքապետ ընտրվեց նախկին փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:Երբ Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանն անսպասելի դարձավ Լոռու մարզպետ, Ալավերդիում մարդիկ արդեն գիտեին, թե ով է լինելու փոխարինողը` Արտավազդ Վարոսյան: Վերջինիս միակ հակառակորդ, կոմունիստ Կամո Բաբայանի մասին ասում էին. «Դրածո է, ձեւի …
ԴԵՌ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ Սեպ 13,2011 00:00 ՀԱՐՑ. WikiLeaks-ը վերջին ժամանակներս բացահայտումներ է կատարում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարաբնույթ հանդիպումներից, եւ պարզվեց, որ առաջին նախագահն ԱՄՆ դիվանագետներին առաջարկել է ճնշումներ գործադրել Սերժ Սարգսյանի վրա, որպեսզի նա Արցախի հարցն արագ լուծի: Դուք` որպես Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցություն, ի՞նչ եք մտածում այդ բացահայտումների մասին, դրանք Ձեզ չե՞ն հիասթափեցրել:ՊԱՏԱՍԽԱՆ. Գործընթացների մասին …
ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՀՀԿ-Ի «ՊԱՏՎՈ ՏԱԽՏԱԿԻՆ»-2 Սեպ 13,2011 00:00 ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով կոչված է ուսումնասիրելու, ստուգելու եւ ամփոփելու գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը եւ առկա բացթողումների ու թերությունների վերացման ուղղությամբ անմիջականորեն ՀՀ նախագահին առաջարկություններ անելու, որքան հիշում ենք, հիմնականում կատարում է իր վրա դրված պարտականության երկրորդ մասը. ՀՀ նախագահին, աշխատակազմին եւ վերահսկողական ծառայությանն …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը