ՎԵՐԻՆ ԱՐՏԻՑ Սեպ 10,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զանգահարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին` պարզաբանումներ ստանալու, թե ինչու են հայկական բանակում զինվորներ սպանվում, ինչու են սպաներն իրենց լկտի դրսեւորում եւ ընդհանրապես, զորամասերում տիրող իրավիճակի շուրջ: Մինչ այդ էլ բազմիցս դիմել էինք Խաչատուրովին, ում ընդունարանում պատասխանել էին, թե հերթագրվե՛ք, ամիսը մեկ անգամ ընդունելություն է լինում, գուցե գեներալն ընդունի …
ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Սեպ 10,2011 00:00 ՀԱՐՑ. WikiLeaks-ը վերջին ժամանակներս բացահայտումներ է կատարում նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տարաբնույթ հանդիպումներից: Դուք` որպես Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող կուսակցություն, ի՞նչ եք մտածում այդ բացահայտումների մասին, այդ բացահայտումները Ձեզ չե՞ն հիասթափեցնում:ՊԱՏԱՍԽԱՆ. WikiLeaks-ում, իհարկե, շատ հետաքրքիր հրապարակումներ լինում են, բավականին հետաքրքիր փաստեր են բացահայտվում, բայց այդ բացահայտումներից հետո շատ տարբեր մեկնաբանություններ են լինում: …
ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ «ՊԱՏՎՈ ՏԱԽՏԱԿԻՆ» Սեպ 10,2011 00:00 ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Հովիկ-Հովհաննես Հովսեփյանը եւս պատկանում է այն գործիչների թվին, որոնք մշտապես ստվերում գտնվելով` իրենց ձեռքերում են պահում «ստվերային իշխանության» լծակները: Այս պաշտոնյայի կենսագրությունն էլ զարմացնում է իր անսպասելի թռիչքներով, որոնք վկայությունն են այն բանի, որ Իջեւանում ծնված Հովիկ Հովսեփյանն ունեցել է այնպիսի «հրողներ», ովքեր նրան հասցրել են նախագահի նստավայր եւ …
Սեպ 10,2011 00:00 «Ես որեւէ բիզնեսից եկամուտ չունեմ, չեմ ունեցել, եւ իմ եկամուտներն ամբողջովին Կենտրոնական բանկի աղբյուրներից են, ինչպես նաեւ բուհերում դասավանդման արդյունքում»:Վաչե Գաբրիելյան «slaq.am» Իհարկե, «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչ Վ.Գաբրիելյանը բիզնեսներ ունենալու կարիք չունի, որոհվետեւ ԿԲ-ում աշխատելու շրջանում նրա աշխատավարձը տասնապատիկ անգամ գերազանցել է ակադեմիկոսների համար նախատեսված վճարները` չհաշված տարբեր ծրագրերից եւ «գործարքներից» եկած գումարային հոսքերը… Ֆինանսների նախարարի …
Սեպ 10,2011 00:00 «Պատժելիության մթնոլորտի ձեւավորման խնդիր կա»:Կարեն Անդրեասյան «aysor.am»Մարդու իրավունքների պաշտպանի հետ, իհարկե, անհնար է չհամաձայնել. իսկ թե ով է խանգարում Կ.Անդրեասյանին եւ նույն Ազգային Ժողովի կողմից ընտրության միջոցով նշանակված պաշտոնյաներին այդ մթնոլորտը ձեւավորելու հարցում, թերեւս կարելի է հասկանալ, եթե իրենք սկսեն խոստովանել: Հասարակությունն, անշուշտ, երկու ձեռքով կողմ է ՄԻՊ-ի հայտարարությանը, իսկ գրեթե ամենօրյա դարձած բողոքի զանազան …
Սեպ 10,2011 00:00 «Եթե երկխոսությունը շարունակվի, դրական արդյունքի 10 տոկոս հավանականություն կլինի»:Արման Մելիքյան «panorama.am»Երկխոսողների ժամանակավոր, թե մշտական բաժանումը կարծեք թե քաղաքական դաշտին այնքան էլ չի անհանգստացնում: Ինչպես ասում են` ամեն մեկն իր գործին է, ու չի բացառվում, որ բանակցությունների արդյունավետության շուրջ հենց երկխոսության ընթացքում ծագած կասկածներն են սառեցրել սկզբից եւեթ անհուսալի թվացող իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը: Իսկ եթե քաղաքական դաշտի …
ՄԱՀԱՑԵԼ Է Սեպ 10,2011 00:00 Երեկ երեկոյան սրտի կաթվածից մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա վերջերս էր վերընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Տարօրինակ զուգադիպությամբ հիսունամյա Ազարյանի սրտի կաթվածը հետեւեց նրա գործունեության մասին վիկիլիքսյան բացահայտումներին: «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը ցավակցում է Ազարյանի հարազատներին:
ԴԺԳՈՀԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ 2-ՐԴԻՑ Սեպ 10,2011 00:00 Ըստ WikiLeaks-ի` Վրաստանի պատրիարք Իլյա 2-ը Վրաստանում ԱՄՆ դեսպանին բողոքել է Գարեգին Երկրորդից` ասելով, որ նա անհամբեր է եւ ցանկանում է, որ Վրաստանի պատրիարքն անմիջապես նրան հրավիրի Թբիլիսի եւ հանձնի Նորաշեն եկեղեցին: Ի պատասխան` Իլյա 2-րդն առաջարկել է ստեղծել գիտնականների հանձնաժողով, սակայն Գարեգին 2-րդը հրաժարվել է այդ գաղափարից: Վրաց պատրիարքը կարծիք է հայտնել, որ հայոց …
ԿՔՆՆԱՐԿՎԻ Սեպ 10,2011 00:00 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ֆինն գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը մեկնարկելու է սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում:
ԿԱՊՐԻԶԻ ՀԱՐՑ ՉԷ Սեպ 10,2011 00:00 «Հանրապետության հրապարակի կառավարության շենքի բակում թմբուկի կառուցման դեմ արտահայտվողները քիչ են, սակայն ակտիվ, ինչը տպավորություն է ստեղծում, թե հասարակությունը դեմ է թմբուկի կառուցմանը»,-պաշտոնավարման 100 օրվա ասուլիսում կարծիք է հայտնել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` պարզաբանելով նաեւ, թե դեմ արտահայտվողների մոտեցումը անձնավորված է: Գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքաշինական խորհրդում թմբուկի կառուցմանը կողմ են արտահայտվել գրեթե …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը