ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ Սեպ 10,2011 00:00 ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը որեւէ մեկնաբանություն չունի «Վիկիլիքս» կայքում հրապարակվածի կապակցությամբ այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կողմից 2008-ին ճնշումներ են իրականացվել ՍԴ անդամների վրա: «Առանց մեկնաբանության»` ահա այս երկու բառերը «Ժողովուրդ»-ին փոխանցեց Վալերի Պողոսյանն իր օգնական Գառնիկ Աթանեսյանի միջոցով:
ԿԱՐՁԱԳԱՆՔԻ Սեպ 10,2011 00:00 Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նախարար Հրայր Թովմասյանը կուսումնասիրի եւ առաջիկայում կարձագանքի «Հրապարակ» օրաթերթի տեղակատվության ազատության վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների վարչական շրջանի առաջին իրավասության դատարանի կայացրած աննախադեպ որոշման վերաբերյալ տպագրված բաց նամակին: Նշենք, որ այն տարածվել էր Տեղեկատվական ազատության կենտրոնի նախագահ Մեսրոպ Հարությունյանի կողմից: «Նախարարը ոչ մի հրապարակում անարձագանք չի …
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԸ ՄՆԱՑ ՓԵՍԱՅԻՆ Սեպ 10,2011 00:00 Երեկ հրաժարական է ներկայացրել նախագահականի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Իսկ երեկոյան արդեն ՀՀԿ-ում գործադիր կոմիտեի ու խորհրդի նիստ է հրավիրվել, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Գործկոմի նիստը տեւել է մոտ կես ժամ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների համաձայն` Սերժ Սարգսյանը տեղեկացրել է Կարապետյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ նա իրեն այլ դաշտում էր տեսնում: «Հավատացե՛ք՝ իսկապես պրոբլեմ չկա»,-ասել …
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱ, ԲԱՅՑ ԼՍՈՂ ՉԿԱ Սեպ 10,2011 00:00 ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ որոշակի միտում է տեսնում բանակի մասին բացասական հրապարակումներում: -«Չենք լռելու» հասարակական նախաձեռնությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում զարմանք է հայտնել, որ 2 տարի է` գոյություն ունի ՊՆ հասարակական խորհուրդ, բայց ոչինչ չեք անում:-Մերկապարանոց հայտարարություն է, ողբերգություն չեմ համարում, որ ինչ-որ մարդկանց …
Սեպ 10,2011 00:00 Մեզ հաջողվեց նոր մանրամասներ հայթայթել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված սկանդալային պատմության վերաբերյալ: Մինչ ոստիկանները կպարզեն` փորձաքննության ենթարկվող նկարները պոռնոգրաֆի՞կ բնույթի են, թե՞ ոչ, արդեն լուրեր են տարածվում, որ նկարներում հանդես եկող տղամարդկանց թվում է նաեւ Անժելայի ամուսինը: Այսինքն` նա անզգուշություն է ունեցել իր եւ ամուսնու փոխհարաբերությունների ապացույց լուսանկարները ցույց տալ այն մարդուն, ում այսօր …
Սեպ 10,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո կոռուպցիայի նոր մեխանիզմ է հայտնաբերվել, որով տարիներ շարունակ գործել է Մ.Օհանյանը: Պարզվում է` ճանապարհային ոստիկանությունում գործել է երկու տեսակի ակտ, որից մեկը տպագրվել է կեղծ ճանապարհով, մեկը` օրինական: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ոստիկաններն օրվա ընթացքում վարորդների մի մասի տուգանքը գրել են կեղծ ակտերում, …
Սեպ 10,2011 00:00 Երեկ բոլորովին անակնկալ կերպով հրաժարական ներկայացրեց ՀՀ նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանն էլ նրան աշխատանքից ազատելու մասին հրամանագիր ստորագրեց: Արդեն երեկոյան ՀՀԿ-ում գործկոմի ու խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին, սակայն, Կարապետյանը, պատճառաբանելով ոտքի եւ մեջքի ցավը, չի մասնակցել: ՀՀԿ-ականներին Սերժ Սարգսյանը տեղեկացրել է Կարապետյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ նա իրեն այլ …
ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ Սեպ 10,2011 00:00 Մինչ մեր իշխանությունները տարատեսակ օրենքներ են ստեղծում անցանկալի լրատվամիջոցներին հեռարձակման իրավունքից զրկելու կամ սննկացնելու ճանապարհով լռեցնելու համար, օր օրի մեծացող տեխնոլոգիական հնարավորություններն ավելի են հեշտացնում ցանկացած տեղեկատվություն հասարակությանը հասանելի դարձնելու ուղիները:Այսօր արդեն ակնհայտ է, որ հասարակության առավել ակտիվ եւ ինտելեկտուալ շերտն ավելի շատ հետեւում է սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությանը, քան հայլուրներին ու լրաբերներին: Եւ, ինչպես …
Սեպ 10,2011 00:00 «Մոտակա օրերին Առաքելյանի ազատ արձակման դեպքում մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցությունների սեղանին։ Հակառակ պարագայում, երկխոսությունն առկախված թողնելով, մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով։ Այլ լեզու ասելով` ես ամենեւին հեղափոխություն կամ ապստամբություն նկատի չունեմ, այլ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների առավելագույն համախմբման կամ գերմոբիլիզացիայի միջոցով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պարտադրում»,-երեկվա հանրահավաքում հայտարարեց …
մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը Սեպ 09,2011 23:41 Քիչ առաջ սրտի կաթվածից մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։ Նա 2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Գարեգին Ազարյանը 50 տարեկան էր։Գարեգին Ազարյանի կենսագրությունըԾնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ:1986-1992թթ. աշխատել է …
06 Մարտ 07:21 ««Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ». հարցի դրական պատասխանից հետո մարդիկ կկալանավորվեն. նոր օրենք․ «Ժողովուրդ»
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը