Լագարդ. Նոր տնտեսական ճգնաժամ է մոտենում աշխարհին Սեպ 09,2011 18:25 Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը, ելույթ ունենալով Լոնդոնում, հայտարարել է, որ արդյունաբերական զարգացած երկրները պետք է ավելի վճռորոշ քայլերի դիմեն,քանի որ աշխարհը կանգնած է նոր տնտեսական ճգնաժամի առջեւ:”Կառավարությունները պետք է ավելի համարձակ եւ ոչ ավանդական մեթոդներով գործեն, որպեսզի թույլ չտան անկում, այժմ համաշխարհային տնտեսության մեջ անկմանը գումարվել է գնաճի վտանգը”,- ասել է Լագարդը:
Պրոֆեսիոնալ եվ սպիտակ ձեռքերով Սեպ 09,2011 18:25 Այն, որ Facebook սոցիալական ցանցում շարունակ դժգոհություններ են հնչում իր հասցեին` գլխավոր ճարտարապետը կեղծիք է համարում: “Հանրային խորհրդի նախագահի փեսայի վիճակը թույլ է տալիս կեղծիքներ անել: Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ` սպիտակ ձեռքերով”,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Իսկ թե ինչի է նա ուզում դրանով հասնել` Նարեկ Սարգսյանն ասաց.”Գիտեմ, բայց չեմ կարող ասել”: Լրագրողներից …
Կարեն Կարապետյանը ազատվել է աշխատանքից Սեպ 09,2011 18:13 Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ …
Google-ում ծախսված էլեկտրաէներգիան կբավականացնի մի փոքր քաղաքի Սեպ 09,2011 18:08 Google ընկերությունը առաջին անգամ բացահայտել է էլեկտրաէներգիայի ծախսը բոլոր գրասենյակներում: Ինչպես պարզվել է՝ 2010 թ. Google-ն օգտագործել է այնքան էներգիա, ինչքան կօգտագործի մի փոքր քաղաք,- գրում է Mercury News-ը:Անցյալ տարի ընկերությունը օգտագործել է 2,26 մլրդ Կվ/ժ էլեկտրոէներգիա, որը հերիք է 200 հազար տան համար: Ընկերության կողմից ածխաթթու գազի արտանետումները կազմել է 1,46 մլն տոննա, որը …
Չինացիները պատժի կենթարկվեն Սեպ 09,2011 17:40 Չինաստանի իշխանությունները պարտավորեցրել են տուգանք վճարել այն կանանց, ովքեր երկրի սահմաններից դուրս կունենա երկրորդ երեխան, որպեսզի շրջանցեն ՉԺՀ օրենքները,- գրում է China Daily-ին: Նման որոշման հիմքն այն է, որ վերջին ժամանակներս ավելի շատ հարուստ զույգեր են որոշում ունենալ երկրորդ երեխան երկրի սահմաններից դուրս, մասնավորապես ԱՄՆ-ում եւ Կանադայում: Տուգանքի գումարը կարող է կազմել տարեկան եկամուտի կրկնապատիկից մինչեւ …
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ջանան Աթիլգանին Սեպ 09,2011 17:06 ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Հարավային Կովկաս Քաղաքական երկխոսությունե տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ջանան Աթիլգանին: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության և սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը եւ ունի ավելի քան 70 գրասենյակներ ամբողջ աշխարհում: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստանի և գերմանական հիմնադրամի միջեւ համագործակցությանը …
Վեհափառ հայրապետի նոր նշանակումները Սեպ 09,2011 17:00 armlur.am -ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:Լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ: Գեղարդավանքում սպասավորող Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը նշանակվել է Սուրբ Գեղարդ վանքի վանահայր:
Տարիքը փրկեց Մուբարաքին Սեպ 09,2011 16:23 Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ տարիքի պատճառով չի կարող կիրառվել մահապատիժ,-այս մասին այսօր հայտարարել է Al Jazira -ն։ Եգիպտոսում գործող օրենքի համաձայն՝ մահապատիժ չի կարող կիրառվել 80–ից բարձր տարիք ունեցող անձանց նկատմամբ: Նշենք որ, Մուբարաքն արդեն 83 տարեկան է։ Եվ հաշվի առնելով նրա տարիքը, նրա նկատմամբ պետք է կիրառվի շատ ավելի մեղմ դատավճիռ:
Ջրհեղեղ ԱՄՆ-ում. Կան զոհեր Սեպ 09,2011 16:14 Ամերիկյան Փենսիլվանիա եւ Վիրջինիա նահանգներում 5 մարդ ջրհեղեղների զոհ է դարձել,-գրում է Reuters-ը: Զոհերի թվում 12-ամյա երեխա կա: Հորդառատ անձրեւները ԱՄՆ-ի արեւելքում ապրող 130 հազար մարդու տարհանման պատճառ են դարձել:Մի շարք քաղաքներում պարետային ժամ է հայտարարված:
Եգիպտոսում անհանգստությունների նոր ալիք է բարձրանում Սեպ 09,2011 15:54 Կահիրեի փողոցները կրկին լեցուն են ցուցարարներով: Եգիպտացի երիտասարդական շարժումները դժգոհ են բարեփոխումների ընթացքից եւ ցանկանում են ստիպել ռազմական իշխանություններին հաշվի առնել իրենց պահանջները: Նրանք հավաքվել են փողոցներում եւ ասում են, որ հեղափոխության ոչ բոլոր պահանջներն են իրագորշվել եւ պահանջում են դրանց վերանայում:Հետաքրքրական է, որ Եգիպտոսի խոշորագույն ընդդիմադիր “Մուսուլման եղբայրներ” շարժումը հրաժարվել է մասնակցել բողոքի ակցիային …
06 Մարտ 07:21 ««Օրենքով գո՞ղ» ես, թե՞ ոչ». հարցի դրական պատասխանից հետո մարդիկ կկալանավորվեն. նոր օրենք․ «Ժողովուրդ»
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը