ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԿԱ ՈՒ ԿԼԻՆԻ Սեպ 07,2011 00:00 WikiLeaks կայքը հրապարակել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի պաշտոնանկության որոշ մանրամասներ, ըստ որի` Դավիթ Հարությունյանն է եղել այդ գործի «կնքահայրը»: Փաստաթուղթը թվագրված է 2007-ի մայիսով: Այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարարն արդարադատության խորհրդի որոշմամբ ստորագրել է մի օրենք, որով դադարեցվեցին դատավոր Օհանյանի լիազորությունները` նրա դեմ տրամադրելով շատ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:Փաստաթղթում …
ՀԱՎԱՔ Սեպ 07,2011 00:00 Երեկ ՀՀ ոստիկանությունում շուրջ 5 նիստ է տեղի ունեցել` տոնական ու ոչ տոնական: Եղել են պարգեւատրումներ` ընդհուպ մինչեւ հետմահու գնդապետի, նաեւ դասախոսություններ, թե ինչպես պետք է աշխատեն: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ հավաքել է ՀՀ ճանապարհային ոստիկանության բոլոր աշխատակիցներին ու ներկայացրել ՃՈ նոր պետին` Արսեն Գալստյանին:
ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Սեպ 07,2011 00:00 Երեկ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասով հարուցված քրեական գործը, որի նախաքննությունն արդեն ավարտվել էր, անակնկալ կերպով ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործով անցնող անձանց քննչական գլխավոր վարչությունից կանչել են հարցաքննության:
ՀԻՄԱ ԷԼ ԱԺ ԲԱԿԸ Սեպ 07,2011 00:00 Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում աշխատում է շինարարական տեխնիկա. Ազգային Ժողովի բակն ամբողջությամբ ասֆալտապատվում է: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ ԱԺ բակի բարեկարգման աշխատանքներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը, եւ հերքել, թե այս աշխատանքները սեպտեմբերի 19-ին ԱԺ-ում բոլոր գումարումների պատգամավորների ընդունելության առիթով են: «Չէ՛ , 20-ամյակի առթիվ չէ, ԱԺ-ն միշտ էլ բարեկարգվում է, …
ՉԻ ԿԱՐԵԼԻ Սեպ 07,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ մի խիստ հետաքրքիր առաջարկ է «ունկնդրել»: Մասնավորապես, երբ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնել է, որ «Ստուգումների մասին» օրենքի զեկուցողը չկա, եւ հետեւաբար այն պետք է 15 օրով հետաձգել, հանձնաժողովի անդամներից մեկն առաջարկել է. «Չի լինի՞, կոխենք, թող էթա»: Ինչին ի պատասխան` Վարդան Այվազյանը դեմքի լուրջ արտահայտությամբ ասել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 07,2011 00:00 ԴՈՒՐՍ ՄՂՎԱԾՆԵՐԸՀայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսպես կոչված երկխոսությունը վերածվեց դատարկաբանության (բացակայում էր ժողովրդին հուզող օրակարգը)` շղարշ ստեղծելով, թե իբր մեզանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում: Փորձ արվեց քաղաքական դաշտից դուրս մղել սկզբունքորեն այլ գաղափարախոսություն կրող, 20-ամյա կառավարման ընթացքում մեր երկիրը տնտեսական, սոցիալական, բարոյական արհավիրքի հասցրած նեոլիբերալ համակարգը հիմնիվեր փոխելու …
Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽԵԼ «ՎԻԿԻԼԻՔՍ»-Ը Սեպ 07,2011 00:00 Որքան էլ հայաստանյան քաղաքական գործիչները ձեւացնեն, որ չեն ցանկանում կամ չեն պատրաստվում մեկնաբանել «Վիկիլիքս»-ի հրապարակումները, բոլորն էլ լավ հասկանում են, որ սույն լրատվությունն, ի վերջո, ԱՄՆ-ի դիվանագիտական-պաշտոնական կորպուսի պետական տեսակետն է գաղտնագրված նյութի եւ անձերի վերաբերյալ: Բնականաբար, նաեւ` որ վերջին լրատվական արտահոսքը կազմակերպված է հայաստանյան քաղաքական լսարանի եւ այնտեղի երկու հիմնական խաղացողների` Սերժ Սարգսյանի ու …
1 ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ Սեպ 07,2011 00:00 Երեկ մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` 1 ամիս ժամանակ տալով Սերժ Սարգսյանին բանակում կատարված հանցագործությունները բացահայտելու համար: «Մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր եւ հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին եւ պահանջում նրա հրաժարականը»,- գրել են հեղինակները:
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՍՏԵ՞Լ Է Սեպ 07,2011 00:00 ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, անդրադառնալով WikiLeaks կայքում Հովիկ Աբրահամյանի հետ կապված հրապարակումներին, ասաց, թե իրենք ընդհանրապես չեն մեկնաբանում WikiLeaks-ի հրապարակումները: Հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն` ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնի նամակներից մեկն էլ գրվել էր ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո: «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեք չի հանդիպել ԱՄՆ գործերի …
ՍԽԱԼ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Սեպ 07,2011 00:00 Ըստ WikiLeaks կայքի՝ ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնի հետ զրույցում, խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հնարավոր վարչապետ նշանակվելու մասին, տեսակետ է հայտնել, թե «անգրագետ բազկամարտիկը» չի կարող ղեկավարել կառավարությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Սամվել Նիկոյանը նման հայտարարություն չի արել …
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
04 Մարտ 15:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը իմ դպրոցական ընկերն է եղել․ որոշակի գործողություններ եմ անում․ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան