ԱՆԶԳՈՒՅՇ ՔՐԳՈՐԾ Օգո 25,2011 00:00 Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել էր, թե «Հարսնաքար»-ի անվտանգության պետը` Աշոտը, պատահաբար է կրակել եւ 2 հոգու վիրավորել (ռեկաշետով): Մինչդեռ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում պնդել էր, որ կրակոցն արձակվել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակում: Քանի որ ՀՀ …
ԽԱԲԱՐ ՉԿԱ Օգո 25,2011 00:00 Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի բնակարանի վրա կատարված ավազակային հարձակումը դեռեւս չի բացահայտվել: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Գրիգորյանն ասաց, թե այդ առումով չկա որեւէ նորություն, թեեւ իրավապահները շարունակում են զբաղվել կատարվածով: Հիշեցնենք, որ նույն ձեւով թալանվել են ե՛ւ Աղվան Գրիգորյանի, ե՛ւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տները: Հիմա այդ քրեական գործերը միացվել են, քանի որ …
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ Օգո 25,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` հայտնի ազատամարտիկ Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադեւոսյանը, վերջերս դարձել է «Արեւմտահայերի կազմակերպության» ղեկավարը: Մեզ հետ զրույցում Տեր-Թադեւոսյանը հաստատեց այդ փաստը` հավելելով, որ կազմակերպությունը նաեւ նախկինում է գործել, իսկ իրեն վերջերս պարզապես առաջարկել են գլխավորել այն: Ըստ Կոմանդոսի` իրենք զբաղվելու են արեւմտահայության խնդիրներով:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Օգո 25,2011 00:00 ԿՍՄԻԹՆԵՐԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Կոնգրեսն այլեւս չի կարող այլընտրանք համարվել իշխանությանը: Այլընտրանք ընկալվում են, երբ վճռորոշ հարցերում ունենում են տարբեր մոտեցումներ եւ այլընտրանքային առաջարկներ, իսկ ՀԱԿ-ն այս ընթացքում իշխանության դիրքորոշումներից չտարբերվող դիրքորոշումներով է հանդես եկել:Այս կապակցությամբ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը Tert.am-ի հետ զրույցում ասել …
ԱԺՄ-Ն ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ Է ՀԻՆ ԱԺՄ-ԱԿԱՆՆԵՐԻՆ Օգո 25,2011 00:00 10 տարի առաջ իշխանությունների հրահանգով «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը տրոհվեց: ԱԺՄ-ից բացի, քաղաքական դաշտում կայանալու հայտ ներկայացրին ԱԺԿ, ԱԺԴ, ՀԺԱՄ կուսակցությունները: Իսկ հիմա, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, կրկին միավորվելու գործընթացներ են տեղի ունենում: Առաջիկայում սպասվում է կուսակցությունների միավորիչ համագումարը: Չի բացառվում, որ ազգային ժողովրդավարներին միանան նաեւ «Ազգային պետություն» եւ մի քանի այլ մանր կուսակցություններ: ՀՀ նախագահին …
ԴԱՏԱԿԱՆ «ՊԱԴՍՏԱՎԿԱ» Օգո 25,2011 00:00 Դատական դեպարտամենտում տիրող կոռուպցիան, բարքերը եւ գործելաոճը նկարագրող հայտնի նամակը, որ գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին էր ուղարկվել դատական դեպարտամենտի աշխատակից Արաբյանի անունից եւ տպագրվել էր մամուլում եւ համացանցում, դատական դեպարտամենտում ներքին հետաքննության առիթ է դարձել: Մասնավորապես ստուգել են եւ պարզել, որ նամակը Արաբյանը չի ուղարկել, այլ ինչ-որ մեկը: Ինքը` Արաբյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, համոզված …
ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ` ԼՐԱՏՎԱԿԱՆ Օգո 25,2011 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը զանգահարեց պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին` պարզելու, թե ինչու է պետական պաշտոնյան ՀԺ-ի լրագրող Վահագն Հովակիմյանին «անխնա» հայհոյել ու սպառնացել: Ալավերդյանը նախ ասաց, թե շատ զբաղված է ու խորհրդակցության է: «Բայց ի՞նչ հարցով եք զանգահարում»,-ամեն դեպքում հետաքրքրվեց Ալավերդյանը: «Սեռական բնույթի հայհոյանքների»,-պարզաբանեց մեր թղթակիցը, որից հետո լսվեց Արմեն Ալավերդյանի արտաբերած վերջին նախադասությունը` …
ԹՈՇԱԿՆԵՐԸ ՍՈՒՍՈՒՓՈՒՍ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ Օգո 25,2011 00:00 Ինչպես հայտնի է` Սոցիալական հիմնադրամի կողմից թույլ տված չարաշահումների սկանդալից հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ եղավ թոշակառուների եւ նպաստառուների ցուցակների մաքրմանը: Արդյունքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նախարարությունը բավականին գումարներ է տնտեսել եւ բարձրացրել կենսաթոշակները, սակայն դա գաղտնի է պահվում:Նախարարության կողմից մշակված ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 1-ից էականորեն ավելացվելու են մի շարք սոցիալական խմբերի` …
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է Օգո 25,2011 00:00 Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածն արգելում է պատգամավորին ոչ միայն իրավաբանորեն, այլեւ փաստացի զբաղվել ձեռնարկատիրությամբ: Այսինքն` ըստ նրա` արգելքը գործում է նաեւ բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում:-Հիմնավորելու համար ներկայիս խորհրդարանի ոչ լեգիտիմությունը, Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է 76 պատգամավորի ցուցակ, որոնք, հակառակ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: …
Օգո 25,2011 00:00 Երեկ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Սեւանի կայազորի պետի տեղակալ Գեւորգ Մոնչյանը: Նա կասկածվում է նորակոչիկին ռազմական ոստիկանության կայազորերից մեկում ծառայության նշանակելու համար 1500 ամերիկյան դոլար կաշառք ստանալու մեջ: «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պատմության մեջ բավականին մութ կետեր կան: Մասնավորապես, ըստ որոշ …
27 Փետրվար 15:29 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրն անհայտ է․ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան