Հայպետհիդրոմետին են տրամադրվել ագրոօդերեվութաբանական` հողի խոնավության չափման սարքեր Օգո 23,2011 17:14 3 տարվա ժամկետ եւ 492 հազար ԱՄՆ դոլարի բյուջե ունեցող Եվրոպական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության “Պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա կայացվող որոշումների բարելավման” ծրագիրը Հայաստանում գործում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում:Ագրոօդերեւութաբանական, մասնավորապես, բերքի կանխատեսման աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար վերջերս Հայպետհիդրոմետին է տրամադրվել ագրոօդերեւութաբանական` հողի խոնավության չափման սարքեր (3 ավտոմատ կայան), …
ՀԱԿ անդամները հանդիպել են ԱՄՆ ներկայացուցիչների հետ Օգո 23,2011 17:09 Օգոստոսի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև ընթացող երկխոսության ներկա վիճակին և հեռանկարներին:
Լիբանանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանը ՀՀ նախագահականում Օգո 23,2011 17:05 armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են ,որ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեբրաիլ Ժեարային՝ Հայաստանում իր ութամյա բեղմնավոր գործունեության համար:”Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և ուրախ եմ, որ գնալով …
PR -ի հետ կապված խնդիր չունի Օգո 23,2011 16:44 Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ “Հզոր ապագա” կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանի անվան շուրջ, թե նրան ծեծել եՆ: Այս առիթով շատ փորձագետներ միջադեպը որակեցին որպես կուսակցական PR: Այսօր armlur.am -ը փորձեց պարզել` արդյո՞ք կիսում է Արկադի Կիրակոսյանն այս տեսակետը, նա պատասխանեց. “Ես ինքս միջազգային PR -ի հետ կապված մասնագետ եմ, եւ PR -ի հետ կապված խնդիրներ չունեմ: …
Ֆրանսիայի պատասխանը Ադրբեջանին չուշացավ Օգո 23,2011 16:30 Ֆրանսիացի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ պաշտոնական բնույթ չէր կրում, այն իրականացվել է մի խումբ պատգամավորների անձնական նախաձեռնությամբ,- ասված է Ֆրանսիայում` ադրբեջանական դեսպանատան ներկայացրած բողոքի նոտայի պատասխանում:Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը՝ ֆրանսիացի պատգամավորների Արցախ կատարած այցի առնչությամբ բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի արտգործնախարարությանը: Իսկ ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, երկօրյա ճանաչողական այցով Արցախ …
Փլուզվել է բարձրահարկ շենքի պատը Օգո 23,2011 16:21 Այսօր Վլադիվոստոկ քաղաքի կենտրոնում փլուզվել է 5-հարկանի բնակելի շենքի պատը,- հայտնում է РИА Новости –ն:Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12. 35-ի սահմաններում Պոսիետսկայա փողոցի N28 բնակելի շենքում: Հաղորդվում է, որ դեպքից մի քանի օր առաջ շենքի պատին ճաքեր են նկատվել, եւ քաղաքային իշխանությունները վերանորոգչական աշխատանքներ սկսելու նպատակով տարածքը ցանկապատել են: Սակայն ըստ նախնական տվյալների` …
Ոչնչացվել են Wikileaks-ի 3500 չհրապարակված փաստաթղթեր Օգո 23,2011 16:13 Սկանդալային Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործընկեր, գերմանացի Դանիել Դոմշայտ-Բերգը հայտարարել է, որ ոչնչացրել է Wikileaks-ի արխիվի ավելի քան 3500 գաղտնի փաստաթղթեր, որոնք նախատեսվում էր հրապարակել: Ըստ գերմանական Spiegel Online-ի` ոչնչացված փաստաթղթերի մեջ է նաեւ մարդկանց մի ցուցակ, ովքեր ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում: Այդ ցուցակում տեղ գտած անձանց արգելվում է ինքնաթիռ նստել ԱՄՆ տարածքում: Բացի …
Այս օրը շատ կարեվոր է Օգո 23,2011 15:39 Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ խոսելով Հայաստանի անկախության հռչակագրի 20 ամյակի մասին, ասաց.”20 տարի առաջ ամենալուրջ քայլն արվեց, դրա համար այս օրը շատ կարեւոր է ինձ համար, որ նշելու ենք ՀՀ 20-ամյակը: Ժամանակ է պետք, որ անկախության հռչակագրի բոլոր կետերը կյանքի կոչվեն: Մինչ այսօր մեր բոլոր սպասելիքները չարդարացան այն պատճառով միայն, որ ՀՀ-ը ժամանակ …
Գերմանական հատուկջոկատայինները Լիբիայում Օգո 23,2011 15:31 Գերանիան Լիբիա է ուղարկել իր Ոստիկանության հատուկ նշանակության հակաահաբեկչական GSG9 գումարտակը, ովքեր աշխատում են Բենղազիում` ապահովվելով անվտան գությունը: Նախօրեին Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ չի բացառում Գերմանիայի զինված ուժերի մասնակցությունը հետքադդաֆիական Լիբիայում անվտանգությունը հսկելու աշխատանքներին, սակայն լավ կլինի, որպեսզի տեղի ուժերը կարողանան կատարել այդ աշխատանքը,- գրում է գերմանակա Deutche Welle պարբերականը:
ՊԵԿ-ը միայն մեղադրում է Օգո 23,2011 15:21 Երեկ լրատվամիջոցներում տարածված այն, լուրը թե իբր ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարական է տալիս, armlur.am -ը արդեն ճշտել է,որ լուրը իրականությանը չի համապատասխանում: Մեր զանգից ոգեւորված ՊԵԿ հասարակայնության եւ կապի բաժնից ասեցին, որ դա լրագրողների կոզմից հերթական մտացածին լուրն է: Մեր կողմից հավելենք, որ ՊԵԿ կոմիտեն, լրագրողներին մեղադրելու փոխարեն, ավելի լավ կաներ պատասխաներ …
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան