Հրադադար Իսրայելի եվ ՀԱՄԱՍ-ի միջեվ Օգո 22,2011 17:41 Իսրայելի իշխանությունները եւ Գազայի հատվածում իշխող Համաս իսլամական շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել կրակի ժամանակավոր դադարեցման մասին։Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակն այդ շրջանում խիստ լարված է` Գազայից Իսրայել հրթիռակոծության եւ իսրայելյան օդուժի ռմբակոծության պատճառով։ Արդյունքում սպանվել է 15 պաղեստինցի եւ մեկ հրեա։
Օբաման Քադաֆիին տապալված է համարում Օգո 22,2011 17:15 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի վարչակարգը կանգնած է տապալման եզրին եւ եկել է ժամանակը, որպեսզի Լիբիայի առաջնորդը հետագա զոհերից խուսափելու համար թողնի իշխանությունը,- գրում է The Sunday Times -ը: Օբաման նաեւ նշել է, որ ինքը պատրաստ է աջակցել լիբիական ընդդիմադիրներին` նրանց հետագա գործողությունների ընթացքում:Հիշեցնենք, որ անցած գիշեր Լիբիայի ապստամբները վերահսկողություն են …
Յուշենկո. Պատճառը քաղաքական շահն է եղել Օգո 22,2011 16:32 Ուկրաինայի նախկին նախագահ Վ.Յուշենկոն ասել է, որ 2009թ.-ին Ռուսաստանի հետ “գազային” պայմանագրերի կնքման ժամանակ Յ.Տիմոշենկոն գործել է` ելնելով իր քաղաքական շահերից,- գրում է Utro.ru -ն: “Ես կցանկանայի, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի 2009թ.-ի ռուս-ուկրաինական գազային պայմանագրերը կամ դրանց առավել խնդրահարույց կետերը: Դատարանի որոշումը պետք է դրդի գործող իշխանություններին լուծել խնդիրը միջազգային արբիտրաժի միջոցով”,- նշել է Վ.Յուշենկոն:
Լիբիացիները ակտիվ են նույնիսկ երկրի սահմաններից դուրս Օգո 22,2011 16:25 Այն բանից հետո, երբ Լիբիայի նախագահ գնդապետ Քադաֆիին ընդդիմադիր ապստամբական ուժերը մուտք են գործել մայրաքաղաք Տրիպոլի, Անկարայում լիբիական դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր դիվանագիտական առաքելությունը: Քադաֆիի վարչակազմի մոտալուտ տապալման վտանգի լուրն առնելուն պես Անկարայում Լիբիայի դեսպանատան շենքից իջեցվել է Լիբիայի դրոշը եւ փոխարենը ծածանվել ազգային ժամանակավոր խորհրդի դրոշը:Դեսպանատան շրջակայքում շարունակում են այրել Քադաֆիի նկարները:
Քանդում են Արմավիրի միակ այգին Օգո 22,2011 15:48 Արմավիրի միակ այգում կատարվող շինարարական աշխատանքները, որոնք սկսել են դեռոեւս 3 ամիս առաջ` շարունկվում են: Ըստ “Էկոլուրի” տեղեկատվության, “Արմավիրի այգու պաշտպաններ” խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ քաղաքապետն իր խոստումը չի կատարել` այգին քաղաքի ծայրամաս տեղափոխելու վերաբերյալ: Այգու տարածքում կառուցվում է բանկ, եկեղեցի եւ անասնաբուժական դեղատուն: Իսկ Արմավիրի նոր հատակագծում այգու համար …
Հայ զինվոր է վիրավորվել Օգո 22,2011 15:22 Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ հրադադարի խախտման հետեւանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ լեյտենանտ Ակիֆ Աբդիեւը. լուրը չի համապատասխանում իրականությանը: Իրականում տեղի է ունեցել հակառակը. Օգոստոսի 21-ին, ժամը 19:45-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի հերթական խախտման հետեւանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1980 թվականին ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը: Վիրավորվածի վիճակը միջին ծանրության է, իսկ վիրահատությունից հետո …
Ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել Օգո 22,2011 15:16 Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի N զորամասի ժամկետային զինծառայող, 1991-ին ծնված Վարդան Ալբերտի Սևյանը, ըստ նախնական տվյալների, ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քադաֆիին քաղաքական ապաստաններ տվողներ էլ կան Օգո 22,2011 15:10 Անգոլան եւ Զիմբաբվեն պատրաստ են քաղաքական ապաստան տալ Քադաֆիին:Այս երկու երկրների հետ բանակցություններ են ընթանում: Առայժմ պարզ չէ, թե Քադաֆին ինչպես է լքելու երկիրը: Մինչ այդ հերքվեց այն տեղեկությունը, որ Մուամար Քադաֆին գտնվում է Թաջուր քաղաքի հիվանդանոցում: Քադաֆին դեռ գտնվում է Տրիպոլիի իր նստավայրում` Բաբ ալ-Ազազիայում, որի մատույցներում ներկայումս մարտեր են ընթանում: Բրիտանական Guardian-ն էլ …
Հաստատված է, որ մեղադրյալը հայերեն գրել եվ կարդալ չգիտի Օգո 22,2011 15:02 Հարգելի գործընկերներ,Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 3 դատավորների նկատմամբ կարագապահական վարույթ հարուցելու նախաձեռնությանը անդրադարձել է դատավոր Իսկոյանը, “Ժողովուրդ” եւ “Հրապարակ” թերթերի միջոցով:Մինչ դատավորի պնդումներին անդրադառնալը, նշենք, որ Վճռաբեկ դատարանի անունից երեկ երեկոյան հաղորդագրությամբ տարածված գնահատականներին եւ “հորդորներին” Պաշտպանի աշխատակազմը կարձագանքի օգոստոսի 22-ին: Այս պահին վստահեցնում ենք, որ չնայած միջազգային եւ տեղական օրենսդրությանը երկարաշունչ վկայակոչումներին, որեւէ հիմնավոր …
Դատախազն արձակուրդում է Օգո 22,2011 14:57 Այսօր ժամը 14:00-ին Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Նազարյանի գործով կայանալիք դատական նիստը հետաձգվեց, քանի որ պարզվել է, որ դատախազ Հարություն Հարությունյանը գտնվում է արձակուրդում: Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում ինքնաձիգի կրակոցից մահացել էր պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանը: Մահացած զինվորի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը:
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
25 Փետրվար 13:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանից մեկն ինձ ասաց՝ ձեր գերիներին հետ չենք վերադարձնելու, առևտուր ենք անելու. Մամիջանյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան