Ճապոնիան շարունակում է ուժգին ցնցումներ ապրել Օգո 19,2011 15:07 ԱՄՆ երկրաբանական ծառայություն տարածել է հաղորդագրությունը, որով հայտնում է, որ Ճապոնիայում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի մոտակայքում:Տեղեկատվության համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա քաղաքից 113 կմ հեռավորության վրա: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարել է ցունամիի վտանգի մասին:Տուժածների եւ ավերածությունների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:
Վնասվել է Էրդողանի ինքնաթիռը Օգո 19,2011 14:42 Իտար Տասս գործակալությունը հայտնում է, որ Սոմալիի մայրաքաղաք Մագադիշոյի օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը: Պատճառը եղել է թռիչքուղու ոչ բավարար երկարությունը: Զոհեր եւ վիրավորներ չկան: Թուրքիայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որ Սոմալի էր ժամանել մեկօրյա այցով, Սոմալի կվերադառնա մեկ այլ ինքնաթիռով:
ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ ԳԱԶԱՅԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Օգո 19,2011 14:40 Իսրայելական օդուժը երեկ երեկոյան եւ գիշերը ավիահարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի ուղղությամբ: Ռմբակոծությունները պատասխանն են եղել երեկ Էյլաթ քաղաքի մոտակայքում իսրայելցիներին տեղափոխող ավտոբուսի եւ մարդատար մեքենայի վրա բացած կրակի, ինչի արդյունքում 5 մարդ էր զոհվել:Ավիահարձակումներն իրականացվել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի ուղղությամբ:Զոհվել է 6 մարդ, այդ թվում տեղի Ազգային դիմադրության հանձնաժողով կազմակերպության առաջանորդ Քամալ ալ-Նեյրաբը:Ռմբակոծությանը …
Սեվան-Երեվան մայրուղում երեխաներով լի ավտոբուս է այրվել. Զոհեր չկան (լուսանկարներ, տեսանյութ) Օգո 19,2011 14:30 Այսօր՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը Սևան-Երևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ում դեռևս անհայտ պայմաններում կրակի է մատնվել: Բարեբախտաբար շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի աշխատակիցները: Ավտոբուսում եղել են 16 երեխաներ …
Ծեծ`բժշկական կենտրոնի մոտ Օգո 19,2011 14:21 Օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին, Աշտարակ բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի 2-րդ և 3-րդ կողոսկրերի վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա Վահան Գ.-ն:Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 16.15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնի մուտքի մոտ Վահան Գ.-ին ծեծի ենթարկել և վնասվածքներ պատճառել է ոմն Հոսո:Վահան Գ.-ին տրվել էր դատաբժշկի …
ՃՏ պատահար Գառնի գյուղում Օգո 19,2011 14:13 Օգոստոսի 18-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գառնի գյուղի բնակիչ, 20-ամյա Արկադի Գ.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան բախվել է համագյուղացի 31-ամյա Նվեր Գ.-ի տան պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:Կատարվում է քննություն:
Հանդիպում Իրանի արտակարգ եվ լիազոր դեսպանին Օգո 19,2011 14:08 Armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից տեղեկցնում են ,որՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանին: Հանդիպման ընթացքում դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Համիդ Ռեզա Միրզային: Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր …
Պատահածը հարեվանական փոքր վեճ է Օգո 19,2011 14:06 Ազիզ Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջերս Զովունի գյուղում հայերի եւ եզդիների միջեւ տեղի ունեցած միջադեպը համարեց “հարեւանական փոքր վեճ”.”Բնական է, եղբայրը եղբոր հետ վիճում է, եզդին եզդու հետ վիճելու իավունք չունի՞”: Նրա կարծիքով բոլոր լրատվամիջոցներում սխալ պարզաբանում է տրվել եւ նպատակը 2 ազգերին թշնամացնելն է: Եղել է ընդամենը հարեւանական վեճ, որը ադրբեջանցիների եւ …
ՌԴ խրոնիկական հիվանդություն ունի Օգո 19,2011 13:35 ԱՄՆ պետքարտուղարությունը ահաբեկչության վերաբերյալ իր տարեկան հերթական զեկույցում նշել է, որ Սիրիան, Կուբան, Սուդանը եւ Իրանը աջակցում են ահաբեկչությանը: Զեկույցում անդրադարձ է արվում նաեւ Ալ Քայդային, որն ըստ ամերիկացիների՝ շարունակում է մնալ թիվ 1 վտանգը Միացյալ Նահանգների համար: Այդ կազմակերպության կողմից ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնելու վտանգը դեռեւս շատ բարձր է: Փաստաթղթում խոսվել է նաեւ Հյուսիսային Կովկասի մասին, որը …
Իրանը իր մասն արեց, մնում է Իրաքի քրդերը ուշադիր լինեն Օգո 19,2011 13:14 Իրանի պահակազորի ցամաքային ուժերի հրամանատար, գնդապետ Ահմադինին, իրանցի ու միջազգային լրագրողներին տված մամլո ասուլիսի ընթացքում, պատասխանելով Իրանի կողմից քրդական գյուղերի ռմբակոծությունների մասին հարցին, հայտարարել է.«Իրանի պահակազորի գործողությունները քրդական PJAK խմբակցության դեմ եղել են հստակ ու ճշգրիտ, մեր նպատակը սահմանագծում կայունություն հաստատելն է:Մենք Իրաքի քուրդ ժողովրդից ակնկալում ենք, որ իրենց ճամփան անջատեն ահաբեկիչներից և թույլ չտան, …
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
25 Փետրվար 13:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանից մեկն ինձ ասաց՝ ձեր գերիներին հետ չենք վերադարձնելու, առևտուր ենք անելու. Մամիջանյան
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան