ՆԱԽԻՐԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ Օգո 16,2011 00:00 Մինչ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն ընտանիքով գտնվում է արտերկրում (իջեւանցիների խոսքերով` Ֆրանսիայում), քաղաքի «փոքր կենտրոնում» զբոսնում են կովերը: Օգոստոսի 14-ի երեկոյան` ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, կովերը ներխուժել էին Իջեւանի քաղաքապետարանի շենքի դիմացի սրճարան: Անասուններն անգամ դնչները մոտեցրել էին սրճարանի սեղաններին: Մատուցողուհին տարածքից քշել է 7 կովերին:
ՍԿՍԵ՛Ք ԷԼԻՏԱՐՆԵՐԻՑ Օգո 16,2011 00:00 Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` կոչ անելով դադարեցնել կրպակների ապամոնտաժումը:«Հարգելի՛ պարոն քաղաքապետ. Ձեր կայացրած վերջին որոշումը, ըստ որի ապամոնտաժվել եւ դեռ ապամոնտաժվելու են Երեւան քաղաքում գործող եւ չգործող հազարավոր կրպակներ, երկրում հերթական սոցիալական լարվածությունն է առաջացնում: Կրպակների ապամոնտաժումն ուղեկցվում է ոստիկանական տեռորով, թաղապետարանների որոշ աշխատակիցների գռեհիկ …
ԿՅԱԺ ԷԴՈՅԻ ԼԱՊՇԱՆ Օգո 16,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանը հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերին:Վարչական շրջանի ղեկավարը, կրպակատերերին ներկայացնելով խնդրի առնչությամբ քաղաքապետարանի մոտեցումներն ու դիրքորոշումը, ընդգծել է, որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված պայմանագրային ժամկետներն ավարտված եւ ապօրինի գործող կամ լքյալ կրպակները: Ընդ որում, շեշտվել է, որ անկախ կրպակների կարգավիճակից, …
ԴՈԼԱՐԻ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶԴԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ Օգո 16,2011 00:00 Վերջին շաբաթներին ողջ աշխարհն ուշիուշով հետեւում է համաշխարհային շուկաներում տատանումներին: Անկում են ապրում բորսայական ինդեքսները` լինեն դրանք տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ֆինանսական, թե վառելիքի շուկաները: Աճում է միայն ոսկու գինը: Ներդրողները սպասողական կեցվածք են ընդունում: ԱՄՆ տնտեսությունում կատարվող բացասական երեւույթները եւ ներդրումների ծավալի զգալի կրճատումն այսպես է բնութագրել աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը` Դյուքի համալսարանի պրոֆեսոր Դեն …
ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Օգո 16,2011 00:00 Արտահերթ, թե հերթական` առայժմ հայտնի չէ, բայց ընտրություններին սկսում են նախապատրաստվել բոլոր քաղաքական միավորները, որոնք մասնակցելու են ընտրական գործընթացին, այդ թվում ՀՅԴ-ն: Հիշեցնենք, որ հատկապես Շիրակի մարզում այս կուսակցության վիճակն այնքան էլ նախանձելի չէր: Լուծարված է ՀՅԴ` Շիրակի մարզային կառույցը, եւ քաղաքական այս ուժը կենդանության նշաններ միայն նոր-նոր է սկսում ցուցաբերել: ՀՅԴ` Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները …
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ Օգո 16,2011 00:00 Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով մի քանի օր շարունակ Երեւանի տարբեր փողոցներում ապամոնտաժվում էին կրպակներ: Հատկապես Փափազյան փողոցում գտնվող կրպակները մեկ օրվա մեջ տարհանվեցին: Կրպակատերերը համառ պայքար տարան իրենց մի կտոր հացից չզրկելու համար: Անգամ ոստիկանության, կարմիրբերետավորների եւ ժողովրդի միջեւ բախում տեղի ունեցավ, ինչի հետեւանքով քաղաքացիներից ոմանք վատացան, իսկ ոմանք քերծվածքներ ստացան: Շաբաթ օրը կրպակատերերը …
ՂՈՒԿԱՍՅԱՆՆԵՐ` ԵՂԲԱՅՐԸ, ՀԱՅՐԸ, ՈՐԴԻՆ Օգո 16,2011 00:00 Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանն այն պատգամավորներից է, որի անվան առաջ հանգիստ դնում են գործարար բառն ու այդպիսով աչք փակում Սահմանադրության վրա, որն արգելում է գործարարին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ու թող Ղուկասյանն իր կենսագրության մեջ ինչքան ուզում է նշի, թե 2003թ-ից, ինչ առաջին անգամ դարձավ ԱԺ պատգամավոր, նա այլեւս Երեւանի աղի կոմբինատի …
Օգո 16,2011 00:00 «Ամբողջ աշխարհում անտառամերձ գյուղերի բնակիչներն ունեն անվճար թափուկներ ստանալու իրավունք»:Մարտուն Մաթեւոսյան «Առավոտ»Հայաստանն, իհարկե, այս առումով աշխարհից տարբերվում է, քանի որ թափուկն էլ իր գինն ունի, եւ այն ոչ թե հարեւանությամբ բնակվողների, այլ նրանց համար է, ովքեր կվճարեն դրա դիմաց: Գյուղաբնակներն էլ եթե վճարունակ լինեին, ապա ոչ թե թափուկի հույսին կմնային, այլ գազի վարձը կվճարեին ու …
Օգո 16,2011 00:00 «Ես չեմ հասկանում, դուք քրիստոնյա եք հա՞: Դուք քրիստոնյա՞ եք, թե՞ մուսուլման»:Սերգո Կարապետյան «news.am»Հայ լրագրողներին դիմող նախարարը նոր է միայն ձգտում ճշտել, թե աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած հայերս միգուցե մուսուլման էլ ենք: Այլապես չէր փորձի համադրել երկու տարբեր ու հակադիր կրոնները: Չի բացառվում, սակայն, որ նախարար Սերգոյի համար կրոնափոխության խնդիրն արդիական դառնա: Հայ հոգեւորականի ներգրավումը …
Օգո 16,2011 00:00 «Ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ հայ շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններով»:Տիգրան Սարգսյան «armenpress.am»Հայ շինարարն ու ճարտարապետը, անշուշտ, դարերով են ստեղծել, ու նրանց մտքի եւ ձեռքի արգասիքը վատագույն դեպքում միայն երկրաշարժերից է վնասվել: Ինչ վերաբերում է մեր ժամանակների շինարարի ու ճարտարապետի ստեղծագործություններին, ապա էլիտար շենքերը նույնիսկ հիմա ներկայանալի չեն: Ու երբ դրանք պատմաճարտարապետական արժեքների վերածվեն (եթե, իհարկե, …
24 Փետրվար 18:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է․ կան ազատազրկվածներ
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան