ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Օգո 10,2011 00:00 ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ ԷՈւկրաինական դատավորը մերժել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմից պաշտոնավարման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ դատավարության ընթացքում իրեն բանտարկությունից ազատելու մասին ներկայացված դիմումը: Չնայած այս որոշմանը` Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ է արել երկրի իշխանություններին ազատ արձակել նախկին վարչապետին: Նշենք, որ դատավարությանը զուգահեռ շարունակվում են Տիմոշենկոյի կողմնակիցների կազմակերպած անկարգությունները դատական նիստերի ընթացքում: ԿԱՆԱԴԱՆ …
ՀՈԳՆԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԱՆԻՄԱՍՏ ՊԱՅՔԱՐԻՑ Օգո 10,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, ով հիմա ապրում եւ աշխատում է Իսպանիայում: -Կասե՞ք` ինչու եք հիմա Իսպանիայում: -1999թ. տեղափոխվել եմ Իսպանիա, այնտեղ սովորել, ավարտել եւ 2004թ. մեծ եռանդով վերադարձել Հայաստան գործունեությունս շարունակելու համար: Նույնիսկ 1 տարի մենակ ապրեցի` Իսպանիայում թողնելով կնոջս եւ բալիկիս: 2005-ին ընտանիքս միացավ ինձ, եւ մինչեւ 2008թ. մնացին Հայաստանում, ես …
ԱՎԵԼԱՑԵԼ Է Օգո 10,2011 00:00 «2011թ-ին այսօրվա դրությամբ Հայաստանում հաշվառվել է 1206 ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառով զոհվել է 156 մարդ, վիրավորվել` 1794 մարդ: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ նույն ժամանակահատվածի հետ, ապա ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է 166-ով, զոհերի թիվը` 8-ով, վիրավորներինը` 388-ով»: Վթարների թվի ավելացման հետ է կապված նաեւ տրանսպորտային միջոցների ավելացումը:
ՆՈՐ ԴԵՂԵՐ Օգո 10,2011 00:00 Կորեացի լրագրողները սարսափելի մանրամասներ են բացահայտել բժշկական պրակտիկայում մեռած երեխաներից դեղամիջոցների պատրաստման վերաբերյալ` հենվելով ասիական լրատվամիջոցների տեղեկությունների վրա, թե Չինաստանում դեղամիջոցներ են պատրաստում մեռած երեխաներից (աբորտի մնացորդներից կամ մեռած ծնվածներից): Հաղորդվում է, որ ընկերությունները դիակները պահում են սառնարանում, ապա տեղադրում հատուկ միկրոալիքային չորանոցներում: Լրագրողները գնել են այդ հաբերից, որոնք 99,7 տոկոսով բաղկացած են մարդու մարմնից: …
ԿՆԿԱՐՎԵՆՔ Օգո 10,2011 00:00 Երեւանում սկսվել է տեսախցիկների եւ արագության չափիչների տեղադրման գործընթացը. երեկ հայտարարել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքով` 15 փողոցներում տեղադրվելու են արագության չափիչներ, իսկ 10 խոշոր խաչմերուկներում` տեսախցիկներ:
ԿՀԱՆԴԻՊԻ Օգո 10,2011 00:00 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը կհանդիպի Վերնիսաժի վարձակալի եւ առեւտուր իրականացնողների հետ, կլսի բողոքներն ու պահանջները` իրավիճակը գնահատելու եւ լուծումներ գտնելու համար:
ԱՆԿՐՊԱԿ Օգո 10,2011 00:00 Երեւանի քաղաքապետարանը երեկ աչքալուսանք է տվել կրպակավաճառներին. «Մայրաքաղաքում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների եւ տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղակայված են Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում եւ Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում: Վարձակալության ժամկետները չլրացած վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ: Գործող պայմանագրերի ժամկետները չեն երկարաձգվելու: Երեւան քաղաքում նոր կրպակների …
ՓԱԿ ՓՈՂՈՑ Օգո 10,2011 00:00 Համահայկական խաղերի սկսվելու կապակցությամբ օգոստոսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, դադարեցվելու է երթեւեկությունը մայրաքաղաքի Հանրապետական մարզադաշտ տանող փողոցներում` Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Վարդանանց փողոց, Չարենց-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի Նար-Դոս, Նար-Դոս-Խորենացի խաչմերուկից դեպի Չարենց, Երվանդ Քոչար-Տիգրան Մեծ խաչմերուկից դեպի Վարդանանց, Խանջյան-Վարդանանց խաչմերուկից դեպի Վարդանանց փողոցները:
ԳԱՅԼԵՐԻ ԸՆԴՄԻՋՈՒՄԸ Օգո 10,2011 00:00 Երեկ` ժամը 08:15-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Վայոց ձորի Սալլի գյուղում գայլերը հոշոտել են գյուղացի Միխայլովին պատկանող 20 մանր եղջերավոր անասուններից 5-ին, իսկ մնացած 15-ը կորել են:
ԹԱՔՈՒՆ ՀԱՆՁՆԵԼ Է Օգո 10,2011 00:00 Օգոստոսի 8-ին` ժամը 18:55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «ԵՐԱԶ» գործարանի պատի տակ գտնվող աղբարկղերի մոտ զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում կանաչ զինվորական կտորից կարված պայուսակի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ՈՒԶՌԳՄ տիպի պայթուցիչ, Ֆ-1 տիպի նռնակ` առանց պայթուցիչի, եւ 5,45 մմ …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան