ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր կառույցն է համարվում ինքնակամ կառույց: Ամեն անգամ տարբեր բաներ եմ լսում այդ հարցին ի պատասխան: Եւ կուզենայի նաեւ իմանալ, թե ինչպես կարելի է օրինականացնել ինքնակամ կառույցը:

Լարիսա Սահակյան, 34 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդված): Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երեւանում` Երեւանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետերի կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում կառուցված է այդ կառույցը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, որ հողատարածքը կարող է սեփականություն համարվել, իսկ դրանում կառուցված շինությունը` անօրինական: Թեեւ լավ է, որ հնարավորություն կա, համապատասխան դիմումով ու երեւի թե պետտուրք վճարելով, օրինականացնել շինությունը:




Լրահոս