ՀԱՐՑ. Տարիներ առաջ մեր իրականության մեջ մտավ սոցիալական քարտը, որը պետք է հեշտացներ փաստաթղթային շատ գործարքներ: Ներկայում այդ քարտի առկայությունը որքանո՞վ է պարտադիր, եւ ի՞նչ նպատակի է այն ծառայում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` սոցքարտերի համակարգի uտեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), oրենuդրությամբ uահմանված կարգով տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը եւ քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումն է: Միաժամանակ, համաձայն նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիu`
1. քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավաuարեցված եկամուտ վճարելու, uոցիալական ապահովության եւ ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեuված կենuաթոշակ, նպաuտ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ,
2. հարկեր, տուրքեր, պարտադիր uոցիալական ապահովության վճարներ, ինչպեu նաեւ պարտադիր այլ վճարներ կատարելու ժամանակ,
3. կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից նույն հոդվածի 1-ին մաuի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված գործառնություններն իրականացնելու համար oրենքով uահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին,
4. քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:
Միաժամանակ, վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածի 3.1-րդ մասի համաձայն` սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացուն իր դիմումի հիման վրա հատկացվում է տեղեկանք սոցիալական քարտ չունենալու մասին: Տեղեկանքը նա ներկայացնում է վերը նշված գործառույթներն իրականացնելիս:
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպես է գերագնահատվում իրենց տեղը չգտած քարտերի դերն ու նշանակությունը, որ թվում է, թե առանց սոցքարտերի կյանքը կանգ կառնի: